https://arm.sputniknews.ru/20250404/ashkharhi-amenaharustnery-amn-maqsaturqeri-sahmanumic-hetvo-1-orum-208-mlrd-en-kvorcrel-87503152.html
Աշխարհի ամենահարուստները ԱՄՆ մաքսատուրքերի սահմանումից հետո 1 օրում $208 մլրդ են կորցրել
Աշխարհի ամենահարուստները ԱՄՆ մաքսատուրքերի սահմանումից հետո 1 օրում $208 մլրդ են կորցրել
Sputnik Արմենիա
Այս անկումը միլիարդատերերի ընդհանուր հարստության` մեծությամբ չորրորդ ամենախոշոր մեկօրյա անկումն էր վարկանիշի 13-ամյա պատմության մեջ և ամենանշանակալին՝... 04.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-04T10:40+0400
2025-04-04T10:40+0400
2025-04-04T11:25+0400
տուրք
մաքսատուրք
մեծահարուստ
ամն
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1b/79856273_0:0:1600:901_1920x0_80_0_0_bad622f18c89e95b92e1406d17ae3b6a.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը ընդամենը մեկ օրում կրճատվել է 208 մլրդ դոլարով։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, վկայում են Bloomberg Billionaires Index (BBI) վարկանիշի և Bloomberg գործակալության տվյալները։Կտրուկ անկման պատճառը մի շարք երկրների նկատմամբ ներմուծման տուրքեր սահմանելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն է, ինչը համաշխարհային շուկաներում անկում առաջացրեց։Ինչպես նշում է Bloomberg-ը, այս անկումը միլիարդատերերի ընդհանուր հարստության մեծությամբ չորրորդ խոշոր մեկօրյա անկումն էր վարկանիշի 13-ամյա պատմության մեջ և ամենանշանակալին՝ COVID-19–ի համաճարակից ի վեր։Ռուբլին արժևորվում է. ԿԲ նախագահը գիտի այդ «սենտիմենտի» պատճառներըԱմենաշատ տուժածների թվում է Meta-ի հիմնադիր (ճանաչվել է ծայրահեղական և արգելված է ՌԴ–ում) Մարկ Ցուկերբերգը, որը կորցրել է 17,9 մլրդ դոլար կամ իր կարողության շուրջ 9%–ը՝ ընկերության բաժնետոմսերի 8,96% անկումից հետո:Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը նվազել է 15,9 մլրդ դոլարով։ Amazon-ի բաժնետոմսերն ընկել են մոտ 9%-ով, ինչը ամենամեծ անկումն էր 2022 թվականի ապրիլից ի վեր։Tesla-ի և SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը կորցրել է 11 մլրդ դոլար՝ Tesla-ի բաժնետոմսերի 5,47% անկման ֆոնին:Նախօրեին նախագահ Թրամփը հրամանագիր է ստորագրել ներմուծման «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին։Բազային տոկոսադրույքը կկազմի 10%, սակայն երկրների մեծ մասի համար բարձրացված սակագներ կկիրառվեն։ Ինչպես պարզաբանել են ԱՄՆ առևտրային ներկայացուցչի վարչությունից, մաքսատուրքի չափը հաշվարկվել է կոնկրետ երկրի հետ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտից ելնելով՝ առևտրային հաշվեկշռի հասնելու նպատակով:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1b/79856273_167:0:1594:1070_1920x0_80_0_0_ca0ee98a93d9787735e0b2e8e3aa8372.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տուրք, մաքսատուրք, մեծահարուստ, ամն, դոնալդ թրամփ
տուրք, մաքսատուրք, մեծահարուստ, ամն, դոնալդ թրամփ
Աշխարհի ամենահարուստները ԱՄՆ մաքսատուրքերի սահմանումից հետո 1 օրում $208 մլրդ են կորցրել
10:40 04.04.2025 (Թարմացված է: 11:25 04.04.2025) Այս անկումը միլիարդատերերի ընդհանուր հարստության` մեծությամբ չորրորդ ամենախոշոր մեկօրյա անկումն էր վարկանիշի 13-ամյա պատմության մեջ և ամենանշանակալին՝ COVID-19–ի համաճարակից ի վեր։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը ընդամենը մեկ օրում կրճատվել է 208 մլրդ դոլարով։ Այս մասին, ինչպես գրում է
ՌԻԱ Նովոստին, վկայում են Bloomberg Billionaires Index (BBI) վարկանիշի և Bloomberg գործակալության տվյալները։
Կտրուկ անկման պատճառը մի շարք երկրների նկատմամբ ներմուծման տուրքեր սահմանելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն է, ինչը համաշխարհային շուկաներում անկում առաջացրեց։
Ինչպես նշում է Bloomberg-ը, այս անկումը միլիարդատերերի ընդհանուր հարստության մեծությամբ չորրորդ խոշոր մեկօրյա անկումն էր վարկանիշի 13-ամյա պատմության մեջ և ամենանշանակալին՝ COVID-19–ի համաճարակից ի վեր։
Ամենաշատ տուժածների թվում է Meta-ի հիմնադիր (ճանաչվել է ծայրահեղական և արգելված է ՌԴ–ում) Մարկ Ցուկերբերգը, որը կորցրել է 17,9 մլրդ դոլար կամ իր կարողության շուրջ 9%–ը՝ ընկերության բաժնետոմսերի 8,96% անկումից հետո:
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը նվազել է 15,9 մլրդ դոլարով։ Amazon-ի բաժնետոմսերն ընկել են մոտ 9%-ով, ինչը ամենամեծ անկումն էր 2022 թվականի ապրիլից ի վեր։
Tesla-ի և SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը կորցրել է 11 մլրդ դոլար՝ Tesla-ի բաժնետոմսերի 5,47% անկման ֆոնին:
Նախօրեին նախագահ
Թրամփը հրամանագիր է ստորագրել ներմուծման «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին։
Բազային տոկոսադրույքը կկազմի 10%, սակայն երկրների մեծ մասի համար բարձրացված սակագներ կկիրառվեն։ Ինչպես պարզաբանել են ԱՄՆ առևտրային ներկայացուցչի վարչությունից, մաքսատուրքի չափը հաշվարկվել է կոնկրետ երկրի հետ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտից ելնելով՝ առևտրային հաշվեկշռի հասնելու նպատակով: