00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հովիկ Աղազարյանին առնչվող քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան. մանրամասներ

© Sputnik / Aram NersesyanՀովիկ Աղազարյան
Հովիկ Աղազարյան - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2025
Հովիկ Աղազարյան
Բաժանորդագրվել
Նախաքննությամբ պարզվել է, որ պատգամավորը 200 հազար դոլար է պահանջել գյուղատնտեսական կենդանիների արտահանման գործընթացը կազմակերպելու համար
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին գումար տալու և դրան օժանդակելու մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։ Տեղեկությունը հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
«Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն իր ծանոթի միջոցով դիմել է ԱԺ պատգամավորին՝ 200.000-300.000 դոլարի դիմաց 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար: Պատգամավորը գործընթացը սկսելու համար պահանջել է 200.000 դոլար, որից 100.000 դոլարը` սկզբում, իսկ մնացած գումարը գործարքի մեկնարկից հետո»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` 2023 թվականի օգոստոսի 10-ին Ա. Կ.-ն պատգամավորին տեղեկացրել է, որ կարող է 20.000 դոլար փոխանցել, իսկ գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: Սակայն պատգամավորն ասել է, որ ինքն արդեն պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է 20.000 դոլար գումար ստանալուց:
ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու համար վերը նշված երկու անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի (պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալը) 2-րդ մասի 3-րդ կետով և 46-439-րդ հոդվածի (պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալուն հանցակցելը) 2-րդ մասի 3-րդ կետով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:
Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարտի 26-ին Ազգային ժողով էր գնացել պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդագրեր ներկայացնելու համար։ Մարտի 27-ին ԱԺ–ն համաձայնություն տվեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը (67 կողմ՝ Տարոն Մարգարյանին, 65 կողմ, 2 դեմ՝ Հովիկ Աղազարյանին)։
Լրահոս
0