https://arm.sputniknews.ru/20250415/jalal-harutjunjani-pastabannery-tsavalun-bvoghvoq-en-nerkajacrel-datarani-kajacrats-vtshri-dem-87832571.html
Ջալալ Հարությունյանի փաստաբանները ծավալուն բողոք են ներկայացրել դատարանի կայացրած վճռի դեմ
Ջալալ Հարությունյանի փաստաբանները ծավալուն բողոք են ներկայացրել դատարանի կայացրած վճռի դեմ
Sputnik Արմենիա
Ըստ Ջալալ Հարությունյանի փաստաբանների` «Ցոր» զորամասի Դ-20 դիվիզիոնի հրամանատարության մոտ ի սկզբանե եղել է փախուստային տրամադրություն, որը դժվարությամբ է... 15.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-15T13:10+0400
2025-04-15T13:10+0400
2025-04-15T16:12+0400
ջալալ հարությունյան
փաստաբան
դատ
դատարան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0f/27193301_0:0:1024:577_1920x0_80_0_0_63da0ceeebbedecd26b52c4686c29cf9.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. 44–օրյա պատերազմի ընթացքում «Ցոր» զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի հրամանատարությունը պաշտպանության մեջ թույլ է տվել լուրջ սխալներ, մի քանի անգամ դիրք են լքել, առանց համաձայնեցնելու որևէ վերադաս օղակի հետ` նահանջել են։ Այդ մասին իմացել է Արցախի ՊԲ հրամանատարի հրետանու գծով տեղակալ, հրետանու պետ Գենադի Բաղդասարյանը, որը մի քանի անգամ պահանջել է առաջ գնալ, քանի որ նահանջած կետը հարմար չէ համազորային ստորաբաժանումներին կրակով աջակցելու համար։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պաշտպան Արսեն Սարդարյանը` ընդգծելով, որ դատավորը կողմնակալ վերաբերմունք է դրսևորել և գործի բազմաթիվ հանգամանքներ պատշաճ չեն դիտարկվել մեղադրական որոշում կայացնելուց առաջ։Գեներալի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է պատերազմի ժամանակ տեղի ունեցած ողբերգական դրվագներից մեկին. Դ-20 հրետանային դիվիզիոնը 2020թ–ի հոկտեմբերին դիրքեր է գրավել Վարանդայի (Ֆիզուլի) մոտակայքում։ Հոկտեմբերի 12–ին հրետանավորները հայտնվել են շրջապատման մեջ և հսկայական կորուստներ կրել։ Զոհվել է 20 զինծառայող, ևս 7-ը վիրավորվել է, իսկ սպա Նորայր Հայրապետյանը մինչ օրս չի գտնվել։Ըստ հետաքննության (ինչպես նաև զոհերի ծնողների)՝ հրետանային ստորաբաժանման փաստացի ոչնչացումը հիմնականում տեղի է ունեցել հրամանատարության, այդ թվում՝ Ջալալ Հարությունյանի և բանակի հրետանու պետ Գենադի Բաղդասարյանի սխալ տեղեկությունների պատճառով։ Զինվորականներին ասել են, որ իրենց մոտեցողները «յուրայիններ» են։ Պարզվել է, սական, որ դա հայկական համազգեստ հագած ադրբեջանցիների դիվերսիոն խումբ է։ Նահանջից հետո դիրքերում թողնվել է 8 Д-20 ատրճանակ, 4 «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա, մեծ քանակությամբ զենք և զինամթերք, ինչպես նաև գաղտնի տեղեկություններով փաստաթղթեր։Ջալալ Հարությունյանն է ինձ խնդրել, որ Մովսես Հակոբյանը 44–օրյային գտնվի Արցախում. Տոնոյան«Ես և իմ գործընկերները 1 տարի տևած դատաքննության ընթացքում ուսումնասիրած ապացույցներին անդրադառնալու, դրանք վերլուծելու, վկայակոչելու խնդիր ունեինք, որն օբյեկտիվորեն ժամանակ էր պահանջում։ Մենք այսօր բավականին ծավալուն բողոքներ ունենք, որոնք 3 փաստաբաններով առանձին ներկայացրել ենք դատարան, և ամեն մի բողոքը կոնկրետ խնդրի է վերաբերում, միջինը` 30 էջից ավելի»,–ասաց Սարդարյանը։Նա նշեց, որ ըստ փաստերի` «Ցոր» զորամասի Դ-20 դիվիզիոնի հրամանատարության մոտ ի սկզբանե եղել է փախուստային տրամադրություն, որը դժվարությամբ է կառավարել հրետանու պետ Գենադի Բաղդասարյանը։Պաշտպանական կողմի պնդմամբ՝ հաշվի առնելով մի շարք