https://arm.sputniknews.ru/20250331/germanian-shahagrgrvats-e-haravajin-kvovkasi-kajunutjamb-shtajnmajer-87346574.html
Գերմանիան շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ. Շտայնմայեր
Գերմանիան շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ. Շտայնմայեր
Sputnik Արմենիա
Գերմանիայի նախագահը Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցի շրջանակում։ 31.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-31T15:45+0400
2025-03-31T15:45+0400
2025-03-31T15:46+0400
հայաստան
գերմանիա
ֆրանկ–վալտեր շտայնմայեր
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1f/87336417_0:79:1515:931_1920x0_80_0_0_1ea5440166e0875c61eccd57240fc238.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Գերմանիան շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ։ Այս հայտարարությունն արել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Երևանում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։Նա նշել է, որ Խաչատուրյանի հետ քննարկել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացը: Շտայնմայերն առաջընթաց է որակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը: Գերմանիայի նախագահը կարծում է, որ համաձայնագիրը կարող է ճանապարհ հարթել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար: Միևնույն ժամանակ Շտայնմայերն ընդգծել է, որ կողմերը դեռ չեն հասել վերջնակետին, չեն ստորագրել և չեն վավերացրել համաձայնագիրը:Շտայնմայերը նաև նշել է, որ տպավորված է վերջին տարիներին Երևանի և Բեռլինի երկկողմ հարաբերությունների զարգացմամբ: Նրա խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանի համար կարևորագույն առևտրային գործընկերներից է, և Գերմանիան մտադիր է խորացնել հարաբերությունները Երևանի հետ:«Մենք Գերմանիայում շատ ուրախ ենք ԵՄ-ի և Եվրոպայի նկատմամբ Հայաստանի հետաքրքրության համար։ Գիտենք, որ անվտանգության և տնտեսության ոլորտներում երկարամյա կախվածությունը հաղթահարելու, անցյալի մարտահրավերները հաղթահարելու համար քաջություն է պետք: Հույս ունենք, որ Հայաստանն այդ ճանապարհին հաջողության կհասնի», - ասել է Գերմանիայի նախագահը։Վահագն Խաչատուրյանն իր հերթին նշել է, որ գերմանացի գործընկերոջ հետ քննարկել է Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների խորացման հարցը, և այդ համատեքստում կարևորվել է Գերմանիայի դերը: Նրա խոսքով՝ քննարկվել է նաև տարածաշրջանային իրավիճակը, ընդգծվել է առկա հակամարտությունները միջազգային նորմերի և բոլոր երկրների ինքնիշխանության ու հավասարության սկզբունքների հարգանքի հիման վրա խաղաղ կարգավորելու անհրաժեշտությունը:Այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը երկու երկրների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:Նշենք, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Հայաստան է ժամանել մարտի 30-ին։ Տարածաշրջանային այցի շրջանակում նա ՀՀ–ից կմեկնի Ադրբեջան։
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1f/87336417_85:0:1430:1009_1920x0_80_0_0_d49d779dca4c4aac0697e02b3b3e4493.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գերմանիա, ֆրանկ–վալտեր շտայնմայեր, եվրամիություն
հայաստան, գերմանիա, ֆրանկ–վալտեր շտայնմայեր, եվրամիություն
Գերմանիան շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ. Շտայնմայեր
15:45 31.03.2025 (Թարմացված է: 15:46 31.03.2025) Գերմանիայի նախագահը Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցի շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Գերմանիան շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ։ Այս հայտարարությունն արել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Երևանում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ Խաչատուրյանի հետ քննարկել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացը: Շտայնմայերն առաջընթաց է որակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը: Գերմանիայի նախագահը կարծում է, որ համաձայնագիրը կարող է ճանապարհ հարթել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար: Միևնույն ժամանակ Շտայնմայերն ընդգծել է, որ կողմերը դեռ չեն հասել վերջնակետին, չեն ստորագրել և չեն վավերացրել համաձայնագիրը:
«Ցանկալի է, որ պահն օգտագործվի Հարավային Կովկասում երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատելու համար», - ասել է Շտայնմայերը՝ հավելելով, որ մտադիր է այդ հարցը բարձրացնել նաև Բաքվում:
Շտայնմայերը նաև նշել է, որ տպավորված է վերջին տարիներին Երևանի և Բեռլինի երկկողմ հարաբերությունների զարգացմամբ: Նրա խոսքով՝ ԵՄ-ն
Հայաստանի համար կարևորագույն առևտրային գործընկերներից է, և Գերմանիան մտադիր է խորացնել հարաբերությունները Երևանի հետ:
«Մենք Գերմանիայում շատ ուրախ ենք ԵՄ-ի և Եվրոպայի նկատմամբ Հայաստանի հետաքրքրության համար։ Գիտենք, որ անվտանգության և տնտեսության ոլորտներում երկարամյա կախվածությունը հաղթահարելու, անցյալի մարտահրավերները հաղթահարելու համար քաջություն է պետք: Հույս ունենք, որ
Հայաստանն այդ ճանապարհին հաջողության կհասնի», - ասել է Գերմանիայի նախագահը։
Վահագն Խաչատուրյանն իր հերթին նշել է, որ գերմանացի գործընկերոջ հետ քննարկել է Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների խորացման հարցը, և այդ համատեքստում կարևորվել է Գերմանիայի դերը: Նրա խոսքով՝ քննարկվել է նաև տարածաշրջանային իրավիճակը, ընդգծվել է առկա հակամարտությունները միջազգային նորմերի և բոլոր երկրների ինքնիշխանության ու հավասարության սկզբունքների հարգանքի հիման վրա խաղաղ կարգավորելու անհրաժեշտությունը:
«Ես ներկայացրել եմ Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու ուղղությամբ Հայաստանի վարած քաղաքականությունը, ևս մեկ անգամ ընդգծել եմ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման և այդ համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը», - նշել է Խաչատուրյանը։
Այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը երկու երկրների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:
Նշենք, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Հայաստան է ժամանել մարտի 30-ին։ Տարածաշրջանային այցի շրջանակում նա ՀՀ–ից կմեկնի Ադրբեջան։