00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
18:50
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
18:19
41 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեգրադացված կովեր, օլիգոպոլ անասնապահություն. ֆերմերը` վիճակագրության և իրականության մասին

© Sputnik / Aram NersesyanԿովեր
Կովեր - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2025
Բաժանորդագրվել
ֆերմեր- գործարար Հարություն Մնացականյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում իր դիտարկումներն է ներկայացրել ՀՀ–ում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման պաշտոնական վիճակագրության վերաբերյալ, անդրադարձել նաև պաշտոնական ցուցանիշների փոփոխության հնարավոր պատճառներին։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2025թ–ի հունվարի 1-ի դրությամբ (2024թ–ի նույն ժամանակահատվածի համեմատ) Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի հաշվառման տվյալները։
Վիճակագրական կոմիտեն նաև կից պարզաբանում է ներկայացրել, որի համաձայն` ներկայացված տվյալները հավաքվել են տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների միջոցով, իսկ գյուղատնտեսական կազմակերպությունների տվյալները վերցված են հենց դրանց ներկայացրած հաշվետվություններից։ Վիճակագրական կոմիտեն ստացված տվյալների վերաբերյալ միայն ճշտումներ է իրականացրել, որոնց արդյունքում որոշ ցուցանիշներ 2-3 տոկոսով փոփոխվել են։

Հայաստանյան անասնապահությունը` պաշտոնական թվերով

Եվ այսպես, վիճակագիրների ստացած վերջնական արդյունքների համաձայն` վերջին 1 տարվա ընթացքում ՀՀ–ում գյուղատնտեսական գրեթե բոլոր կենդանատեսակների թիվը նվազել է։ Ավելացել է միայն տնային թռչուններինը և ձիերինը։
Հատկանշական է, որ անհատական գյուղացիական տնտեսություններում բոլոր տեսակների գլխաքանակը կրճատվել է, բացի ձիերից։ Դրանց թիվը 9.3 տոկոսով աճել է։ Խոշոր եղջրավոր անասունների գլխաքանակը նվազել է 3.6 տոկոսով, կովերինը` 4.9, խոզերինը` 1.8, ոչխարներինը` 3.2, այծերինը` 11.6, տնային թռչուններինը` 7.4 տոկոսով։ Ձիերի գլխաքանակը անհատական տնտեսություններում 9.3 տոկոսով ավելացել է։
Մենք գյուղատնտեսություն ենք անում կաբինետներում. Փաշինյանը դժգոհեց աջակցության ծրագրից
Գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններում աճել է խոշոր եղջրավոր անասունների, կովերի, այծերի և տնային թռչունների թիվը, նվազել` խոզերինն ու ոչխարներինը։ Խոշոր եղջրավոր անասունների գլխաքանակն ավելացել է 36.3 տոկոսով, կովերինը` 18.8, տնային թռչուններինը` 12.8 տոկոսով։ Այծերի գլխաքանակն ավելացել է 4.1 անգամ` կազմելով 205 գլուխ։ Հետաքրքրական է, որ այծեր հաշվառվել են միայն Սյունիքի ու Վայոց Ձորի կազմակերպություններում` համապատասխանաբար` 85 և 120 գլուխ` 2024–ի 81-ի և 62-ի փոխարեն։ Այստեղից էլ ստացվել է այծերի գլխաքանակի քառակի աճը։
Խոզերի գլխաքանակը առևտրային կազմակերպություններում նվազել է 4.4, ոչխարներինը` 10.6 տոկոսով։

Դեգրադացված անասուններ, մի քանի մարդու ձեռքերում կենտրոնացած անասնապահություն

Թե ինչի մասին են վկայում պաշտոնական թվերը և որքանո՞վ են ներկայացնում անասնապահության ոլորտում տիրող իրական վիճակը, Sputnik Արմենիային իր դիտարկումներն է ներկայացրել ֆերմեր- գործարար Հարություն Մնացականյանը։
Նա նշում է, որ կենդանիների գլխաքանակի նվազումը Հայաստանում կանխատեսելի և սպասելի էր` չբացառելով, որ անկումն այսքանով չի սահմանափակվի։
Ոլորտի ներկայացուցչի համոզմամբ` հատկապես մանր գյուղացիական տնտեսությունները շարունակաբար հրաժարվելու են անասնապահությունից, ինչի հետևանքով ոլորտը կենտրոնանալու է մի քանի խոշոր ընկերությունների ձեռքում։ Դա իր հերթին հանգեցնելու է օլիգոպոլ պայմանավորվածությունների ու կաթնամթերքի գների աճի։
«Այսօր էլ դա ակնհայտ է։ Աշխարհում երևի ամենաթանկ պաստերիզացված կաթը Հայաստանում է վաճառվում։ Սուպերմարկետներում բրենդավորված կաթի 1 լիտրը ամենաէժանը 1000 դրամի կարգի է։ Էլ չասենք կարագի գինը, մածունի գինը։ Եվ այս վիճակը ավելի խորանալու է»,– կարծում է Մնացականյանը։
Խնդրի ծագման բուն պատճառը, ըստ գործարարի, անասնապահության ոլորտի նկատմամբ պետության լիակատար անտարբերությունն է` կաթնատու տեսակների բուծման և հայաստանյան բնակլիմայական պայմաններին հարմարեցման ծրագրերի իսպառ բացակայությունը։ Որպես հետևանք, Հայաստանում տարեցտարի դեգրադացված անասունների թիվը ավելանում է, կաթնատվությունը` նվազում։
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները, Հարություն Մնացականյանի դիտարկմամբ, կաթի սակավությունը լրացնում են կաթի փոշով։ Խանութներում էլ օր օրի ավելանում է կաթնային արտադրանքն ու կաթի փոխարինիչներով արտադրված կաթնամթերքի ու պանրի տեսականին։

