https://arm.sputniknews.ru/20250416/hnaravvor-e-id-qart-stanalu-hamar-shabat-ev-kiraki-orery-evs-ashkhatanqajin-linen-nakharar-87867363.html
Հնարավոր է` ID քարտ ստանալու համար շաբաթ և կիրակի օրերը ևս աշխատանքային լինեն. նախարար
Հնարավոր է` ID քարտ ստանալու համար շաբաթ և կիրակի օրերը ևս աշխատանքային լինեն. նախարար
Sputnik Արմենիա
Արփինե Սարգսյանը կարծում է, որ այս տարի նույնականացման քարտ ստացողների ավելի մեծ թիվ կլինի, քանի որ մինչև սեպտեմբեր արդեն իսկ շուրջ 160 հազար քաղաքացի է հայտ... 16.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-16T11:43+0400
2025-04-16T11:43+0400
2025-04-16T11:45+0400
հայաստան
ներքին գործերի նախարարություն (նգն)
նույնականացում
id քարտ
արփինե սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2125/99/21259901_0:162:1600:1062_1920x0_80_0_0_ec35ae87e5e9876c6330bee39188577c.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը ձեռք է բերել երկու նոր տպագրիչ սարք, որոնք կօգնեն ավելի մեծ թողունակությամբ սպասարկել քաղաքացիներին` նույնականացման քարտ ստանալու համար։ Այս մասին ԱԺ–ում կառավարության 2024 թ. ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։Նա նշեց, որ համընդհանուր հայտարարագրման տրամաբանության մեջ կա նույնականացման քարտ ստանալու մեծ պահանջարկ։«Տպավորիչ մի թիվ եմ ուզում ասել, որ 2024 թվականին մենք շուրջ 163 հազար նույնականացման քարտ ենք տրամադրել մեր քաղաքացիներին, որը էականորեն տարբերվում է նախորդ տարիներին մեր ունեցած օրինաչափ պահանջարկից։ Այս տարի ավելի մեծ թիվ կունենանք, քանի որ մինչև սեպտեմբեր արդեն իսկ ունենք շուրջ 160 հազար քաղաքացու հայտ»,– հայտարարեց Սարգսյանը։Նախարարը նշեց, որ ըստ անհրաժեշտության` շաբաթ և կիրակի օրերը ևս կդառնան աշխատանքային, որ այս ծառայություններն ավելի մատչելի լինեն քաղաքացիների համար։Բացի այդ, ըստ նրա, քաղաքացիները մեծ ոգևորությամբ են ընդունել առցանց հերթագրման համակարգը, և այս առումով լուրջ դժգոհություններ չկան, ընթացքում ավելի են կատարելագործում համակարգը։Նշենք, որ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն ասել էր` եթե մինչև նոյեմբերի 1–ը քաղաքացին անձնագրային բաժիններում հերթերի պատճառով իր նույնականացման քարտը դեռ ստացած չլինի, որևէ պատասխանատվության չի ենթարկվի։Հիշեցնենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1–ը։ Ավելի ուշ հայտարարագիր լրացնելու ժամկետները երկարաձգվեցին մինչև նոյեմբեր։Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամն է։ Սոցիալական ծախս է համարվում առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումն ու ՀՀ կրթական հաստատություններին կատարված ուսման վճարները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2125/99/21259901_176:0:1600:1068_1920x0_80_0_0_0500da2681c48563f152ab3fa165d3f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), նույնականացում, id քարտ, արփինե սարգսյան
հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), նույնականացում, id քարտ, արփինե սարգսյան
Հնարավոր է` ID քարտ ստանալու համար շաբաթ և կիրակի օրերը ևս աշխատանքային լինեն. նախարար
11:43 16.04.2025 (Թարմացված է: 11:45 16.04.2025) Արփինե Սարգսյանը կարծում է, որ այս տարի նույնականացման քարտ ստացողների ավելի մեծ թիվ կլինի, քանի որ մինչև սեպտեմբեր արդեն իսկ շուրջ 160 հազար քաղաքացի է հայտ ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը ձեռք է բերել երկու նոր տպագրիչ սարք, որոնք կօգնեն ավելի մեծ թողունակությամբ սպասարկել քաղաքացիներին` նույնականացման քարտ ստանալու համար։ Այս մասին ԱԺ–ում կառավարության 2024 թ. ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նա նշեց, որ համընդհանուր հայտարարագրման տրամաբանության մեջ կա նույնականացման քարտ ստանալու մեծ պահանջարկ։
«Տպավորիչ մի թիվ եմ ուզում ասել, որ 2024 թվականին մենք շուրջ 163 հազար նույնականացման քարտ ենք տրամադրել մեր քաղաքացիներին, որը էականորեն տարբերվում է նախորդ տարիներին մեր ունեցած օրինաչափ պահանջարկից։ Այս տարի ավելի մեծ թիվ կունենանք, քանի որ մինչև սեպտեմբեր արդեն իսկ ունենք շուրջ 160 հազար քաղաքացու հայտ»,– հայտարարեց Սարգսյանը։
Նախարարը նշեց, որ ըստ անհրաժեշտության` շաբաթ և կիրակի օրերը ևս կդառնան աշխատանքային, որ այս ծառայություններն ավելի մատչելի լինեն քաղաքացիների համար։
Բացի այդ, ըստ նրա, քաղաքացիները մեծ ոգևորությամբ են ընդունել առցանց հերթագրման համակարգը, և այս առումով լուրջ դժգոհություններ չկան, ընթացքում ավելի են կատարելագործում համակարգը։
Նշենք, որ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ
Նելլի Դավթյանն ասել էր` եթե մինչև նոյեմբերի 1–ը քաղաքացին անձնագրային բաժիններում հերթերի պատճառով իր նույնականացման քարտը դեռ ստացած չլինի, որևէ պատասխանատվության չի ենթարկվի։
Հիշեցնենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է
հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1–ը։ Ավելի ուշ հայտարարագիր լրացնելու ժամկետները երկարաձգվեցին մինչև նոյեմբեր։
Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամն է։ Սոցիալական ծախս է համարվում առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումն ու ՀՀ կրթական հաստատություններին կատարված ուսման վճարները։