ուղղություններով հակառակորդի կողմից դիրքերը ճեղքելու մասին տեղեկությունների առկայությունը՝ դժվար էր հստակ պատկերացում կազմել, թե ինչ էր կատարվում այդ պահին։ Իրավիճակը բարդանում էր գնդի և դիվիզիայի հրամանատարության, ինչպես նաև դիրքերը լքած և հեռացած կամավորների հակամարտությամբ, և բանակի հրամանատարությունը կարող էր ինչ-որ պահի չիմանալ, թե որտեղ են յուրայիները, որտեղ՝ թշնամին։Հարությունյանի մյուս փաստաբան Անդրանիկ Մնացականյանն էլ իր հերթին նշեց, որ դատարանն այս գործով բազմաթիվ խախտումներ է թույլ տվել , որոնք էական նշանակություն ունեն գործի համար։Նրա խոսքով` դատարանը անտեսել է գործով հատուկ նշանակված ռազմագիտական փորձաքննության եզրակացությունը, որտեղ նշված է, որ եթե դիվիզիոնի ղեկավարությունը ճիշտ կատարած լիներ իր գործողությունները, այդ խմբավորումն ավելի վաղ կհայտնաբերվեր և չէին լինի մարդկային ուժի ու զինտեխնիկայի կորուստները։«Դատարանը նվազեցրել է ռազմագիտական փորձաքննության եզրակացության արժեքը` հայտարարելով, թե այդ իրադրությունում հնարավոր չէր խրամատ փորել, դիտորդներ նշանակել և այլն, քանի որ անձնակազմը հոգնած էր և չէր կարող դա անել , տեխնիկայի հնարավորություն չկար։ Մինչդեռ գործի փաստական տվյալներն այլ բանի մասին են խոսում»,–ասաց նա։Հիշեցնենք` դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին դատապարտել է 5,5 տարվա ազատազրկման։2025 թվականի հունվարի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստում Ջալալ Հարությունյանի նկատմամբ մեղադրական վճիռ էր կայացվել։ Փետրվարի 6-ին կայացած նիստի ժամանակ էլ հանրային մեղադրողը պահանջել էր ՊԲ նախկին հրամանատարին դատապարտել ազատազրկման` 6 տարի ժամկետով, իսկ տուժող կողմը` 8։Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0f/27193301_149:0:993:633_1920x0_80_0_0_36b5e64caa0605e89bd76e5283dc2c23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջալալ հարությունյան, փաստաբան, դատ, դատարան, արցախ
ջալալ հարությունյան, փաստաբան, դատ, դատարան, արցախ
Ջալալ Հարությունյանի փաստաբանները ծավալուն բողոք են ներկայացրել դատարանի կայացրած վճռի դեմ
13:10 15.04.2025 (Թարմացված է: 16:12 15.04.2025) Ըստ Ջալալ Հարությունյանի փաստաբանների` «Ցոր» զորամասի Դ-20 դիվիզիոնի հրամանատարության մոտ ի սկզբանե եղել է փախուստային տրամադրություն, որը դժվարությամբ է կառավարել հրետանու պետ Գենադի Բաղդասարյանը։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. 44–օրյա պատերազմի ընթացքում «Ցոր» զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի հրամանատարությունը պաշտպանության մեջ թույլ է տվել լուրջ սխալներ, մի քանի անգամ դիրք են լքել, առանց համաձայնեցնելու որևէ վերադաս օղակի հետ` նահանջել են։ Այդ մասին իմացել է Արցախի ՊԲ հրամանատարի հրետանու գծով տեղակալ, հրետանու պետ Գենադի Բաղդասարյանը, որը մի քանի անգամ պահանջել է առաջ գնալ, քանի որ նահանջած կետը հարմար չէ համազորային ստորաբաժանումներին կրակով աջակցելու համար։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պաշտպան Արսեն Սարդարյանը` ընդգծելով, որ դատավորը կողմնակալ վերաբերմունք է դրսևորել և գործի բազմաթիվ հանգամանքներ պատշաճ չեն դիտարկվել մեղադրական որոշում կայացնելուց առաջ։
Գեներալի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է պատերազմի ժամանակ տեղի ունեցած ողբերգական դրվագներից մեկին. Դ-20 հրետանային դիվիզիոնը 2020թ–ի հոկտեմբերին դիրքեր է գրավել Վարանդայի (Ֆիզուլի) մոտակայքում։ Հոկտեմբերի 12–ին հրետանավորները հայտնվել են շրջապատման մեջ և հսկայական կորուստներ կրել։ Զոհվել է 20 զինծառայող, ևս 7-ը վիրավորվել է, իսկ սպա Նորայր Հայրապետյանը մինչ օրս չի գտնվել։
