00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում վարորդին բերման են ենթարկել հայհոյելու պատճառով. ՆԳՆ–ն` տարածվող տեսանյութի մասին

© Sputnik / Aram NersesyanПерегруженное движение на проспекте Мясникяна
Перегруженное движение на проспекте Мясникяна - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2025
Բաժանորդագրվել
Վարորդը բերման է ենթարկվել համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին: Պարզաբանումներից հետո նա ազատ է արձակվել։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Երևանում պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում վարորդներից մեկը բերման է ենթարկվել հայհոյանք հնչեցնելու համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է` ինչպես են 4 պարեկներ մեքենայից իջեցնում վարորդին, գցում գետնին և ձեռնաշղթաներ հագցնում։
«Պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել: Նա բերման է ենթարկվել համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին: Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել»,–հայտնեցին ՆԳՆ–ից։
Նշենք, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Հայաստան էր ժամանել մարտի 30-ին։ Նրան դիմավորելու համար Երևանի կենտրոնում երթևեկությունը կաթվածահար էր եղել, վարորդները ստիպված էին մնալ խցանման մեջ։
Տարածաշրջանային այցի շրջանակում Գերմանիայի նախագահը մարտի 31–ին մեկնեց Ադրբեջան։
Լրահոս
0