00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
11:07
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
5 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերիների մասին խոսք չկար ֆորումում. պատգամավորը` Միրզոյան–Բայրամով երկխոսության մասին

© Sputnik / Asatur YesayantsԱննա Գրիգորյան
Աննա Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2025
Աննա Գրիգորյան
Բաժանորդագրվել
Պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները կատարում են Ադրբեջանի բոլոր պահանջները։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ Սահմանադրության փոփոխությունն ուղղակի նախապայման է այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը` անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի` Թուրքիայում կայացած երկխոսությանը։
Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ Բայրամովն ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար 2 պայման պետք է կատարվի` լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբն ու փոխվի ՀՀ Սահմանադրությունը։ Միրզոյանը պատասխանել էր, որ պաշտոնական Երևանը պատրաստ է քննարկումներ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացի շուրջ կամ հենց համաձայնագրի ստորագրման օրը լուծել այդ խումբը։
«ՀՀ Սահմանադրության փոփոխությունն ուղղակի նախապայման է այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Կա ըմբռնում, որ Ադրբեջանը պահանջ, նախապայման է ներկայացրել, Հայաստանն ընդունել է, բայց խնդիրն այն է, թե ինչպես դա պետք է իրականացվի մեր երկրում։ Ակնհայտ է` կա նախապայման` որքան էլ գան, հեքիաթներ և լոլոներ կարդան այստեղ, թե դա ՀՀ ներքին գործն է։ Միջազգային հարթակներում արդեն այդ մասին խոսվում է։ Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ ադրբեջանական կողմը բոլոր հնարավոր նախապայմանները դնում է, այս իշխանություններն այդ բոլոր նախապայմանները, պահանջները իրականացնում են, բայց զուգահեռաբար չեն էլ բարձրաձայնում ու հստակ չեն արձանագրում այն բոլոր խնդիրները, որ կան։ Գերիների մասին ընդհանրապես խոսք չկար այդ ֆորումի ժամանակ»,– ասաց Աննա Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ Արարատ Միրզոյանն այդ օրը որևէ բան չի ասել նաև ՀՀ տարածքների մասին։
Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարն առաջին անգամ հնչեցրել է Իլհամ Ալիևը՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկը: Ի սկզբանե Երևանն ըստ էության չէր արձագանքում, սակայն հետո Փաշինյանն ինքը կառչեց այդ մտքից՝ պնդելով լուծարման հնարավորությունը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն այս պայմաններում հիմարություն է․ Ռոբերտ Քոչարյան
Հիշեցնենք` ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար։ Խմբի ձևավորման մասին որոշումն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին։ Մինսկի խմբում ընդգրկված են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը։ 1997 թ. ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ)։
Վերջին տարիներին դրա գործունեությունը դե ֆակտո սառեցված է, դե յուրե՝ ոչ։
Նշենք, որ դեռ 2024 թվականի օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ադրբեջանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա:
Արդեն սեպտեմբերին Փաշինյանը հայտարարեց` եթե ՀՀ ՍԴ-ն որոշի, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հակասում է Մայր օրենքին, անհրաժեշտ կլինեն սահմանադրական փոփոխություններ։
Հայաստանի Սահմանադրության նախաբանում ասվում է, որ այն հիմնված է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա:
Լրահոս
0