https://arm.sputniknews.ru/20250219/herteri-pattsharvov-nujnakanacman-qart-chstacats-qaghaqacin-voreve-kerp-chi-tuzhi-nelli-davtjan-85954000.html
Հերթերի պատճառով նույնականացման քարտ չստացած քաղաքացին որևէ կերպ չի տուժի. Նելլի Դավթյան
Հերթերի պատճառով նույնականացման քարտ չստացած քաղաքացին որևէ կերպ չի տուժի. Նելլի Դավթյան
Sputnik Արմենիա
Հայտարարագիր լրացնելու պարտավորությունը նոյեմբերի 1–ից հետո ձևավորվելու է միայն սոցիալական քարտը ստանալուց հետո։ 19.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-19T22:32+0400
2025-02-19T22:32+0400
2025-02-19T22:32+0400
id քարտ
հայտարարագիր
հայտարարագրում
նելլի դավթյան
անձնագրային և վիզաների վարչություն
անձնագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/02/77889860_0:138:1600:1038_1920x0_80_0_0_bbc46c7965958d28f4d39d2760c7a84a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Եթե մինչև նոյեմբերի 1–ը քաղաքացին անձնագրային բաժիններում հերթերի պատճառով իր նույնականացման քարտը դեռ ստացած չլինի, որևէ պատասխանատվության չի ենթարկվի։ Նա նաև չի կորցնի սոցիալական վճարի փոխհատուցման հնարավորությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։Նշենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեն մինչև նոյեմբերի 1-ը։ Դավթյանի խոսքով` հերթագրումների մասով իրավիճակը նույնն է։ Երևանում առցանց ամրագրվող հերթերը հասնում են մինչև հուլիս, իսկ Երևանից դուրս իրականացվում է ինչպես առցանց հերթագրման ձևաչափով, այնպես էլ սովորական այցով, առանց նախապես ամրագրելու սպասարկում։ Նրա խոսքով` քաղաքացիները ստիպված չեն լինի Երևանի հերթերի պատճառով գնալ հեռավոր մարզեր, որպեսի կարողանան նույնականացման քարտ ձեռք բերել , որովհետև դեռ հերթագրման համակարգը Երևանում թույլ է տալիս սահմանված ժամկետներում հերթագրվել։ Այդ առումով այս պահին իրարանցում չկա։«Բայց սա ևս էքստաօրդինար ծանրաբեռնվածություն է մեր համակարգի համար, այն աշխատում է 24/7 ռեժիմով։ Տպագրական ենթակառուցվածքը երբեմն խափանումներով է աշխատում, շաբաթվա մեջ 1–2 անգամ փորձում ենք շատ արագ վերացնել խնդիրները, տեխնիկական խումբը կազմ–պատրաստ է միշտ։ Եթե զանգերի կենտրոնում ունենում ենք բողոքներ, որ անձը չի կարողացել իր իրավունքն իրացնել տեխնիկական խնդրի պատճառով , անպայման արտահերթ սպասարկման տարբերակ ենք առաջարկում»,–ասաց նա։Դավթյանն ընդգծեց, որ որքան էլ իրենք թողունակությունն ավելացնեն, միևնույն է, այսօր պահանջարկը մի քանի տասնյակ անգամ մեծ է։ Համընդհանուր բոյկոտ է պետք. Մեսրոպ Առաքելյանը հորդորում է հայտարարագիր չլրացնելԽնդրի մշտական և երկարաժամկետ լուծումը, ըստ Դավթյանի, նոր կենսաչափական համակարգի ներդրումն է։ Պրոցեսն ընթացքի մեջ է։ Ապրիլից սկսած կլինի հաղթող ընկերություն, կսկսվեն նոր ենթակառուցվածքի ներդրման աշխատանքները։Սակայն մինչ այդ ընթացիկ ենթակառուցվածքում հզորություններ ավելացնելու ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում։ Այդ նպատակով տպիչ մեքենաների արտադրող գերմանական ընկերության աշխատակիցներ են հրավիրվել Հայաստան։Հիշեցնենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1–ը։ Ավելի ուշ հայտարարագիր լրացնելու ժամկետները երկարաձգվեցին մինչև նոյեմբեր։Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամն է։ Սոցիալական ծախս է համարվում առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումն ու ՀՀ կրթական հաստատություններին կատարված ուսման վճարները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/02/77889860_127:0:1550:1067_1920x0_80_0_0_641f84f6c4bd448f42348a6782b47ee3.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
