https://arm.sputniknews.ru/20250404/inchpes-kandradarnan-trampi-maqsaturqery-eatm-erkrneri-hajastani-ev-tajikstani-vra-87528223.html
Ինչպես կանդրադառնան Թրամփի մաքսատուրքերը ԵԱՏՄ երկրների, Հայաստանի և Տաջիկստանի վրա
Ինչպես կանդրադառնան Թրամփի մաքսատուրքերը ԵԱՏՄ երկրների, Հայաստանի և Տաջիկստանի վրա
Sputnik Արմենիա
Առևտրային սահմանափակումների հետ կապված ուղղակի վտանգները մնում են համեմատաբար ցածր, այդ թվում՝ Հայաստանի համար, որն արդեն զգացել է ալյումինե փայլաթիթեղի... 04.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-04T22:30+0400
2025-04-04T22:30+0400
2025-04-04T22:30+0400
ամն
մաքսատուրք
դոնալդ թրամփ
եվրասիական զարգացման բանկ (եազբ)
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան
արտահանում
ներմուծում
https://cdn.am.sputniknews.ru/img/96/56/965684_0:49:1000:612_1920x0_80_0_0_1dce332a916bbdf6f2ab0c1d099156c6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանած մաքսատուրքերի ազդեցությունը Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) անդամ երկրների տնտեսությունների վրա նվազագույն կլինի: Այս մասին ասվում է ԵԱԶԲ-ի (որը ներառում է ԵԱՏՄ երկրներն ու Տաջիկստանը) համառոտ տեսության մեջ։ԱՄՆ-ն վերջին 100 տարվա ընթացքում ամենաուժեղ պրոտեկցիոնիստական միջոցներն է ձեռնարկում՝ աշխարհի երկրների մեծ մասի և ապրանքների զգալի մասի համար ապրիլի 5-ից սահմանելով 10% բազային մաքսատուրք, իսկ ավելի քան 60 երկրների համար սահմանվել են շատ ավելի բարձր դրույքաչափեր: Օրինակ՝ Չինաստանի համար համախառն դրույքաչափը կկազմի 54 %։Ինչ վերաբերում է Ռուսաստանին և Բելառուսին, ապա, ինչպես նշում է ԵԱԶԲ-ն, ամերիկյան մաքսատուրքերը գրեթե ազդեցություն չեն ունենա. 2022 թվականից ի վեր սահմանված պատժամիջոցների արդյունքում այդ երկրների հետ ԱՄՆ-ի առևտրի ծավալները կրճատվել են մոտ 10 անգամ։ Ղրղզստանի ու Տաջիկստանի արտաքին առևտրում ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմում է համապատասխանաբար 3,9% և 0,1%, ինչը նույնպես ցույց է տալիս ուղղակի ազդեցության խիստ քիչ ծավալը:Այնուամենայնիվ, ԵԱԶԲ-ն զգուշացնում է հնարավոր էական անուղղակի հետևանքների մասին։ Առևտրային պատերազմների սրացումը, ներառյալ Չինաստանի և այլ երկրների կողմից հնարավոր պատասխան միջոցները, կարող է հանգեցնել համաշխարհային առևտրի ծավալների կրճատմանը: Արդյունքում, հումքային ապրանքների համաշխարհային պահանջարկը կարող է նվազել։ԵԱԶԲ-ի գնահատմամբ՝ առևտրային սահմանափակումների հետագա սրացման դեպքում նավթի գինը կարող է կարճաժամկետ իջնել մինչև 1 բարելի դիմաց 40-50 դոլար, ընդ որում՝ հումքի գների անկայունությունն ընդհանուր առմամբ կարող է մեծանալ: Նման վտանգներն իրենց հերթին կարող են թուլացնել տարածաշրջանի երկրների արժույթների դիրքերը։Խմբագրության կողմիցՀայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին ԱՄՆ-ի մասնաբաժինը երկրի արտաքին առևտրում կազմել է ընդամենը 1,4 %, կամ բացարձակ թվերով՝ մոտ 410 մլն դոլար։ 2023 թվականի համեմատ ԱՄՆ-ի հետ առևտրի ծավալները նվազել են 40%-ով։Հայաստանից ԱՄՆ արտահանումը 2022 թվականի 78,1 մլն դոլարից 2023 թվականին նվազել է մինչև 47,8 մլն դոլար։ 2024 թվականին ցուցանիշը փոքր-ինչ աճել է՝ հասնելով 58,9 մլն դոլարի, սակայն այդպես էլ չի հասել 2022-ի մակարդակին։ Աշխարհի ամենահարուստները ԱՄՆ մաքսատուրքերի սահմանումից հետո 1 օրում $208 մլրդ են կորցրել2022 թվականից ի վեր կտրուկ նվազել, իսկ հետո փաստացի դադարեցվել է ալյումինե փայլաթիթեղի արտահանումը ԱՄՆ. այն տևական ժամանակ կազմում էր Միացյալ Նահանգներ հայկական արտահանման կեսից ավելին։ Պատճառը ամերիկյան մի շարք արտադրողների դիմումներից հետո ԱՄՆ իշխանությունների կողմից փայլաթիթեղի ներկրման համար արգելող մաքսատուրքերի սահմանումն էր։2023 