https://arm.sputniknews.ru/20250421/nikvol-pashinjany-khvorapes-vshtacats-e-hrvomi-papi-mahvan-kapakcutjamb-88050616.html
Նիկոլ Փաշինյանը խորապես վշտացած է Հռոմի պապի մահվան կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը խորապես վշտացած է Հռոմի պապի մահվան կապակցությամբ
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը նշել է, որ Հռոմի պապի գործունեությունն ուղղված է եղել խաղաղության ու արդարության հաստատմանը։ 21.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-21T16:07+0400
2025-04-21T16:07+0400
2025-04-21T16:12+0400
նիկոլ փաշինյան
հռոմի պապ
ցավակցություն
մահ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/12/83115865_0:0:1280:721_1920x0_80_0_0_8e88cf59ed6c261ff2fd2cc5e588b4de.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցությունն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։ Նա գրառում է արել X սոցիալական ցանցում։Հիշեցնենք` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան: Վատիկանում սկսվել է թափուր Աթոռի շրջանը (sede vacante)։ Այդ ժամանակ Առաքելական աթոռի տեղապահը փաստացի դառնում է կարդինալ-կամերլենգոն։ Այժմ նա աշխարհականների, ընտանիքի և կյանքի հարցերով Դիկաստերիայի պրեֆեկտ, ամերիկացի կարդինալ Քևին Ֆարելն է։Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո) ծնվել է 1936 թվականին Արգենտինայում, գահադրվել է 2013 թվականին` դառնալով պատմության մեջ առաջին պապը Ամերիկա մայրցամաքից։Նա վերջին ամիսներին թոքաբորբով էր տառապում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/12/83115865_84:0:1221:853_1920x0_80_0_0_93424f593e5181d1ade2ca56effbbd8b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հռոմի պապ, ցավակցություն, մահ, հայաստան
նիկոլ փաշինյան, հռոմի պապ, ցավակցություն, մահ, հայաստան
Նիկոլ Փաշինյանը խորապես վշտացած է Հռոմի պապի մահվան կապակցությամբ
16:07 21.04.2025 (Թարմացված է: 16:12 21.04.2025) ՀՀ վարչապետը նշել է, որ Հռոմի պապի գործունեությունն ուղղված է եղել խաղաղության ու արդարության հաստատմանը։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցությունն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։ Նա գրառում է արել
X սոցիալական ցանցում։
«Խորապես վշտացած եմ Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։ Նորին սրբության հիանալի առաջնորդության մասին պետք չէ մոռանալ, քանի որ այն ուղղված է եղել աշխարհում խաղաղության ու արդարության հաստատմանը։ Այս ծանր կորստի առթիվ հայտնում եմ իմ ցավակցություններն աշխարհի բոլոր հավատացյալներին»,– գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք`
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան: Վատիկանում սկսվել է թափուր
Աթոռի շրջանը (sede vacante)։ Այդ ժամանակ Առաքելական աթոռի տեղապահը փաստացի դառնում է կարդինալ-կամերլենգոն։ Այժմ նա աշխարհականների, ընտանիքի և կյանքի հարցերով Դիկաստերիայի պրեֆեկտ, ամերիկացի կարդինալ Քևին Ֆարելն է։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո) ծնվել է 1936 թվականին Արգենտինայում, գահադրվել է 2013 թվականին` դառնալով պատմության մեջ առաջին պապը Ամերիկա մայրցամաքից։
Նա վերջին ամիսներին թոքաբորբով էր տառապում։