https://arm.sputniknews.ru/20250115/vovqer-petq-e-hajtararagir-lracnen-minchev-2025-t-majisi-1y-84787387.html
Ովքե՞ր պետք է հայտարարագիր լրացնեն մինչև 2025 թ. մայիսի 1–ը
Ովքե՞ր պետք է հայտարարագիր լրացնեն մինչև 2025 թ. մայիսի 1–ը
Sputnik Արմենիա
Հարկային մարմինը քաղաքացու կողմից չհայտարարագրված բանկային փոխանցումների կարող է ստուգել միայն հիմնավոր կասկածի դեպքում։ 15.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-15T11:34+0400
2025-01-15T11:34+0400
2025-01-15T11:35+0400
հայտարարագիր
հայտարարագրում
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
եկամուտ
https://cdn.am.sputniknews.ru/img/226/96/2269650_34:301:1453:1099_1920x0_80_0_0_f973b687b3750df854a305b9fb8439c2.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեն մինչև այս տարվա մայիսի 1–ը։Հայտարարագրում պետք է նշված լինեն 2024 թվականին քաղաքացու ստացած եկամուտները։Ի տարբերություն պետական պաշտոնյաների, մյուս ՀՀ քաղաքացիները հայտարարագիր են ներկայացնում միայն իրենց եկամուտների, այլ ոչ թե ծախսերի մասին: Պետք չէ, օրինակ, հայտարարագրել գնված տունը կամ մեքենան կամ այն գումարը, որն, օրինակ, ծախսվել բարեգործության համար:Ինչպե՞ս լրացնել հայտարարագիրը.1. Պետք է այցելել բջջային օպերատորի գրասենյակ և անցնել նույնականացում, ստանալ ծածկագիր կամ ունենալ էլեկտրոնային կրիչով նույնականացման քարտ (ID քարտ)։2. Համապատասխան ծածկագրով պետք է մուտք գործել ՀՀ ՊԵԿ «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգ»–ի հայտարարագրման բաժին, որը հասանելի է ինչպես վեբ, այնպես էլ բջջային հավելվածի տարբերակով։3. Համակարգն ինքնաշխատ ձևով հայտարարագիրն արդեն գրեթե ամբողջությամբ լրացրած կլինի (աշխատավարձերի մասին տվյալներն արդեն իսկ արտացոլված են հարկային ծառայության բազայում)։ Այստեղ ներկայացված կլինի քաղաքացու աշխատավարձը` գանձված բոլոր հարկերով, ավանդները` եկամտահարկի գանձմամբ, փոխառությունները և այլն։Եթե քաղաքացին գումար է տվել հարսանիքի կամ ծննդյան օրվա համար կամ հարազատը նրան դրամական օգնություն է ուղարկել, ապա այս ամենը պետք է նշվի հայտարարագրում, սակայն հավելյալ փաստաթուղթ-ապացույցների կարիք չի լինի (հարկային ծառայությունն ինքն է ստուգում այս տեղեկատվությունը):4. Քաղաքացին ինքնուրույն կարող է լրացնել իր բանկային փոխանցումները, հոնորարները, թանկարժեք նվերները և այլն։Ուշադրություն․ հարկային մարմինը քաղաքացու կողմից չհայտարարագրված բանկային փոխանցումների կարող է ստուգել միայն հիմնավոր կասկածի դեպքում։Եթե ՀՀ քաղաքացին ժամանակին չի ներկայացրել հայտարարագիրը, ապա ՊԵԿ ներքին եկամուտների ծառայությունը նախազգուշացում է ուղարկում: Եթե ընթացիկ տարվա մինչև հունիսի 1-ը հայտարարագիրն այդպես էլ չի ներկայացվում, ապա քաղաքացին ստիպված կլինի վճարել 5 հազար դրամ տուգանք, իսկ ևս մեկ ամիս չմուծելու դեպքում՝ երկու անգամ ավելի: Հարկային վարչարարության խստացումը կարող է բերել ստվերի ավելացման. տնտեսագետԻ դեպ, եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամն է։ Սոցիալական ծախս է համարվում առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումն ու ՀՀ կրթական հաստատություններին կատարված ուսման վճարները։Սոցիալական ծախսի փոխհատուցում ստանալու համար քաղաքացին պետք է նախապես բուհից կամ ապահովագրողից վերցնի վճարման փաստաթուղթ (հաշիվ-ապրանքագիր), այնուհետև այն կցի հաշվետվությանը:Նշենք, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը փուլային եղանակով ներդրվում 2023–2025 թթ.: Եթե 2024 թվականին հայտարարագիր էին ներկայացրել պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, ապա 2026 թվականին հայտարարագիր կներկայացնեն ՀՀ ռեզիդենտ բոլոր քաղաքացիները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/226/96/2269650_0:0:1465:1099_1920x0_80_0_0_077ed0461f1ac4974a0e3720c79534d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայտարարագիր, հայտարարագրում, պետական եկամուտների կոմիտե (պեկ), եկամուտ
