https://arm.sputniknews.ru/20250402/qpum-haskanum-en-2026-tvakanin-ishkhanutjuny-kvorcnelu-vtangy-qaghtekhnvolvog-87416240.html
ՔՊ–ում հասկանում են 2026 թվականին իշխանությունը կորցնելու վտանգը. քաղտեխնոլոգ
ՔՊ–ում հասկանում են 2026 թվականին իշխանությունը կորցնելու վտանգը. քաղտեխնոլոգ
Sputnik Արմենիա
Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Վիլեն Գաբրիելյանի հայտարարությունն արտացոլում է ՔՊ–ում տիրող տրամադրությունները, որ առաջիկա ընտրություններում կարող է... 02.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-02T13:34+0400
2025-04-02T13:34+0400
2025-04-02T13:38+0400
վիգեն հակոբյան
գյումրի
տիմ ընտրություններ
ընտրություններ
վիլեն գաբրիելյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/02/87414454_0:84:1600:984_1920x0_80_0_0_aeea95812b459dc8ba8d3917c36261c5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում հասկանում են, որ 2026 թվականին իշխանություն կորցնելու վտանգ կա։ Այս մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով պատգամավորական մանդատից հրաժարված Վիլեն Գաբրիելյանի` Գյումրիում արած սկանդալային ակնարկը, թե 2026 թվականին իրենք իշխանության չեն լինի։Նշենք, որ նմանատիպ արտահայտություն նա արել է ենթադրաբար ոչ սթափ վիճակում։Այնուամենայնիվ, ըստ Հակոբյանի` Գաբրիելյանի արած հայտարարությունն արտացոլում է ՔՊ–ում տիրող տրամադրությունները։Քաղտեխնոլոգն ընդգծեց, որ սոցիոլոգիական հարցումները, իհարկե, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ամբողջությամբ չեն արտացոլում հանրային տրամադրությունը, բայց ամեն դեպքում, խոսում են հնարավոր իշխանափոխության մասին։ Այնուամենայնիվ, ըստ Հակոբյանի, ընթացիկ միտումների ցուցիչ են։Հիշեցնենք` Գյումրիում մարտի 30–ին` ավագանու ընտրությունների օրը, միջադեպ է տեղի ունեցել ընտրությունները լուսաբանող լրագրողների և ենթադրաբար ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի միջև։ Լրագրողներից մեկի հարցին` եթե ՔՊ–ի թեկնածու Սարիկ Մինասյանը պարտվի, շա՞տ կտխրեք, Վիլեն Գաբրիելյանը պատասխանել է` կուրախանամ։Ավելի ուշ նա հայհոյել է լրագրողներից մեկին, վիճաբանություն է սկսվել։ Ապա լրագրողներից մեկի պահանջին, թե հայհոյելու համար ներողություն խնդրեք և մանդատը վայր դրեք, Գաբրիելյանը ասել է. «Մեկ է` 2026-ին իշխանությունը փոխվելու ա, խի՞ եմ ես մանդատս հիմա վայր դնում»։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/02/87414454_89:0:1512:1067_1920x0_80_0_0_3f6ed488c5fe2fa1e7075cc05eaa31f4.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիգեն հակոբյան, գյումրի, տիմ ընտրություններ, ընտրություններ, վիլեն գաբրիելյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
վիգեն հակոբյան, գյումրի, տիմ ընտրություններ, ընտրություններ, վիլեն գաբրիելյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
ՔՊ–ում հասկանում են 2026 թվականին իշխանությունը կորցնելու վտանգը. քաղտեխնոլոգ
13:34 02.04.2025 (Թարմացված է: 13:38 02.04.2025) Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Վիլեն Գաբրիելյանի հայտարարությունն արտացոլում է ՔՊ–ում տիրող տրամադրությունները, որ առաջիկա ընտրություններում կարող է իշխանափոխություն լինել։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում հասկանում են, որ 2026 թվականին իշխանություն կորցնելու վտանգ կա։ Այս մասին
Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով պատգամավորական մանդատից հրաժարված Վիլեն Գաբրիելյանի` Գյումրիում արած սկանդալային ակնարկը, թե 2026 թվականին իրենք իշխանության չեն լինի։
Նշենք, որ նմանատիպ արտահայտություն նա արել է ենթադրաբար ոչ սթափ վիճակում։
Այնուամենայնիվ, ըստ Հակոբյանի` Գաբրիելյանի արած հայտարարությունն արտացոլում է ՔՊ–ում տիրող տրամադրությունները։
«ՔՊ–ի ներսում մոտ 7–8 ծայրահեղ օդիոզ ֆիգուրներ կան, որոնք կամիկաձեի նման են ու իրենց դիրքորոշման մեջ պատրաստ են մինչև վերջ գնալ։ Կան նաև այնպիսինները, որոնք քիչ օդիոզ են, գուցե նաև մի քիչ ավելի ադեկվատ են, որոնք երեկոյան տուն են գնում, երևի մի բաժակ էլ խմում են ու անկեղծանում են։ Այդ մարդիկ ընդհանուր առմամբ հասկանում են իրավիճակը, նրանք հարազատներ էլ ունեն նաև, որոնք գոհ չեն տեղի ունեցող իրադարձություններից։ Ես կարծում եմ՝ տրամադրություն կա, որ պետք է իշխանափոխություն լինի»,– նշեց Հակոբյանը։
Քաղտեխնոլոգն ընդգծեց, որ սոցիոլոգիական հարցումները, իհարկե, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ամբողջությամբ չեն արտացոլում հանրային տրամադրությունը, բայց ամեն դեպքում, խոսում են հնարավոր իշխանափոխության մասին։ Այնուամենայնիվ, ըստ Հակոբյանի, ընթացիկ միտումների ցուցիչ են։
Հիշեցնենք` Գյումրիում մարտի 30–ին` ավագանու ընտրությունների օրը,
միջադեպ է տեղի ունեցել ընտրությունները լուսաբանող լրագրողների և ենթադրաբար ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի միջև։ Լրագրողներից մեկի հարցին` եթե ՔՊ–ի թեկնածու Սարիկ Մինասյանը պարտվի, շա՞տ կտխրեք, Վիլեն Գաբրիելյանը պատասխանել է` կուրախանամ։
Ավելի ուշ նա հայհոյել է լրագրողներից մեկին, վիճաբանություն է սկսվել։ Ապա լրագրողներից մեկի պահանջին, թե հայհոյելու համար ներողություն խնդրեք և մանդատը վայր դրեք, Գաբրիելյանը ասել է. «Մեկ է` 2026-ին իշխանությունը փոխվելու ա, խի՞ եմ ես մանդատս հիմա վայր դնում»։