https://arm.sputniknews.ru/20250404/vor-depqerum-e-tujlatrvum-uzh-kirarel-qvocharjany-parekneri-gvortsvoghutjunneri-masin-87513718.html
Որ դեպքերում է թույլատրվում ուժ կիրառել. Քոչարյանը` պարեկների գործողությունների մասին
Որ դեպքերում է թույլատրվում ուժ կիրառել. Քոչարյանը` պարեկների գործողությունների մասին
Sputnik Արմենիա
ՀՀ նախկին փոխոստիկանապետը նշում է, որ համացանցում պարեկների և վարորդի մասնակցությամբ տարածված տեսանյութը պետք է ծառայողական քննության առարկա դառնա, որպեսզի... 04.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-04T19:31+0400
2025-04-04T19:31+0400
2025-04-04T19:31+0400
պարեկ
պարեկային ծառայություն
բռնություն
երևան
հայհոյանք
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/08/74333457_0:0:1600:901_1920x0_80_0_0_85f03371f5021a56aa61ac71941df9f4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Պարեկային ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է բացառիկ միջոց լինի, բայց այդ պարագայում էլ պետք է ապացուցվի, որ իրենք իրավախախտում են վերացնում, ոչ թե ուղղակի խոչընդոտ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են պարեկները Երևանում խցանման մեջ կանգնած ավտոմեքենայի վարորդին հեռվից ինչ–որ բան ասում, ապա մոտենում, հանում մեքենայից, գցում գետնին և բռնի կերպով բերման ենթարկում։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը միջադեպի վերաբերյալ պարզաբանում էր տվել մամուլին` ասելով, որ վարորդը հայհոյել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցի կապակցությամբ պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում մեքենաների շարասյան անցումն ապահովող ծառայողներին, ինչի հետևանքով էլ բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին: Վարորդն իր հերթին ասել է, որ ինքը որևէ մեկին չի հայհոյել, միայն ձայնային ազդանշան է տվել, ինչը արել են նաև այլ վարորդներ։ Անձամբ ինքը շտապելիս է եղել պապի թաղմանը, ու այդ պահի դրությամբ արդեն 25 րոպե երթևեկությունը կանգնած է եղել։Ըստ Հովհաննես Քոչարյանի` պարեկային ծառայության ամբողջ նպատակն այն է, որ 24/7 ռեժիմով ճանապարհներին և բակային տարածքներում իրավախախտումները կանխարգելվեն։ Պարեկներն այժմ ոստիկանական մի քանի ֆունկցիա են իրականացնում, նրանք միայն երթևեկություն կարգավորելու և արձանագրություն կազմելու համար չեն, սակայն ֆիզիկական ուժի կիրառումը պետք է լինի բացառիկ, ծայրահեղ միջոց։Անդրադառնալով այն հանգամանքին, որ ոստիկանական բաժանմունքում որոշ պարզաբանումներ են ներկայացվել ու վարորդն ազատ է արձակվել, Քոչարյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ` իրավախախտում չի եղել։Հարբած վարորդը ՃՏՊ-ից հետո վարորդական կեղծ վկայական է ցույց տվել պարեկին, կաշառք առաջարկելՀարցին` արդյոք արարողակարգային միջոցառումների շրջանակում կա հստակ սահմանված ժամանակ, թե որքան է թույլատրելի փակել ճանապարհը` նախկին փոխոստիկանապետը վստահեցրեց` նման կարգավորումներ չկան։Նրա խոսքով` պարեկների պրոֆեսիոնալ ուսուցման մեջ կա լրջագույն բաց։ Հատկապես ուժի կիրառման մասով լրջագույն խնդիր է առկա։ Վստահ է` պարեկային ծառայությունը պետք է կոմպլեկտավորվեր բացառապես բարձրագույն կրթություն ունեցող անձանցից, իսկ այժմ կրթական ցենզը ցածր է, ու մարդիկ առանց համապատասխան գիտելիքների կարողանում են ներթափանցել այդ ծառայություն։Քաջարանի քաղաքապետի մեքենան պարեկները տարել են տուգանային հրապարակ. ի՞նչն է պատճառը
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Երևանում խցանման մեջ սպասող վարորդին պարեկները հանում են մեքենայից և բերման ենթարկում
Sputnik Արմենիա
Երևանում խցանման մեջ սպասող վարորդին պարեկները հանում են մեքենայից և բերման ենթարկում
2025-04-04T19:31+0400
true
PT1M25S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/08/74333457_50:0:1473:1067_1920x0_80_0_0_d4e6182b7eb34d84fafc362b0a3abf97.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պարեկ, պարեկային ծառայություն, բռնություն, երևան, հայհոյանք, ձերբակալություն, видео