հայտարարագիր, հայտարարագրում, պետական եկամուտների կոմիտե (պեկ), եկամուտ
Ովքե՞ր պետք է հայտարարագիր լրացնեն մինչև 2025 թ. մայիսի 1–ը
11:34 15.01.2025 (Թարմացված է: 11:35 15.01.2025) Հարկային մարմինը քաղաքացու կողմից չհայտարարագրված բանկային փոխանցումների կարող է ստուգել միայն հիմնավոր կասկածի դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեն մինչև այս տարվա մայիսի 1–ը։
Հայտարարագրում պետք է նշված լինեն 2024 թվականին քաղաքացու ստացած եկամուտները։
Ի տարբերություն պետական պաշտոնյաների, մյուս ՀՀ քաղաքացիները հայտարարագիր են ներկայացնում միայն իրենց եկամուտների, այլ ոչ թե ծախսերի մասին: Պետք չէ, օրինակ, հայտարարագրել գնված տունը կամ մեքենան կամ այն գումարը, որն, օրինակ, ծախսվել բարեգործության համար:
Ինչպե՞ս լրացնել հայտարարագիրը.
1. Պետք է այցելել բջջային օպերատորի գրասենյակ և անցնել նույնականացում, ստանալ ծածկագիր կամ ունենալ էլեկտրոնային կրիչով նույնականացման քարտ (ID քարտ)։
2. Համապատասխան ծածկագրով պետք է մուտք գործել ՀՀ ՊԵԿ «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգ»–ի հայտարարագրման բաժին, որը հասանելի է ինչպես վեբ, այնպես էլ բջջային հավելվածի տարբերակով։
3. Համակարգն ինքնաշխատ ձևով հայտարարագիրն արդեն գրեթե ամբողջությամբ լրացրած կլինի (աշխատավարձերի մասին տվյալներն արդեն իսկ արտացոլված են հարկային ծառայության բազայում)։ Այստեղ ներկայացված կլինի քաղաքացու աշխատավարձը` գանձված բոլոր հարկերով, ավանդները` եկամտահարկի գանձմամբ, փոխառությունները և այլն։
Եթե քաղաքացին գումար է տվել հարսանիքի կամ ծննդյան օրվա համար կամ հարազատը նրան դրամական օգնություն է ուղարկել, ապա այս ամենը պետք է նշվի հայտարարագրում, սակայն հավելյալ փաստաթուղթ-ապացույցների կարիք չի լինի (հարկային ծառայությունն ինքն է ստուգում այս տեղեկատվությունը):
4. Քաղաքացին ինքնուրույն կարող է լրացնել իր բանկային փոխանցումները, հոնորարները, թանկարժեք նվերները և այլն։
Ուշադրություն․ հարկային մարմինը քաղաքացու կողմից չհայտարարագրված բանկային փոխանցումների կարող է ստուգել միայն հիմնավոր կասկածի դեպքում։
Եթե ՀՀ քաղաքացին ժամանակին չի ներկայացրել հայտարարագիրը, ապա ՊԵԿ ներքին եկամուտների ծառայությունը նախազգուշացում է ուղարկում: Եթե ընթացիկ տարվա մինչև հունիսի 1-ը հայտարարագիրն այդպես էլ չի ներկայացվում, ապա քաղաքացին ստիպված կլինի վճարել 5 հազար դրամ տուգանք, իսկ ևս մեկ ամիս չմուծելու դեպքում՝ երկու անգամ ավելի:
Ի դեպ, եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամն է։ Սոցիալական ծախս է համարվում առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումն ու ՀՀ կրթական հաստատություններին կատարված ուսման վճարները։
Սոցիալական ծախսի փոխհատուցում ստանալու համար քաղաքացին պետք է նախապես բուհից կամ ապահովագրողից վերցնի վճարման փաստաթուղթ (հաշիվ-ապրանքագիր), այնուհետև այն կցի հաշվետվությանը:
Նշենք, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը փուլային եղանակով ներդրվում 2023–2025 թթ.: Եթե 2024 թվականին հայտարարագիր էին ներկայացրել պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, ապա 2026 թվականին հայտարարագիր կներկայացնեն ՀՀ ռեզիդենտ բոլոր քաղաքացիները։