Ըստ հետաքննության (ինչպես նաև զոհերի ծնողների)՝ հրետանային ստորաբաժանման փաստացի ոչնչացումը հիմնականում տեղի է ունեցել հրամանատարության, այդ թվում՝ Ջալալ Հարությունյանի և բանակի հրետանու պետ Գենադի Բաղդասարյանի սխալ տեղեկությունների պատճառով։ Զինվորականներին ասել են, որ իրենց մոտեցողները «յուրայիններ» են։ Պարզվել է, սական, որ դա հայկական համազգեստ հագած ադրբեջանցիների դիվերսիոն խումբ է։ Նահանջից հետո դիրքերում թողնվել է 8 Д-20 ատրճանակ, 4 «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա, մեծ քանակությամբ զենք և զինամթերք, ինչպես նաև գաղտնի տեղեկություններով փաստաթղթեր։
«Ես և իմ գործընկերները 1 տարի տևած դատաքննության ընթացքում ուսումնասիրած ապացույցներին անդրադառնալու, դրանք վերլուծելու, վկայակոչելու խնդիր ունեինք, որն օբյեկտիվորեն ժամանակ էր պահանջում։ Մենք այսօր բավականին ծավալուն բողոքներ ունենք, որոնք 3 փաստաբաններով առանձին ներկայացրել ենք դատարան, և ամեն մի բողոքը կոնկրետ խնդրի է վերաբերում, միջինը` 30 էջից ավելի»,–ասաց Սարդարյանը։
Նա նշեց, որ ըստ փաստերի` «Ցոր» զորամասի Դ-20 դիվիզիոնի հրամանատարության մոտ ի սկզբանե եղել է փախուստային տրամադրություն, որը դժվարությամբ է կառավարել հրետանու պետ Գենադի Բաղդասարյանը։
«Հավանական է, որ Գենադի Բաղդասարյանին տարբեր սպաներ, այդ թվում Ջալալ Հարությունյանը ասել են, որ «կարող է մերոնք լինեն», «պետք է որ մերոնք լինեն», և նա դա հիմք ընդունելով փոխանցել է` «մերոնք են, որ «Ցոր» զորամասի Դ-20 դիվիզիոնի հրամանատարությունը փախուստի չդիմի»,–ասաց Սարդարյանը։
Պաշտպանական կողմի պնդմամբ՝ հաշվի առնելով մի շարք ուղղություններով հակառակորդի կողմից դիրքերը ճեղքելու մասին տեղեկությունների առկայությունը՝ դժվար էր հստակ պատկերացում կազմել, թե ինչ էր կատարվում այդ պահին։ Իրավիճակը բարդանում էր գնդի և դիվիզիայի հրամանատարության, ինչպես նաև դիրքերը լքած և հեռացած կամավորների հակամարտությամբ, և բանակի հրամանատարությունը կարող էր ինչ-որ պահի չիմանալ, թե որտեղ են յուրայիները, որտեղ՝ թշնամին։
Հարությունյանի մյուս փաստաբան Անդրանիկ Մնացականյանն էլ իր հերթին նշեց, որ դատարանն այս գործով բազմաթիվ խախտումներ է թույլ տվել , որոնք էական նշանակություն ունեն գործի համար։
Նրա խոսքով` դատարանը անտեսել է գործով հատուկ նշանակված ռազմագիտական փորձաքննության եզրակացությունը, որտեղ նշված է, որ եթե դիվիզիոնի ղեկավարությունը ճիշտ կատարած լիներ իր գործողությունները, այդ խմբավորումն ավելի վաղ կհայտնաբերվեր և չէին լինի մարդկային ուժի ու զինտեխնիկայի կորուստները։
«Դատարանը նվազեցրել է ռազմագիտական փորձաքննության եզրակացության արժեքը` հայտարարելով, թե այդ իրադրությունում հնարավոր չէր խրամատ փորել, դիտորդներ նշանակել և այլն, քանի որ անձնակազմը հոգնած էր և չէր կարող դա անել , տեխնիկայի հնարավորություն չկար։ Մինչդեռ գործի փաստական տվյալներն այլ բանի մասին են խոսում»,–ասաց նա։
Հիշեցնենք` դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար
Ջալալ Հարությունյանին դատապարտել է 5,5 տարվա ազատազրկման։
2025 թվականի հունվարի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստում Ջալալ Հարությունյանի նկատմամբ
մեղադրական վճիռ էր կայացվել։ Փետրվարի 6-ին կայացած նիստի ժամանակ էլ հանրային մեղադրողը պահանջել էր ՊԲ նախկին հրամանատարին դատապարտել ազատազրկման` 6 տարի ժամկետով, իսկ տուժող կողմը` 8։
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։