պարեկ, պարեկային ծառայություն, բռնություն, երևան, հայհոյանք, ձերբակալություն, видео
Որ դեպքերում է թույլատրվում ուժ կիրառել. Քոչարյանը` պարեկների գործողությունների մասին
ՀՀ նախկին փոխոստիկանապետը նշում է, որ համացանցում պարեկների և վարորդի մասնակցությամբ տարածված տեսանյութը պետք է ծառայողական քննության առարկա դառնա, որպեսզի պարզվի, թե ինչ է կատարվել։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Պարեկային ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է բացառիկ միջոց լինի, բայց այդ պարագայում էլ պետք է ապացուցվի, որ իրենք իրավախախտում են վերացնում, ոչ թե ուղղակի խոչընդոտ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են պարեկները Երևանում խցանման մեջ կանգնած ավտոմեքենայի վարորդին հեռվից ինչ–որ բան ասում, ապա մոտենում, հանում մեքենայից, գցում գետնին և բռնի կերպով բերման ենթարկում։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը միջադեպի վերաբերյալ
պարզաբանում էր տվել մամուլին` ասելով, որ վարորդը հայհոյել է
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցի կապակցությամբ պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում մեքենաների շարասյան անցումն ապահովող ծառայողներին, ինչի հետևանքով էլ բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին: Վարորդն իր հերթին ասել է, որ ինքը որևէ մեկին չի հայհոյել, միայն ձայնային ազդանշան է տվել, ինչը արել են նաև այլ վարորդներ։ Անձամբ ինքը շտապելիս է եղել պապի թաղմանը, ու այդ պահի դրությամբ արդեն 25 րոպե երթևեկությունը կանգնած է եղել։
Ըստ Հովհաննես Քոչարյանի` պարեկային ծառայության ամբողջ նպատակն այն է, որ 24/7 ռեժիմով ճանապարհներին և բակային տարածքներում իրավախախտումները կանխարգելվեն։ Պարեկներն այժմ ոստիկանական մի քանի ֆունկցիա են իրականացնում, նրանք միայն երթևեկություն կարգավորելու և արձանագրություն կազմելու համար չեն, սակայն ֆիզիկական ուժի կիրառումը պետք է լինի բացառիկ, ծայրահեղ միջոց։
«Ուժ պետք է կիրառվի, եթե դա անհրաժեշտ է ոստիկանության պարտականությունների կատարման համար, ու եթե խոչընդոտն այլ միջոցներով հնարավոր չէ վերացնել։ Պետք է միևնույն ժամանակ հասկանալ նաև` արդյոք ոստիկանության կարծիքով ակնհայտ խոչընդոտն իրավախախտում է, թե ոչ։ Տվյալ տեսանյութը նայելիս ստեղծվում է հակառակ տպավորություն` իրավախախտում առկա չի եղել, ու նմանատիպ հարցերի պատասխանները պետք է ծառայողական քննությամբ տրվեն։ Չեմ հասկանում, թե ինչ վտանգ են չեզոքացրել, ու ինչու է ֆիզիկական ուժը եղել ծայրահեղ կամ բացառիկ միջոց»,– նշեց Քոչարյանը։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ոստիկանական բաժանմունքում որոշ պարզաբանումներ են ներկայացվել ու վարորդն ազատ է արձակվել, Քոչարյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ` իրավախախտում չի եղել։
Հարցին` արդյոք արարողակարգային միջոցառումների շրջանակում կա հստակ սահմանված ժամանակ, թե որքան է թույլատրելի փակել ճանապարհը` նախկին փոխոստիկանապետը վստահեցրեց` նման կարգավորումներ չկան։
«Այնուամենայնիվ, ամեն ինչ պետք է նպատակային լինի ու ամեն ինչ համաչափ կիրառվի։ Եթե ճնճղուկ սպանելու համար հրետանի ես օգտագործում, դա նորմալ չէ, որքան էլ նպատակդ օրինական լինի։ Եթե վարորդն այնպիսի գործողություն է արել, որը կարող էր ուղեկցվող պաշտոնատար անձանց նկատմամբ անվտանգային ռիսկերը շատացնել, ապա ոստիկանությունն իրավունք ուներ միջամտել։ Այստեղ երկրորդ կարծիք չկա»,– ասաց Հովհաննես Քոչարյանը։
Նրա խոսքով` պարեկների պրոֆեսիոնալ ուսուցման մեջ կա լրջագույն բաց։ Հատկապես ուժի կիրառման մասով լրջագույն խնդիր է առկա։ Վստահ է` պարեկային ծառայությունը պետք է կոմպլեկտավորվեր բացառապես բարձրագույն կրթություն ունեցող անձանցից, իսկ այժմ կրթական ցենզը ցածր է, ու մարդիկ առանց համապատասխան գիտելիքների կարողանում են ներթափանցել այդ ծառայություն։