https://arm.sputniknews.ru/20250408/35-tari-anvtangajin-kvoncepty-nvormal-gvortsel-e-maruqjany-rusakan-razmabazaji-masin-87639385.html
35 տարի անվտանգային կոնցեպտը նորմալ գործել է․ Մարուքյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին
35 տարի անվտանգային կոնցեպտը նորմալ գործել է․ Մարուքյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին
Sputnik Արմենիա
«Եվրադաշինքը» չկարողացա հաղթահարել նույնիսկ անցողիկ շեմը, որովհետև այդ քաղաքական ուժի ներկայացուցիչներն ամբողջ օրը բացահայտ գովերգում են գործող... 08.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-08T21:23+0400
2025-04-08T21:23+0400
2025-04-08T21:23+0400
էդմոն մարուքյան
գյումրու 102–րդ ռազմաբազա
գյումրի
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
տիմ ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/17/86066695_0:84:1600:984_1920x0_80_0_0_b225297f00a5e475d33912cf2ee66e84.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. 3 տասնամյակից ավելի ռուսական ռազմաբազան Շիրակի մարզի համար թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական մեծ նշանակություն ունի, իսկ «Եվրադաշինքի» ներկայացուցիչները գնացել և փորձում էին փլուզել տարիներով փորձված համակարգը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Գյումրու ավագանու ընտրություններում «Եվրադաշինքի» պարտությանը։Նրա կարծիքով՝ «Եվրադաշինքի» պարտության պատճառներից էր նաև այն, որ դաշինքի ներկայացուցիչները գիշեր-ցերեկ բացահայտ գովերգում են գործող իշխանությանը։«Իշխանության անկացած որոշում դակում են եթերներում, որ դա ճիշտ է, անպայման, Ալիևը ոնց ասում է՝ էդպես պետք է անենք, Էրդողանը ոնց ասում է՝ էդպես»,- ասում է Մարուքյանը։Քաղաքական գործչի կարծիքով՝ որքան էլ դաշինքի քաղաքապետի թեկնածուն պնդում էր, թե ոչ մի դեպքում չի միանալու իշխանության հետ (Մարուքյանն ասում է՝ հավատում է նրա խոսքերին), բայց դաշինքի ուժերից մեկը՝ «Հանրապետություն» կուսակցությունը, Երևանի ավագանիում կոալիցիա է կազմել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, ուստի ժողովուրդն իրավունք ունի չհավատալու և չվստահելու նրանց։Եվրամիության դռները միշտ փակ են լինելու Հայաստանի համար. Էդմոն ՄարուքյանԻնչ վերաբերում է ՏԻՄ-երում ընտրությունների արդյունքներով հետևողականորեն իշխանափոխության հասնելու ձգտումներին՝ Մարուքյանը դա անիրատեսական է համարում։ Շեշտում է՝ Սահմանադրությունն ու օրենքները դա թույլ չեն տալիս։ Ասում է՝ 2021թ․ Փաշինյանը պարտվեց ՏԻՄ գրեթե բոլոր ընտրություններում, սակայն մնաց իշխանության։Դա էր պատճառը նաև, որ Գյումրու ավագանու ընտրություններին իրենք չմասնակցեցին, թեպետ թիմ ունեին (Փարաքարում համապատասխան թիմ չունեին)։ Մյուս կողմից` բոլոր հարցումներով ներկա արդյունքը կանխատեսելի էր («Քաղաքացիական պայմանագիր»՝ առաջին տեղ, Վարդան Ղուկասյան՝ երկրորդ), մինչդեռ իրենց համար անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում երկու ուժերին որևէ մեկին միանալն էր անընդունելի էր։ Դրա համար էլ որոշել են անտեղի չվատնել սահմանափակ ռեսուրսներն ու նախընտրել են պատրաստվել 2026 թվականի ընտրություններին՝ թույլ չտալու ո՛չ Փաշինյանի, ո՛չ էլ նախկինների վերարտադրությունը։ՔՊ–ում հասկանում են 2026 թվականին իշխանությունը կորցնելու վտանգը. քաղտեխնոլոգՀիշեցնենք, որ Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում «Եվրադաշինքը» չհաղթահարեց նույնիսկ անցողիկ շեմը։ Դաշինքը ստացել է 2113 քվե՝ քվեարկությանը մասնակցածների ընդհանուր թվի մոտ 4 տոկոսը։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/17/86066695_89:0:1512:1067_1920x0_80_0_0_f9c85cf3e69c9b17e7d0e36af419728d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդմոն մարուքյան, գյումրու 102–րդ ռազմաբազա, գյումրի, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, տիմ ընտրություններ
