https://arm.sputniknews.ru/20250422/baqvum-sharunakum-en-datel-ruben-vardanjanin-harcaqnnvel-en-mi-khumb-tuzhvoghner-88112242.html
Բաքվում շարունակում են դատել Ռուբեն Վարդանյանին. հարցաքննվել են մի խումբ «տուժողներ»
Բաքվում շարունակում են դատել Ռուբեն Վարդանյանին. հարցաքննվել են մի խումբ «տուժողներ»
Sputnik Արմենիա
Հաջորդ «դատական նիստը» նշանակված է ապրիլի 29-ին: 22.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-22T20:15+0400
2025-04-22T20:15+0400
2025-04-22T20:18+0400
ռուբեն վարդանյան
բաքու
դատ
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
դատարան
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/16/88111500_0:49:944:580_1920x0_80_0_0_5efb07c2bb0b15c8b66a08f4d86bc261.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Այսօր Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված գործով հերթական «դատական նիստը»:Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «լսումների» ժամանակ հարցաքննվել են մի շարք «տուժողներ»: Հայտնվում է, որ նրանց մեծ մասը վիրավորվել է ականի պայթյունից։ Նրանք «դատական նիստին» հայտնվել են հենակներով։ Հրապարակվել են դատաբժշկական փորձաքննությունների «եզրակացությունները», որոնց մասնակցել են «տուժողները»:Հաջորդ «դատական նիստը» նշանակված Է ապրիլի 29-ին:Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19–ից հացադուլ սկսեց, որը դադարեցրեց մարտի 13-ին։
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/16/88111500_52:0:892:630_1920x0_80_0_0_bcc98f9169c1b1b07831284dbe8b36f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն վարդանյան, բաքու, դատ, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, դատարան, տուժածներ
ռուբեն վարդանյան, բաքու, դատ, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, դատարան, տուժածներ
Բաքվում շարունակում են դատել Ռուբեն Վարդանյանին. հարցաքննվել են մի խումբ «տուժողներ»
20:15 22.04.2025 (Թարմացված է: 20:18 22.04.2025) Հաջորդ «դատական նիստը» նշանակված է ապրիլի 29-ին:
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Այսօր Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված գործով հերթական «դատական նիստը»:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «լսումների» ժամանակ հարցաքննվել են մի շարք «տուժողներ»: Հայտնվում է, որ նրանց մեծ մասը վիրավորվել է ականի պայթյունից։ Նրանք «դատական նիստին» հայտնվել են հենակներով։ Հրապարակվել են դատաբժշկական փորձաքննությունների «եզրակացությունները», որոնց մասնակցել են «տուժողները»:
Հաջորդ «դատական նիստը» նշանակված Է ապրիլի 29-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում
ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19–ից
հացադուլ սկսեց, որը դադարեցրեց
մարտի 13-ին։