00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սունդուկյանի թատրոնի տնօրենը «Գոյի» բանալին չտվեց. առճակատումը շարունակվում է

Վարդան Մկրտչյան
Վարդան Մկրտչյան - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2024
Վարդան Մկրտչյան
Բաժանորդագրվել
«Գոյ» թատրոնի աշխատակիցները իրենց աշխատանքը թատրոնում վերսկսելու համար գարնանից պայքարում են նախարարության որոշումների դեմ։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Երևանի «Գոյ» թատրոնի աշխատակիցները չկարողացան մուտք գործել թատրոն, քանի որ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նրանց չտվեց մուտքի բանալին և հայտարարեց` նրանց հետ խոսելու բան չունի։ «Գոյ» թատրոնի աշխատակիցները զանգահարեցին ՆԳՆ ոստիկանություն, որպեսզի ոստիկաններ ուղարկեն և նրանց օրինական մուտքն ապահովեն։
Այս պահին ոստիկանության աշխատակիցները Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ներսում են, հասկանալու համար իրավիճակը։
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին «Գոյը» հայտարարեց, որ նոյեմբերի 4-ից վերսկսելու է իր բնականոն աշխատանքը, քանի որ ՀՀ արդարադատության նախարարությունը փաստել է, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» թատրոնի գործունեությունը: Այսօր «Գոյ» թատրոնի աշխատակիցներն ասուլիս էին հրավիրել, որը Սունդուկյանի թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի առաջարկով պետք է անցկացվեր թատրոնի մամուլի կենտրոնում, սակայն երբ Մկրտչյանը սկսեց խնդրի վերաբերյալ իր տեսակետները հայտնել, «Գոյ» թատրոնի աշխատակիցները բոյկոտեցին ու դուրս եկան դահլիճից։
«Գոյ» թատրոնը դիմել էր արդարադատության նախարարությանը՝ իրավական պարզաբանում խնդրելով Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի կապակցությամբ, որով Վարչական դատարանում վիճարկել է պետռեգիստրում «Գոյի» գրանցումն անվավեր ճանաչելու որոշումը։ Իսկ վիճարկման հայցի դեպքում վարչական ակտից բխող գործողությունները կասեցվում են։
Մինչդեռ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի իրավաբան Արմինե Մելքումյանը նշեց, որ արդարադատության նախարարությունից «Գոյ» թատրոնի փաստաբանին հայտնել են, որ նախարարությունը լիազորված չէ մեկնաբանելու դատական վեճի առարկա որևէ վարչական ակտ կամ գնահատական տալ թե այս կամ այն պահանջի ներկայացման պայմաններում արդյոք կասեցվել է այս կամ այն իրավունքի իրացումը։ Շեշտվել է, որ արդարադատությունը իրականացնում է միայն դատարանը` ՀՀ սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, և արդարադատության իրականացման որևէ միջամտություն արգելվում է։
Իրավաբանի խոսքով` արդարադատության նախարարությունը Պետռեգիստրում «Գոյի» գրանցումն անվավեր ճանաչելու որոշման մասին Վարչական դատարան ներկայացված հայցը ոչ թե վիճարկման է դիտարկել, այլ ճանաչման, և խոսք չի կարող լինել որոշումն անվավեր ճանաչելու մասին։ Նա ընդգծեց, որ նախարարությունը փաստացի չէր կարող տալ այնպիսի գրություն, որ նրանք կարող են վերսկսել իրենց գործունեությունը։
«Գոյ» թատրոնի փաստաբան Կարո Ասատրյանն էլ նշեց, որ իրենց ներկայացված հայցը եղել է վիճարկման հայցի տրամաբանությամբ, և արդարադատության նախարարության գրության մեջ առկա հատվածը, թե իրենց հայցը «ճանաչման է», հավանաբար վրիպակ է, քանի որ նախարարությունը հղում է արել «Դատալեքս» համակարգում առկա տեղեկատվությանը, որն էլ խափանումներով է աշխատում և կարող է նման թյուրիմացության տեղիք տալ։
«Մենք վարչական դատարանին մեր պահանջը հստակ ներկայացրել ենք, որ կասեցվի պետռեգիստրում «Գոյի» գրանցումն անվավեր ճանաչելու որոշումը և ոչ իրավաչափ ճանաչվի ԿԳՄՍՆ–ի որոշումները, որոնք բխում են կառավարության որոշումից»,– ասաց նա։
Ավելի ուշ ոստիկանները դուրս եկան և հայտնեցին, որ իրենք չեն կարող «Գոյ» թատրոնի աշխատակիցներին ուղեկցել տնօրենի մոտ, փոխարենը կարող են նրանց պահանջը ներկայացնել և փորձել սեղմ ժամկետներում պատասխան ստանալ Սունդուկյանի թատրոնի տնօրինությունից։
Հիշեցնենք` «Գոյը» Սունդուկյանի անվան թատրոնին միացնելու որոշման նախագիծը ներկայացրել էր ԿԳՄՍ նախարարությունը` որպես հիմք նշելով, որ «Գոյ» կենտրոնը 2022թ․ 3 մլն 436 հազար 990 դրամով թերի է կատարել տարեկան ֆինանսական պլանը: Բացի այդ, հրավիրված բեմադրիչների կողմից ներկայացումներ չեն բեմադրվել, կենտրոնը չի համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ և այլն:
Լրահոս
0