https://arm.sputniknews.ru/20250327/menq-gjughatntesutjun-enq-anum-kabinetnerum-pashinjany-dzhgvohec-ajakcutjan-tsragric-87206775.html
Մենք գյուղատնտեսություն ենք անում կաբինետներում. Փաշինյանը դժգոհեց աջակցության ծրագրից
Մենք գյուղատնտեսություն ենք անում կաբինետներում. Փաշինյանը դժգոհեց աջակցության ծրագրից
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարի համոզմամբ` այս ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացում ու մշակվող... 27.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-27T12:32+0400
2025-03-27T12:32+0400
2025-03-27T12:32+0400
գյուղատնտեսություն
գևորգ պապոյան
նիկոլ փաշինյան
փոխհատուցում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1b/87204877_0:0:1251:703_1920x0_80_0_0_8f902dc6e03ae30d00af310bd7308a7e.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունն այս տարի 1.5 մլրդ դրամ կփոխհատուցի գարնանացանի ու աշնանացանի համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ գարնանացանի կամ աշնանացանի համար նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերսով հացահատիկային` ցորեն, գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար, հատիկ ընդեղեն, ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ, և կերային մշակաբույսերի` մեկ հա–ի հաշվով կատարվող հիմնակական աշխատանքների` վարի, ցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։ Կիրանցի գյուղատնտեսական հողերի հասանելիության հարցը մնում է չլուծվածՆրա խոսքով` փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ կերպ` աշնանացան ցորենի մշակության համար մեկի հա–ի մակերեսով՝ 80 հազար դրամ, քանի որ նախարարության հաշվարկներով` ընդհանուր աշխատանքների արժեք մոտը 160 հազար դրամ է կազմում։Պապոյանը տեղեկացրեց, որ գարնանացան հացահատիկի մշակաբույսի մշակման մեկ հա–ի մակերեսով կտրամադրվի մոտ 70 հազար դրամ, եգիպտացորենի դեպքում` 85 հազար դրամ, հատիկ ընդեղենի դեպքում` 100 հազար դրամ, կերային մշակաբույսերի` մեկ հա–ի հաշվով` 110 հազար դրամ, կերի ճակնդեղի` 80 հազար դրամ։Եթե 2025 թ. այս ծրագրի արժեքը կկազմի 1.5 մլրդ դրամ, ապա 2026 թվականի համար`1.4 մլրդ դրամ։«Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացում ու մշակվող վարելահողերի ավելացում շուրջ 36 հազար հա–ով»,– հայտարարեց նախարարը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա լավ ծրագիր չի համարում, քանի որ իր տեսած ոչ մի գյուղացու հետ այս ծրագիրը ոչ մի կապ չունի։Նրա խոսքով` այս ծրագրերն իմաստ կունենան այն դեպքում, երբ աջակցության 3–րդ տարում գյուղացի ասի` շնորհակալ եմ, էլ պետք չէ ձեր աջակցությունը, ես ինքս կկազմակերպեմ իմ տնտեսությունն ու հիմա ես ձեզ կաջակցեմ։Այնուամենայնիվ, բուռն բանավեճից հետո նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության կողմից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1b/87204877_142:0:1079:703_1920x0_80_0_0_b9af908e612f7dd79fb413a3ad9533f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյուղատնտեսություն, գևորգ պապոյան, նիկոլ փաշինյան, փոխհատուցում
գյուղատնտեսություն, գևորգ պապոյան, նիկոլ փաշինյան, փոխհատուցում
Մենք գյուղատնտեսություն ենք անում կաբինետներում. Փաշինյանը դժգոհեց աջակցության ծրագրից
ՀՀ էկոնոմիկայի նախարարի համոզմամբ` այս ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացում ու մշակվող վարելահողերի ավելացում շուրջ 36 հազար հա–ով։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունն այս տարի 1.5 մլրդ դրամ կփոխհատուցի գարնանացանի ու աշնանացանի համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ գարնանացանի կամ աշնանացանի համար նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերսով հացահատիկային` ցորեն, գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար, հատիկ ընդեղեն, ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ, և կերային մշակաբույսերի` մեկ հա–ի հաշվով կատարվող հիմնակական աշխատանքների` վարի, ցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։
Նրա խոսքով` փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ կերպ` աշնանացան ցորենի մշակության համար մեկի հա–ի մակերեսով՝ 80 հազար դրամ, քանի որ նախարարության հաշվարկներով` ընդհանուր աշխատանքների արժեք մոտը 160 հազար դրամ է կազմում։
Պապոյանը տեղեկացրեց, որ գարնանացան հացահատիկի մշակաբույսի մշակման մեկ հա–ի մակերեսով կտրամադրվի մոտ 70 հազար դրամ, եգիպտացորենի դեպքում` 85 հազար դրամ, հատիկ ընդեղենի դեպքում` 100 հազար դրամ, կերային մշակաբույսերի` մեկ հա–ի հաշվով` 110 հազար դրամ, կերի ճակնդեղի` 80 հազար դրամ։
Եթե 2025 թ. այս ծրագրի արժեքը կկազմի 1.5 մլրդ դրամ, ապա 2026 թվականի համար`1.4 մլրդ դրամ։
«Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացում ու մշակվող վարելահողերի ավելացում շուրջ 36 հազար հա–ով»,– հայտարարեց նախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա լավ ծրագիր չի համարում, քանի որ իր տեսած ոչ մի գյուղացու հետ այս ծրագիրը ոչ մի կապ չունի։
«Սա միջին ու խոշոր ֆերմերնեին աջակցելու ծրագիր է, որն էլի քաղաքական ընտրության հարց է, ու եկեք չասենք, որ այսպիսով մենք գյուղացիներին աջակցում ենք։ Ես խոստովանում եմ` ես չգիտեմ ինչպես օգնեմ այդ մարդկանց։ Մենք գյուղատնտեսություն ենք անում կաբինետներում` վարում ենք, հնձում ենք, ցանում ենք, պարարտանյութ ենք տալիս, վերլուծություններ ենք անում։ Ավելի լավ չէ՞ր լինի, եթե այս գումարով մեկով ավելի մանկապարտեզ կառուցեինք։ Սա անարդյունավետ ծրագիր է. մենք մարդուն չենք հասնում»,– հայտարարեց նա։
Նրա խոսքով` այս ծրագրերն իմաստ կունենան այն դեպքում, երբ աջակցության 3–րդ տարում գյուղացի ասի` շնորհակալ եմ, էլ պետք չէ ձեր աջակցությունը, ես ինքս կկազմակերպեմ իմ տնտեսությունն ու հիմա ես ձեզ կաջակցեմ։
Այնուամենայնիվ, բուռն բանավեճից հետո նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության կողմից։