թվականի արդյունքներով Հայաստանից ԱՄՆ արտահանման հիմնական ապրանքներն են՝ կիսահաղորդիչ դետալները (8,4 մլն դոլար), ոսկերչական իրերը (8,1 մլն դոլար), կոնյակը (4,5 մլն դոլար), հանքային ջուրը (2,5 մլն դոլար), ինչպես նաև մշակված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը (2,3 մլն դոլար)։ Թեև այդ ապրանքների արտահանման ծավալները մնում են համեմատաբար փոքր, դրանք գտնվում են ռիսկային գոտում, քանի որ հանդիսանում են ոչ հումքային արտադրանք, որի՝ նոր մաքսատուրքերի տակ հայտնվելու հավանականությունը մեծ է։Դատելով Սպիտակ տան հրամանագրի տեքստից, 10% տուրքը չպետք է ազդի վերը նշված կիսահաղորդիչների արտահանման վրա: Մաքսատուրքերը չեն ազդում նաև դեղամիջոցների վրա, բայց Հայաստանը ԱՄՆ-ից դեղորայք արտահանում է հազվադեպ, այն էլ շատ փոքր քանակությամբ (օրինակ՝ 2022 թվականի մոտ 370 դոլար կազմող մատակարարումից հետո այլևս նման դեպք չի գրանցվել)։ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի սրացման վտանգները կարող են խորացնել աշխարհում պղնձի խոշորագույն սպառող Չինաստանի տնտեսության՝ արդեն գոյություն ունեցող խնդիրները: Այնուամենայնիվ, այդ վտանգների ֆոնին պետք է հաշվի առնել նաև դրական գործոնը. էլեկտրական մեքենաների և վերականգնվող էներգիայի պահանջարկի աճը շարունակում է օժանդակել պղնձի գների կայունացմանը: Այդ թվում՝ դրա շնորհիվ 2025 թվականի առաջին եռամսյակում մետաղի գները նկատելիորեն բարձր են եղել՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/96/56/965684_60:0:941:661_1920x0_80_0_0_a6b7f123c328551aad15c633899c767a.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, մաքսատուրք, դոնալդ թրամփ, եվրասիական զարգացման բանկ (եազբ), եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան, արտահանում, ներմուծում
ամն, մաքսատուրք, դոնալդ թրամփ, եվրասիական զարգացման բանկ (եազբ), եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան, արտահանում, ներմուծում
Ինչպես կանդրադառնան Թրամփի մաքսատուրքերը ԵԱՏՄ երկրների, Հայաստանի և Տաջիկստանի վրա
Առևտրային սահմանափակումների հետ կապված ուղղակի վտանգները մնում են համեմատաբար ցածր, այդ թվում՝ Հայաստանի համար, որն արդեն զգացել է ալյումինե փայլաթիթեղի արտահանման արգելապատնեշ տուրքերի հետևանքները։ Բայց անուղղակի սպառնալիքները պահպանվում են։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանած մաքսատուրքերի ազդեցությունը Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) անդամ երկրների տնտեսությունների վրա նվազագույն կլինի: Այս մասին ասվում է ԵԱԶԲ-ի (որը ներառում է ԵԱՏՄ երկրներն ու Տաջիկստանը) համառոտ տեսության մեջ։
ԱՄՆ-ն վերջին 100 տարվա ընթացքում ամենաուժեղ պրոտեկցիոնիստական միջոցներն է ձեռնարկում՝ աշխարհի երկրների մեծ մասի և ապրանքների զգալի մասի համար ապրիլի 5-ից սահմանելով 10% բազային մաքսատուրք, իսկ ավելի քան 60 երկրների համար սահմանվել են շատ ավելի բարձր դրույքաչափեր: Օրինակ՝ Չինաստանի համար համախառն դրույքաչափը կկազմի 54 %։
ԵԱԶԲ երկրների շարքում ԱՄՆ-ի կողմից դրույքաչափերի ամենամեծ աճը սահմանված է Ղազախստանի նկատմամբ՝ մինչև 27 %: Ղազախստանի արտաքին առևտրում ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմում է ընդամենը մոտ 3%, իսկ Նահանգներ արտահանման 85%-ը բաժին է ընկնում հանքային ռեսուրսներին (նավթ, ուրան, արծաթ), որոնց համար ԱՄՆ-ը չի բարձրացրել տուրքերը՝ ձգտելով պահպանել գնման և հետագա վերամշակման բարենպաստ պայմանները։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին և Բելառուսին, ապա, ինչպես նշում է ԵԱԶԲ-ն, ամերիկյան մաքսատուրքերը գրեթե ազդեցություն չեն ունենա. 2022 թվականից ի վեր սահմանված պատժամիջոցների արդյունքում այդ երկրների հետ ԱՄՆ-ի առևտրի ծավալները կրճատվել են մոտ 10 անգամ։ Ղրղզստանի ու Տաջիկստանի արտաքին առևտրում ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմում է համապատասխանաբար 3,9% և 0,1%, ինչը նույնպես ցույց է տալիս ուղղակի ազդեցության խիստ քիչ ծավալը:
