https://arm.sputniknews.ru/20250412/hhn-patrast-e-khaghaghutjan-hamadzajnagri-het-stvoragrel-eahk-mkh-lutsarman-vorvoshumy-mirzvojan-87749367.html
ՀՀ–ն պատրաստ է խաղաղության համաձայնագրի հետ ստորագրել ԵԱՀԿ ՄԽ լուծարման որոշումը. Միրզոյան
ՀՀ–ն պատրաստ է խաղաղության համաձայնագրի հետ ստորագրել ԵԱՀԿ ՄԽ լուծարման որոշումը. Միրզոյան
Sputnik Արմենիա
Բայրամովը նշել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար պետք է լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը և փոխվի ՀՀ սահամանադրությունը։ 12.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-12T14:41+0400
2025-04-12T14:41+0400
2025-04-12T14:52+0400
արարատ միրզոյան
եահկ
եահկ մինսկի խումբ
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
խաղաղության պայմանագիր
անթալիա
ջեյհուն բայրամով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0c/87746254_0:0:850:478_1920x0_80_0_0_754be0131f5f9faa0aae2fe7cd847fa1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Պաշտոնական Երևանը պատրաստ է քննարկումներ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացի շուրջ։ Այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ Անթալիայի ֆորումի շրջանակում անցկացվող պանելային քննարկման ժամանակ։Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մինչ այդ հերթական անգամ հիշեցրեց Բաքվի դիրքորոշումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար 2 պայման պետք է կատարվի` լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբն ու փոխվի ՀՀ սահմանադրությունը։Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարն առաջին անգամ հնչեցրել է Իլհամ Ալիևը՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկը: Ի սկզբանե Երևանն ըստ էության չէր արձագանքում, սակայն հետո Փաշինյանն ինքը կառչեց այդ մտքից՝ պնդելով լուծարման հնարավորությունը։ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն այս պայմաններում հիմարություն է․ Ռոբերտ ՔոչարյանՀիշեցնենք` ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար։ Խմբի ձևավորման մասին որոշումն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին։ Մինսկի խմբում ընդգրկված են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը։ 1997 թ. ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ)։Վերջին տարիներին դրա գործունեությունը դե ֆակտո սառեցված է, դե յուրե՝ ոչ։
ադրբեջան
անթալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0c/87746254_138:0:777:479_1920x0_80_0_0_62d5922ad8f92f1fef0245a41d0edea7.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, եահկ, եահկ մինսկի խումբ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղության պայմանագիր, անթալիա, ջեյհուն բայրամով
արարատ միրզոյան, եահկ, եահկ մինսկի խումբ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղության պայմանագիր, անթալիա, ջեյհուն բայրամով
ՀՀ–ն պատրաստ է խաղաղության համաձայնագրի հետ ստորագրել ԵԱՀԿ ՄԽ լուծարման որոշումը. Միրզոյան
14:41 12.04.2025 (Թարմացված է: 14:52 12.04.2025) Բայրամովը նշել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար պետք է լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը և փոխվի ՀՀ սահամանադրությունը։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Պաշտոնական Երևանը պատրաստ է քննարկումներ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացի շուրջ։ Այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ Անթալիայի ֆորումի շրջանակում անցկացվող պանելային քննարկման ժամանակ։
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մինչ այդ հերթական անգամ հիշեցրեց Բաքվի դիրքորոշումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար 2 պայման պետք է կատարվի` լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբն ու փոխվի ՀՀ սահմանադրությունը։
«Մենք պետք է ստորագրենք համաձայնագիր, ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ դնենք այս հակամարտությանը, ցանկության դեպքում նույն օրը լուծենք ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ես նույնիսկ չգիտեմ, թե որ փաստաթուղթը պետք է լինի առաջինը: Եկեք խաղաղության պայմանագիր կնքենք, եկեք ստորագրենք ԵԱՀԿ անդամ պետություններին կամ քարտուղարությանը լուծարման մասին համատեղ հայտարարություն, եկեք ստեղծենք երկկողմ հանձնաժողով և սկսենք բոլոր հնարավոր հարցերի քննարկումը»,– նշեց Միրզոյանը։
Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարն առաջին անգամ հնչեցրել է
Իլհամ Ալիևը՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկը: Ի սկզբանե Երևանն ըստ էության չէր արձագանքում, սակայն հետո
Փաշինյանն ինքը կառչեց այդ մտքից՝ պնդելով լուծարման հնարավորությունը։
Հիշեցնենք` ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար։ Խմբի ձևավորման մասին որոշումն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին։ Մինսկի խմբում ընդգրկված են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը։ 1997 թ. ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ)։
Վերջին տարիներին դրա գործունեությունը դե ֆակտո սառեցված է, դե յուրե՝ ոչ։