էդմոն մարուքյան, գյումրու 102–րդ ռազմաբազա, գյումրի, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, տիմ ընտրություններ
35 տարի անվտանգային կոնցեպտը նորմալ գործել է․ Մարուքյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին
«Եվրադաշինքը» չկարողացա հաղթահարել նույնիսկ անցողիկ շեմը, որովհետև այդ քաղաքական ուժի ներկայացուցիչներն ամբողջ օրը բացահայտ գովերգում են գործող իշխանություններին։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. 3 տասնամյակից ավելի ռուսական ռազմաբազան Շիրակի մարզի համար թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական մեծ նշանակություն ունի, իսկ «Եվրադաշինքի» ներկայացուցիչները գնացել և փորձում էին փլուզել տարիներով փորձված համակարգը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Գյումրու ավագանու ընտրություններում «Եվրադաշինքի» պարտությանը։
«Էդ մարդիկ գնացել են Գյումրի, որտեղ կա ռուսական ռազմաբազա, և այդ ռազմաբազայի դեմ ելույթներ են ունենում։ Մարդիկ ինչքան ռուսներին սիրեն-չսիրեն, բայց ռուսական ռազմաբազան առաջինն անվտանգային, երկրորդն էլ` տնտեսական մեծ նշանակություն ունի մարզի համար։ Հիմա դու գնացել ես, ուզում ես էդ մարդկանց անվտանգության կոնցեպտը փլուզել, որը 35 տարի նորմալ գործել է, ոչ մի թուրք էնտեղից չի մտել Շիրակի մարզ։ Դրա դեմ խոսելով՝ ձայն ես հավաքելո՞ւ, թե՞ ձայն ես կորցնելու»,- ասաց Մարուքյանը։
Նրա կարծիքով՝ «Եվրադաշինքի» պարտության պատճառներից էր նաև այն, որ դաշինքի ներկայացուցիչները գիշեր-ցերեկ բացահայտ գովերգում են գործող իշխանությանը։
«Իշխանության անկացած որոշում դակում են եթերներում, որ դա ճիշտ է, անպայման, Ալիևը ոնց ասում է՝ էդպես պետք է անենք, Էրդողանը ոնց ասում է՝ էդպես»,- ասում է Մարուքյանը։
Քաղաքական գործչի կարծիքով՝ որքան էլ դաշինքի քաղաքապետի թեկնածուն պնդում էր, թե ոչ մի դեպքում չի միանալու իշխանության հետ (Մարուքյանն ասում է՝ հավատում է նրա խոսքերին), բայց դաշինքի ուժերից մեկը՝ «Հանրապետություն» կուսակցությունը, Երևանի ավագանիում կոալիցիա է կազմել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, ուստի ժողովուրդն իրավունք ունի չհավատալու և չվստահելու նրանց։
Ինչ վերաբերում է ՏԻՄ-երում ընտրությունների արդյունքներով հետևողականորեն իշխանափոխության հասնելու ձգտումներին՝ Մարուքյանը դա անիրատեսական է համարում։ Շեշտում է՝ Սահմանադրությունն ու օրենքները դա թույլ չեն տալիս։ Ասում է՝ 2021թ․ Փաշինյանը պարտվեց ՏԻՄ գրեթե բոլոր ընտրություններում, սակայն մնաց իշխանության։
Դա էր պատճառը նաև, որ Գյումրու ավագանու ընտրություններին իրենք չմասնակցեցին, թեպետ թիմ ունեին (Փարաքարում համապատասխան թիմ չունեին)։ Մյուս կողմից` բոլոր հարցումներով ներկա արդյունքը կանխատեսելի էր («Քաղաքացիական պայմանագիր»՝ առաջին տեղ, Վարդան Ղուկասյան՝ երկրորդ), մինչդեռ իրենց համար անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում երկու ուժերին որևէ մեկին միանալն էր անընդունելի էր։ Դրա համար էլ որոշել են անտեղի չվատնել սահմանափակ ռեսուրսներն ու նախընտրել են պատրաստվել 2026 թվականի ընտրություններին՝ թույլ չտալու ո՛չ Փաշինյանի, ո՛չ էլ նախկինների վերարտադրությունը։
Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում «Եվրադաշինքը» չհաղթահարեց նույնիսկ անցողիկ շեմը։ Դաշինքը ստացել է 2113 քվե՝ քվեարկությանը մասնակցածների ընդհանուր թվի մոտ 4 տոկոսը։