00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը շեղվում է մեր ունեցած իրավական մշակույթից. Արա Ղազարյան

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը շեղվում է մեր ունեցած իրավական մշակույթից
Բաժանորդագրվել
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է տեղեկատվությանը, ըստ որի` ՍԴ-ն դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ հայցելով վերջինիս կարծիքը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը շեղվում է մինչ այժմ մեր ունեցած իրավական մշակույթից, պատկերացումներից, պարզ չէ, թե ապացուցման կանոնն ինչպես պետք է աշխատի, շեղվում է քաղաքացիական դատավարության հիմնական սկզբունքներից, որոնք մինչ օրս կիրառվել են ՀՀ-ում, օրենքն ունի բավական երկար հետադարձ ուժ` մինչև 1991 թվականը, մինչդեռ նույնիսկ տասը տարին է այս պարագայում խնդրահարույց, հետևաբար, օրենքը դատավարական իրավունքների առումով շատ ասիմետրիկ է, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղազարյանը։
Նշենք, որ Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշում է կայացրել` դիմել Վենետիկի հանձնաժողով («Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով)՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով:
Բեգլարյանից և նրան փոխկապակցված 3 անձից 16.8 մլրդ դրամի ապօրինի գույք են ուզում բռնագանձել
«Տվյալ օրենքն աղմկահարույց է, որովհետև անձն ունի շատ նեղ իրավունքներ, մինչդեռ պետությունը ի դեմս դատախազի, ունի բավական լայն իրավունքներ։ Ի վերջո, սա վերաբերում է գույքի բռնագանձմանը քաղաքացիական դատավարության կարգով, իսկ մարդկանց մոտ ընկալվում է, որ եթե գույքը բռնագանձվում է, ապա այդ քաղաքացին անպայման ինչ-որ հանցագործություն պետք է կատարած լինի, իսկ հիմա ասում են` չէ՛, նա հանցագործություն չի կատարել, բայց նրա գույքը բռնագանձում ենք։ Նման մոտեցումն ընդհանրապես խորթ է եղել մեր իրավական մշակույթին, իսկ հիմա պետք է համակերպվենք նոր, կարելի է ասել, անգլիական մշակույթի ներկրմանը ՀՀ իրավական համակարգ»,- պարզաբանեց փաստաբանը։
Ղազարյանի դիտարկմամբ, ցանկալի է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով հարուցված դատական գործերը կասեցվեն, որովհետև ՍԴ-ն ըստ էության կասկածի տակ է դրել տվյալ օրենքի առանցքային դրույթները` ապացույցի բաշխման կանոնը և ապացույցի ստանդարտի բացակայությունը որպես հնարավոր անիրավաչափության դրսևորում:
Խնդիրը վերաբերում է մի կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի հետադարձ կիրառմանը, քանի որ այն կարող է հետ գնալ ընդհուպ մինչև 1991 թվականը, իսկ մյուս կողմից ապացույցի բեռի բաշխման կանոնին, որը տվյալ օրենքով դրվում է պատասխանողի, այսինքն` գույքի սեփականատիրոջ վրա, և այս ամենը դիտարկվում է այն տեսանկյունից, թե արդյոք հավասարաչա՞փ են բաշխված հանրային ու մասնավոր շահերը նման կանոնակարգման պարագայում։

Նշենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննվում է ՍԴ-ում:

ՍԴ-ն որոշել է, որ բարձրացված հնարավոր սահմանադրական վեճը վերաբերում է իրավական խնդիրների, որոնց շրջանակն առնչվում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա ձևավորված իրավունքին: Հետևաբար, առկա է նկարագրված խնդիրների լուծման կապակցությամբ լավագույն փորձի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու անհրաժեշտություն:

Լրահոս
0