00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
12:18
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է, ոչինչ. Միրզոյան

© Photo : Screenshot / ADFГлавы МИД Армении и Азербайджана Арарат Мирзоян и Джейхун Байрамов на панельной дискуссии в рамках Анталийского дипломатического форума (12 апреля 2025). Анталья
Главы МИД Армении и Азербайджана Арарат Мирзоян и Джейхун Байрамов на панельной дискуссии в рамках Анталийского дипломатического форума (12 апреля 2025). Анталья - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2025
Բաժանորդագրվել
Արարատ Միրզոյանն ընդգծում է` Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր հարցերը հնարավոր է հաղթահարել խաղաղության համաձայնագիրը ստորագրելով և վավերացնելով։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անթալիայում Բաքվի և Թբիլիսիի գործընկերների հետ պանելային քննարկման ժամանակ վստահեցրեց` ՀՀ Սահմանադրությունում չկա որևէ կետ, որտեղ նշվում է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։
«Դուք կարող եք ստուգել և ուղղել ինձ, եթե ես սխալվում եմ, բայց վստահեցնում եմ ձեզ, որ չեմ սխալվում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ ոչինչ չի ասվում այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է, ոչինչ չկա: Ընդհակառակը` մենք մեր մտահոգություններն ունենք Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված, բայց անընդհատ չենք բարձրացնում այդ հարցը, որովհետև համաձայնագրի նույն տեքստում մենք ունենք կոնկրետ դրույթ, որում ասվում է, որ կողմերից որևէ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրությունը` սույն համաձայնագրի չկատարելն արդարացնելու համար»,– ասաց Միրզոյանը։
Նա հերթական անգամ ընդգծեց, որ առկա բոլոր հարցերի լուծումները գտնելու համար ամենակարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացնումն է։
Վստահեցրեց` այդպիսով կհաղթահարվեն բոլոր հնարավոր խոչընդոտներն ու մտահոգությունները։
Միրզոյանը նաև նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո հակամարտություն չկա, բայց դե յուրե էլ դեռ չկա ստորագրված խաղաղության պայմանագիր, այդպիսով կդադարեցվի նաև հակամարտությունը։
ՀՀ–ն պատրաստ է խաղաղության համաձայնագրի հետ ստորագրել ԵԱՀԿ ՄԽ լուծարման որոշումը. Միրզոյան
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստին` ՀՀ ԱԳ նախարարը հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում բաց մնացած հարցերի քննարկման համար երկկողմ հանձնաժողովի ստեղծման մասին կետ կա։
Նա նաև հակադարձեց ադրբեջանցի գործընկերոջը, որը կրկին Բաքվի հավակնությունները ներկայացրեց Երևանին։ Մասնավորապես, Միրզոյանը հիշեցրեց Երևանի դիրքորոշման մասին, այն է` Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ստեղծել։
Այս կապակցությամբ նա օրինակ բերեց երկարամյա բանակցություններից հետո համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստը և հիշեցրեց, որ հայկական կողմն առաջարկել է խորհրդակցություններ սկսել դրա ստորագրման ամսաթվի և վայրի որոշման շուրջ:
«Խաղաղության պայմանագիրը չի պատասխանում բոլոր հարցերին, սակայն աշխարհում չկա ոչ մի համաձայնագիր, որը կպատասխանի բոլոր հնարավոր հարցերին և կընդգրկի բոլոր հնարավոր խնդիրները։ Խաղաղության պայմանագիրը հարաբերություններ սկսելու և մնացած խնդիրները լուծելու հիմքն է»,– նշեց Միրզոյանը։
Նա կարծում է, որ կողմերն ունեն բոլոր նախադրյալներն այդ համաձայնագիրը ստորագրելու և երկխոսության նոր փուլ սկսելու համար, որը խաղաղություն կբերի Հարավային Կովկասում։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության -խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Ապրիլի 2-ին Ալիևը հայտարարեց, թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն (Բաքուն պահանջում է Անկախության հռչակագրի դրույթները, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը, «հանել» Հայաստանի հիմնական օրենքից- խմբ.)։
Այս ամենին զուգահեռ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և գնդակն ադրբեջանական դաշտում է։
Լրահոս
0