Այնուամենայնիվ, ԵԱԶԲ-ն զգուշացնում է հնարավոր էական անուղղակի հետևանքների մասին։ Առևտրային պատերազմների սրացումը, ներառյալ Չինաստանի և այլ երկրների կողմից հնարավոր պատասխան միջոցները, կարող է հանգեցնել համաշխարհային առևտրի ծավալների կրճատմանը: Արդյունքում, հումքային ապրանքների համաշխարհային պահանջարկը կարող է նվազել։
ԵԱԶԲ-ի գնահատմամբ՝ առևտրային սահմանափակումների հետագա սրացման դեպքում նավթի գինը կարող է կարճաժամկետ իջնել մինչև 1 բարելի դիմաց 40-50 դոլար, ընդ որում՝ հումքի գների անկայունությունն ընդհանուր առմամբ կարող է մեծանալ: Նման վտանգներն իրենց հերթին կարող են թուլացնել տարածաշրջանի երկրների արժույթների դիրքերը։
Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին ԱՄՆ-ի մասնաբաժինը երկրի արտաքին առևտրում կազմել է ընդամենը 1,4 %, կամ բացարձակ թվերով՝ մոտ 410 մլն դոլար։ 2023 թվականի համեմատ ԱՄՆ-ի հետ առևտրի ծավալները նվազել են 40%-ով։
Հայաստանից ԱՄՆ արտահանումը 2022 թվականի 78,1 մլն դոլարից 2023 թվականին նվազել է մինչև 47,8 մլն դոլար։ 2024 թվականին ցուցանիշը փոքր-ինչ աճել է՝ հասնելով 58,9 մլն դոլարի, սակայն այդպես էլ չի հասել 2022-ի մակարդակին։
2022 թվականից ի վեր կտրուկ նվազել, իսկ հետո փաստացի դադարեցվել է ալյումինե փայլաթիթեղի արտահանումը ԱՄՆ. այն տևական ժամանակ կազմում էր Միացյալ Նահանգներ հայկական արտահանման կեսից ավելին։ Պատճառը ամերիկյան մի շարք արտադրողների դիմումներից հետո ԱՄՆ իշխանությունների կողմից փայլաթիթեղի ներկրման համար արգելող մաքսատուրքերի սահմանումն էր։
2023 թվականի արդյունքներով Հայաստանից ԱՄՆ արտահանման հիմնական ապրանքներն են՝ կիսահաղորդիչ դետալները (8,4 մլն դոլար), ոսկերչական իրերը (8,1 մլն դոլար), կոնյակը (4,5 մլն դոլար), հանքային ջուրը (2,5 մլն դոլար), ինչպես նաև մշակված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը (2,3 մլն դոլար)։ Թեև այդ ապրանքների արտահանման ծավալները մնում են համեմատաբար փոքր, դրանք գտնվում են ռիսկային գոտում, քանի որ հանդիսանում են ոչ հումքային արտադրանք, որի՝ նոր մաքսատուրքերի տակ հայտնվելու հավանականությունը մեծ է։
Դատելով
Սպիտակ տան հրամանագրի տեքստից, 10% տուրքը չպետք է ազդի վերը նշված կիսահաղորդիչների արտահանման վրա: Մաքսատուրքերը չեն ազդում նաև դեղամիջոցների վրա, բայց Հայաստանը ԱՄՆ-ից դեղորայք արտահանում է հազվադեպ, այն էլ շատ փոքր քանակությամբ (օրինակ՝ 2022 թվականի մոտ 370 դոլար կազմող մատակարարումից հետո այլևս նման դեպք չի գրանցվել)։
Հավելենք, որ համաշխարհային առևտրի սահմանափակումները, որոնց մասին խոսվեց վերևում, կարող են ազդել պղնձի գների վրա (պղնձի խտանյութը Հայաստանի հիմնական արտահանվող ապրանքներից է)։ Պղնձի գները հատկապես զգայուն են տնտեսական ցնցումների նկատմամբ, քանի որ այս մետաղը լայնորեն կիրառվում է տարբեր ոլորտներում՝ արդյունաբերական արտադրությունից մինչև շինարարություն: Թրամփի հրամանագրի հրապարակումից հետո ընդամենը մեկ օրում պղնձի համաշխարհային գները նվազել են 2,6%-ով:
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի սրացման վտանգները կարող են խորացնել աշխարհում պղնձի խոշորագույն սպառող Չինաստանի տնտեսության՝ արդեն գոյություն ունեցող խնդիրները: Այնուամենայնիվ, այդ վտանգների ֆոնին պետք է հաշվի առնել նաև դրական գործոնը. էլեկտրական մեքենաների և վերականգնվող էներգիայի պահանջարկի աճը շարունակում է օժանդակել պղնձի գների կայունացմանը: Այդ թվում՝ դրա շնորհիվ 2025 թվականի առաջին եռամսյակում մետաղի գները նկատելիորեն բարձր են եղել՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։