00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս տեմպերով ոչ միայն ոլորտը կկորցնենք, այլև ՀՀ–ն. գյուղատնտեսության նախկին փոխնախարար

© Sputnik / Andranik GhazaryanԾիրան
Ծիրան - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2024
Բաժանորդագրվել
Գյուղացիներն ահազանգում են, որ ծիրանը թափվում է, տանող չկա։ Խաղողի մթերման ամենամյա խնդիրների պատճառով Արմավիրի մարզի միայն մեկ գյուղում բնակիչները ստիպված են եղել 230 հա խաղողի այգիներ քանդել։ Իսկ էկոնոմիկայի նախարարության վիճակագրությունը միայն աճ է արձանագրում։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Արտահանված ծիրանի ծավալների վերաբերյալ էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալները ՀՀ կառավարության հերթական սուտն են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման հայտարարություն է արել գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
© Sputnik / Asatur YesayantsԱշոտ Հարությունյան
Пресс-конференция бывшего замминистра сельского хозяйства Ашота Арутюняна (16 апреля 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2024
Աշոտ Հարությունյան
Հուլիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը հայտնել էր, որ այդ օրվա դրությամբ Հայաստանից ծիրանի արտահանումը կազմել է 20 000 տոննա` 2023թ–ի 30 000–ի փոխարեն։
«Այդ թվին ես չեմ հավատում, որովհետև ծիանի քաղի սեզոնը եթե սկսվել է հունիսի 5-10-ից, մինչև հուլիսի 1-ը` 20 օրում, օրական 1000 տոննա ծիրան արտահանել Լարսի անցակետի այդ օրերի անոմալ վիճակում, մեր ճանապարհների հեղեղից փլուզված պայմաններում, մենք հաստատ չէինք կարող ունենալ։ Օրը 1000 տոննա, այսինքն` օրական առնվազն 55 ավտոմեքենա, մենք հաստատ չէինք կարող արտահանել։ Մենք ո՛չ այդպիսի գյուղեր ունենք ծիրանի շատ բերք տվող, ո՛չ էլ այդքան ծիրան հավաքողներ»,– նշում է Հարությունյանը` շեշտելով, որ հաշվարկը զուտ տեխնիկական է`հիմնված կարողությունների վրա, մինչդեռ հայաստանյան ծիրանն այս տարի մեծապես տուժել է նաև կարկտահարությունից։
«Գրեթե տեղ չի եղել, որ կարկուտ տեղացած չլինի։ Նշանակում է` ծիրանի որակն ու ապրանքային տեսքն էլ արդեն խնդրահարույց են»,– արձանագրում է մասնագետը։
Նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի տեղեկություններով` արտահանման համար նախատեսված բարձրորակ ծիրանի գինն այս տարի միջինը կազմել է 300 դրամ։ Եվ դա այն դեպքում, երբ արտահանման ենթակա անթերի ծիրանն այս տարի շատ քիչ քանակի է եղել։ Համեմատության համար նա փաստում է, որ ներքին շուկայում` խանութներում ու շուկաներում վաճառվող որակական հատկանիշներով արտահանվող ծիրանին անհամեմատ զիջող ծիրանի 1 կիլոգրամը կրկնակի թանկ արժեր։
5 ամսում որքա՞ն հայկական միրգ է արտահանվել Ռուսաստան
Արտահանողներին այս հարցում Հարությունյանը չի մեղադրում`պարզաբանելով, որ ցածր գին սահմանելով` նրանք ապահովագրում են իրենց հնարավոր ռիսկերից։ Վերին Լարսի անցակետի փակ կամ ծանրաբեռնված լինելու պայմաններում ծիրանը կարող է կա՛մ ընդհանրապես փչանալ ճանապարհին, կա՛մ օրեր շարունակ վարորդը ստիպված լինի սառնարանը միացրած պահել, ինչը լրացուցիչ ծախս է ու ավելացնում է արտահանվող ապրանքի ինքնարժեքը։
Ծիրանի բերքահավաքը ՀՀ հիմնական հատվածներում արդեն ավարտվել է։ Իսկ այն տարածքներում, որտեղ ծիրանն ավելի ուշ է հասունանում, նախկին փոխնախարարի տեղեկություններով` խնդիրներ կան, քանի որ արտահանողներն այս տարի ընդհանրապես չեն այցելել այդտեղ։

