00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց

© Photo : official site of MoD of RAՋալալ Հարությունյան
Ջալալ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2025
Ջալալ Հարությունյան
Բաժանորդագրվել
Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի նկատմամբ պատժի նշանակումը կորոշվի լրացուցիչ դատական լսումների ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Սյունիքի մարզի դատարանի որոշմամբ՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց նրա փաստաբան Արսեն Սարդարյանը։
«Մեզ համար շատ անսպասելի էր, բայց այսօր մեղադրական վերդիկտ է հրապարակվել»,- ասաց Սարդարյանը։
Խոսելով պաշտպանական կողմի հետագա գործողությունների մասին՝ Սարդարյանը նշեց՝ նախ պետք է դատական ակտը ստանան, ծանոթանան, դրանից հետո կխոսեն քայլերի մասին։
«Անմեղ մարդու նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել, այն, բնականաբար, պետք է բողոքարկել»,- ասաց Սարդարյանը։
Նշենք, որ մեղադրանքը վերաբերում է 2020թ․ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին։
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով»։
Տուժող կողմի (զոհված զինծառայողների ծնողների) ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասնեց՝ ըստ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի՝ Ջալալ Հարությունյանի պատժի հարցը դատարանը կորոշի լրացուցիչ դատալսումների ընթացքում։
«Ջալալ Հարությունյանն արդարացիորեն մեղավոր է ճանաչվել իր կատարած արարքի համար»,- նշեց փաստաբանը։
Նա շեշտեց՝ որպես տուժողների ներկայացուցիչ միջնորդելու է խիստ պատժի համար։
Լրահոս
0