id քարտ, հայտարարագիր, հայտարարագրում, նելլի դավթյան, անձնագրային և վիզաների վարչություն, անձնագիր
id քարտ, հայտարարագիր, հայտարարագրում, նելլի դավթյան, անձնագրային և վիզաների վարչություն, անձնագիր
Հերթերի պատճառով նույնականացման քարտ չստացած քաղաքացին որևէ կերպ չի տուժի. Նելլի Դավթյան
Հայտարարագիր լրացնելու պարտավորությունը նոյեմբերի 1–ից հետո ձևավորվելու է միայն սոցիալական քարտը ստանալուց հետո։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Եթե մինչև նոյեմբերի 1–ը քաղաքացին անձնագրային բաժիններում հերթերի պատճառով իր նույնականացման քարտը դեռ ստացած չլինի, որևէ պատասխանատվության չի ենթարկվի։ Նա նաև չի կորցնի սոցիալական վճարի փոխհատուցման հնարավորությունը։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
Նշենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեն մինչև նոյեմբերի 1-ը։
Դավթյանի խոսքով` հերթագրումների մասով իրավիճակը նույնն է։ Երևանում առցանց ամրագրվող հերթերը հասնում են մինչև հուլիս, իսկ Երևանից դուրս իրականացվում է ինչպես առցանց հերթագրման ձևաչափով, այնպես էլ սովորական այցով, առանց նախապես ամրագրելու սպասարկում։
«Այն շտապողականությունը, որը կար՝ մինչև մայիսի 1–ն անպայման ձեռք բերել նույնականացման քարտեր, հիմա չկա, քանի որ ժամկետը տեղափոխվել է նոյեմբերի 1։ Իսկ հայտարարագիր լրացնելու պարտավորությունը նոյեմբերի 1–ից հետո ձևավորվելու է միայն սոցիալական քարտը ստանալուց հետո»,–ասաց նա։
Նրա խոսքով` քաղաքացիները ստիպված չեն լինի Երևանի հերթերի պատճառով գնալ հեռավոր մարզեր, որպեսի կարողանան նույնականացման քարտ ձեռք բերել , որովհետև դեռ հերթագրման համակարգը Երևանում թույլ է տալիս սահմանված ժամկետներում հերթագրվել։ Այդ առումով այս պահին իրարանցում չկա։
«Բայց սա ևս էքստաօրդինար ծանրաբեռնվածություն է մեր համակարգի համար, այն աշխատում է 24/7 ռեժիմով։ Տպագրական ենթակառուցվածքը երբեմն խափանումներով է աշխատում, շաբաթվա մեջ 1–2 անգամ փորձում ենք շատ արագ վերացնել խնդիրները, տեխնիկական խումբը կազմ–պատրաստ է միշտ։ Եթե զանգերի կենտրոնում ունենում ենք բողոքներ, որ անձը չի կարողացել իր իրավունքն իրացնել տեխնիկական խնդրի պատճառով , անպայման արտահերթ սպասարկման տարբերակ ենք առաջարկում»,–ասաց նա։
Դավթյանն ընդգծեց, որ որքան էլ իրենք թողունակությունն ավելացնեն, միևնույն է, այսօր պահանջարկը մի քանի տասնյակ անգամ մեծ է։
Խնդրի մշտական և երկարաժամկետ լուծումը, ըստ Դավթյանի, նոր կենսաչափական համակարգի ներդրումն է։ Պրոցեսն ընթացքի մեջ է։ Ապրիլից սկսած կլինի հաղթող ընկերություն, կսկսվեն նոր ենթակառուցվածքի ներդրման աշխատանքները։
Սակայն մինչ այդ ընթացիկ ենթակառուցվածքում հզորություններ ավելացնելու ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում։ Այդ նպատակով տպիչ մեքենաների արտադրող գերմանական ընկերության աշխատակիցներ են հրավիրվել Հայաստան։
Հիշեցնենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1–ը։ Ավելի ուշ հայտարարագիր լրացնելու ժամկետները երկարաձգվեցին մինչև նոյեմբեր։
Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամն է։ Սոցիալական ծախս է համարվում առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումն ու ՀՀ կրթական հաստատություններին կատարված ուսման վճարները։