Նույնիսկ խոշոր խոզաբուծարանները ՀՀ–ում չեն կարողանում դիմանալ ներկրողների հետ մրցակցությանը

Խոսելով խոզերի գլխաքանակի նվազման հնարավոր պատճառների մասին` Հարություն Մնացականյանը նկատում է, որ այսօր ՀՀ մեծ քանակությամբ կենդանի խոզ կամ պաղեցված (ոչ սառեցված– խմբ.) խոզի միս է ներկրվում բավական ցածր գնով (հիմնականում`ՌԴ–ից) և վաճառվում տեղական մսի անվան տակ։
«Իսկ տեղական խոզի մսի ինքնարժեքը բավական բարձր է, և միջին վիճակագրական ֆերմերը և նույնիսկ խոշոր խոզաբուծարաններ չեն կարողանում դիմանալ այդ մրցակցությանը։ Դրա հետևանքով էլ սկսվել է խոզերի գլխաքանակի շեշտակի անկումը, ինչը արդեն թաքցնել հնարավոր չէ»,– նկատում է Մնացականյանը։
Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` խոզերի գլխաքանակը վերջին 1 տարվա ընթացքում նվազել է ինչպես գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերություններում, այնպես էլ անհատ գյուղացիների մոտ։ Պաշտոնական տվյալներով` ՀՀ–ում այս տարվա հունվարի 1- դրությամբ 182 315 գլուխ խոզ կա, որից 134 961–ը` անհատ գյուղացիական տնտեսություններում, 47 354–ը` առևտրային կազմակերպություններում։

Տնային թռչունների պահանջարկը լավ օրից չէ, որ աճում է

Մեկնաբանելով տնային թռչունների քանակի ավելացման մասին վկայող վիճակագրական տվյալները` Հարություն Մնացականյանը նշում է, որ որքան պակասում է բնակչության վճարունակությունը, այնքան ավելանում է թռչնամսի սպառումը։
Ինչ մեխանիզմով են ինքնազբաղներն ու գյուղատնտեսությամբ զբաղվողները կենսաթոշակի անցնելու
«Կարմիր մսի գինը հիմա շուկայում բավականին թանկ է, և շատ ընտանիքներ ի վիճակի չեն վճարել մսի համար և ստիպված օգտվում են թռչնամսից։ Դրա հետևանքով, բնական է, որ թռչնամսի սպառումը Հայաստանում աճել է»,– արձանագրում է ֆերմերը` կանխատեսելով, որ առաջիկայում ևս կաճեն թե՛ տեղական, թե՛ ներկրված թռչնամսի սպառման ծավալները` մինչև որ ՀՀ սպառողների ֆինանսական վիճակը թույլ կտա վերադառնալ կարմիր միս գնելուն։

4-5 ձի ես միայն Բլեյանի դպրոցում եմ տեսել. ֆերմերը` Երևանում հաշվառված 1 ձիու մասին

Հետաքրքիր մեկ փաստ ևս. ինչպես արդեն վերը նշեցինք, ՀՀ–ում ձիերի գլխաքանակը, պաշտոնական վիճակագրության համաձայն, մեկ տարում ավելացել է 6.7 տոկոսով` հասնելով 14 998 գլխի։ Դրանցից 14 938–ը անհատ գյուղացիների ձիերն են, 60-ը` գյուղատնտեսական կազմակերպություններինը։ Ընդ որում, գլխաքնակի ավելացումն էլ տեղի է ունեցել անհատ գյուղացիների մոտ, այն դեպքում, երբ կազմակերպություններում նույնիսկ որոշակի անկում է գրանցվել։
Բայց ամենահետաքրքիրը ձիերի բնակության աշխարհագրությունն է։ Դրանց մեծ մասը հաշվառված են Տավուշի մարզում (4460 գլուխ), Լոռիում (2876) և Սյունիքում (2060), Գեղարքունիքում (1641), Արարատում (1248)։ Իսկ, օրինակ, Երևանում ընդամենը 1 ձի է հաշվառվել։ Այս փաստը, թերևս, կասկածելի չթվար, եթե Երևանի տարածքում կենդանաբանական այգի և ձիարշավարան չլիներ։
Այս տեմպերով ոչ միայն ոլորտը կկորցնենք, այլև ՀՀ–ն. գյուղատնտեսության նախկին փոխնախարար
Ֆերմեր–գործարար Հարություն Մնացականյանը դրան ավելացրեց նաև երևանյան կրթօջախներից մեկում պահվող ձիերի փաստը։
«Ոչ միայն ձիարշավարանում ու կեդանաբանական այգում, այլև միայն 4-5 ձի ես Բլեյանի դպրոցում եմ տեսել։ Այնպես որ, համեմատության կարգով պաշտոնական գրանցված 1 ձիու և իմ նշած 4-5 ձիերի մեջ արդեն առնվազն վիճակագրության 500 տոկոսի տարբերություն կա»,– նկատեց մեր զրուցակիցը` ակնարկելով նաև վիճակագրական տվյալների ոչ այնքան արժանահավատ լինելու մասին։
Լրահոս
0