00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
21:57
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
18:17
42 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:16
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Исторический ликбез
Крутой разворот: как война повлияла на образ героя Отечества
15:04
23 ր
Исторический ликбез
Суворов и Великая Отечественная война
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս ամենը հակառակ էֆեկտ կունենա. ՓՄՁ ներկայացուցիչները կրկին կառավարության շենքի մոտ են

© Screenshot / 24TVՓՄՁ ներկայացուցիչների ակցիան կառավարության մոտ
ՓՄՁ ներկայացուցիչների ակցիան կառավարության մոտ - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2025
Բաժանորդագրվել
Հավաքվածները դժգոհում են, որ պաշտոնյաները չեն լսում իրենց փաստարկները։ Ակցիայից հետո նրանք կառավարություն են ներկայացրել իրենց գրավոր առաջարկները։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանք ձեռնարկատերերից ավելի քան 2300 ստորագրություն են հավաքել ընդդեմ փոքր և միջին բիզնեսի համար նոր օրենսդրության ներդրման։
Շրջանառության հարկի դրույքաչափը տարեսկզբից կրկնապատկվել է՝ առևտրային սուբյեկտների համար 5%-ից դառնալով 10%, արտադրության համար՝ 3,5%-ից մինչև 7%։ Առանց արտոնյալ հարկային ռեժիմի (ԱԱՀ և եկամտահարկ) կաշխատեն նաև շինարարական, անշարժ գույքի, իրավաբանական և հաշվապահական ընկերությունները։ Օրինագիծն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից։
ՀՀ–ում ՓՄՁ–ները վերսկսում են բողոքի ակցիաները. ընդդեմ շրջհարկի նաև ստորագրահավաք են սկսել
Փոքր ու միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բողոքի ալիքին գնալով ավելի շատ մարդ է միանում։
Նա նշեց, որ ակցիային մասնակցելու համար եղանակային անբարենպաստ պայմաններում մարդիկ են եկել նաև Գյումրուց` թողնելով իրենց բոլոր գործերը։ Ամենամեծ խնդիրը, ըստ նրա, երկխոսության բացակայությունն է։ Կավարությունում իրենց որոշումը համարում են բացարձակ ճշմարտություն, և հարցը չեն քննարկում շահառու կողմի հետ։
Ավագյանի խոսքով` իշխանությունները լուծում են միայն ավել շատ հարկեր հավաքագրելու հարցը՝ առանց ուշադրություն դարձնելու տարածքային զարգացմանը, սոցիալական խնդիրներին, աղքատության մակարդակի նվազեցմանը։
«Հասկանում եմ, որ քաղաքական խոստումներն այնքան մեծ են, որ հարկային բեռն էլ է բարձրանում։ Բայց հարցն այդպես չի լուծվում, այս ամենը հակառակ էֆեկտ է ունենալու», – նշեց Ավագյանը։
Փոքր բիզնեսի ներկայացուցիչները դժգոհում են նաև, որ իշխանությունները անհավանականորեն բարդացրել են փաստաթղթավորման գործընթացը։ Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանն իր հերթին նշեց, որ ամենայն հավանականությամբ հարկման հետ կապված փոփոխությունները կհանգեցնեն ստվերում աշխատող հաշվապահների թվի ավելացման։
Հաշվապահական գրասենյակները հիմնականում փոքր և միջին բիզնեսին են ծառայություններ մատուցում։ Հարկային փոփոխությունները կստիպեն նրանց տարվա կեսից թանկացնել գները։ Ահա թե ինչու էին ցուցարարներն առաջարկում, որ փոփոխություններն ուժի մեջ մտնեն առնվազն 2026 թվականի հունվարից։
Թովմասյանի խոսքով` իրենք առաջարկում են նաև հաշվապահների հարկման հարցում տարբեր մոտեցումներ ցուցաբերել՝ կախված նրանից, թե ում են նրանք ծառայություններ մատուցում։ Մասնավորապես, վճարել ԱԱՀ, եթե հաճախորդը ևս այդ դաշտում է գործում և չգանձել այն հաշվապահներից, եթե նրանք ծառայություն են մատուցել շրջանառության հարկ վճարող սուբյեկտներին։
Հավաքվածներն իրենց գրավոր առաջարկները ներկայացրել են կառավարությանը։ Եթե կառավարության ներկայացուցիչները հրաժարվեն երկխոսությունից, նրանք մտադիր են ավելի մեծ ակցիաներ իրականացնել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այն միկրոձեռնարկատերերը և ՓՄՁ–ները, որոնք գործում են կամ կսկսեն գործել շրջանառության հարկի համակարգում (այս հարկման շեմը տարեկան մինչև 120 մլն դրամ է–խմբ.), 2025 թ. պետք է վճարեն կրկնակի դրույքաչափով` առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանվել է 10 %, արտադրության դեպքում` 7 %, հանրային սննդի դեպքում` 12 %։ Բիզնեսը կարող է կրճատել այս հարկը, եթե մաքուր հաշվապահություն վարի: Այս դեպքում առևտրի սուբյեկտները կկարողանան հարկը նվազեցնել մինչև 1%, արտադրության ոլորտի սուբյեկտները՝ մինչև 3%, հանրային սննդի ոլորտի սուբյեկտները՝ մինչև 6%:
Հավելենք, որ ՀՀ կառավարությունը փետրվարի 27–ի նիստի ժամանակ սահմանեց անցումային շրջան մինչև հուլիսի 1–ը։ Այս ընթացքում կառավարությունը կաջակցի, որպեսզի շրջանառության հարկ վճարող տնտեսվարողները կարողանան հարկային ցածր բեռի սահմաններում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերած ապրանքային մնացորդները։
Լրահոս
0