«Արմավիրի մարզի Քարակերտ, Արգինա և Արագածոտնի մարզի Արագածավան, Արտենի գյուղերից ահազանգում են, որ ծիրանը թափվում է, տանող չկա։ Իսկ մթերող ընկերությունների գինը ֆանտաստիկ ցածր է, իմ ունեցած տվյալներով` 50 դրամի շրջանակում, ինչը հերթական հարվածն է գյուղացուն։ Գյուղացու ամբողջ տարվա աշխատանքն ու ծախսած փողը ջուրն է լցվում»,– ասում է Հարությունյանը։

Արարատի մարզում բնակվող ֆերմեր Դավիթը նույնպես, որը նաև գյուղացիների ծիրանն է մթերում, մեզ հետ զրույցում նշեց, որ ծիրանի բերքն այս տարի անցած տարվանից քիչ է։
«Ծիրանի բերք կա, մթերում իրականացվել է։ Բայց անցած տարվա բերքին չի հասնի, շատ քիչ է»,– Sputnik Արմենիային պատմեց Դավիթը։
Այս տարվա ամառը զով է, անձրևոտ, ինչը, նրա խոսքով, այնքան էլ բարենպաստ չէ ծիրանի բերքի համար։ Հորդառատ անձրևների պատճառով ծիրանի այգիներում նախ ծաղիկները թափվեցին, չհասցրեցին փոշոտվել, հետո էլ կարկուտը փչացրեց առանց այդ էլ սակավ բերքը։
Այդուհանդերձ, Դավիթը վստահեցնում է, որ Արարատի մարզում ծիրանի բերքը գրեթե 80-90 տոկոսով իրացվել է` 1 կգ–ի դիմեց 250-1000 դրամի սահմաններում` կախված սեզոնից ու բերքի որակից։
Կարկուտ Արմավիրի մարզում. խաղող և ծիրան աճեցնող գյուղացիներին չե՞ն օգնի
Մեր զրուցակցի տեղեկություններով` ՀՀ–ից արտահանման ծավալների կրճատման պատճառով հայկական ծիրանն այս տարի Ռուսաստանում զիջել է իր դիրքերը ուզբեկական ծիրանին։ Հայաստանցի ֆերմերները ռուսական շուկան կորցնելու մտավախություն ունեն։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտն Հարությունյանի մտահոգությունն ավելի ընդգրկուն է ու չի սահմանափակվում միայն ծիրանի բերքի իրացմամբ ու արտահանմամբ։ Նրա գնահատմամբ` պատասխանատու պետական կառույցների չհամակարգված աշխատանքի և ոչ պրոֆեսիոնալ մոտեցման պատճառով Հայաստանը կանգնած է գյուղատնտեսության ոլորտն ընդհանրապես կորցնելու վտանգի առաջ։ Նրա տեղեկություններով` ծիրանից հետո գյուղացին ստիպված է լինելու բախվել նաև խաղողի մթերման ամենամյա դժվարությունների հետ։
«Իմ ունեցած տվյալներով`խաղողի բերքը թույլ է։ Տարածքներ կան` բերքը կարկտահարված է։ Սեպտեմբերին կունենանք նաև խաղողի հետ կապված խնդիր, որովհետև բավական մեծ քանակությամբ այգիների տարածքներ քանդվում են։ Ես ունեմ հստակ տեղեկություններ, որ այս տարի Արմավիրի մարզի մեկ համայնքում քանդվել է 230 հա խաղողի բերքատու այգի։ Այս տեմպերով եթե գնա, ես մտավախություն ունեմ, որ մենք ոչ միայն միրգ–բանջարեղենի շուկան կկորցնենք, այլև ՀՀ–ն ընդհանրապես»,– ասաց Հարությունյանը։
Ոլորտի ներկայացուցիչների մտահոգություններին հակառակ, գյուղոլորտի կանոնակարգմամբ զբաղվող պետական գերատեսչությունում վստահեցնում են, որ գյուղատնտեսական համախառն արտադրանքն այս տարի, 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3,4 տոկոսով։ Ճիշտ է, ամբողջական ամփոփված է առայժմ միայն 2024-ի առաջին եռամսյակը։
Հայաստանի արտահանման հիմնական շուկան ԵԱՏՄ-ի շուկան է
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով` ՀՀ-ից այդ ժամանակահատվածում արտահանվել է շուրջ 62 000 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10 000 տոննայով ավելի է։
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` 2023-ին թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 133 000 տոննա:
Լրահոս
0