https://arm.sputniknews.ru/20250318/rublin-arzhevvorvum-e-kb-nakhagahy-giti-ajd-sentimenti-pattsharnery-86878717.html
Ռուբլին արժևորվում է. ԿԲ նախագահը գիտի այդ «սենտիմենտի» պատճառները
Ռուբլին արժևորվում է. ԿԲ նախագահը գիտի այդ «սենտիմենտի» պատճառները
Sputnik Արմենիա
ԿԲ նախագահի խոսքով` դոլարի փոխարժեքն է սկսել նվազել ոչ միայն ռուբլու, այլև եվրոյի նկատմամբ։ 18.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-18T15:18+0400
2025-03-18T15:18+0400
2025-03-18T15:24+0400
ռուբլի
տարադրամի փոխարժեք
եվրո
դրամ
դոլար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39317991_0:41:1601:941_1920x0_80_0_0_28bd16128639177c1e49a930f4de63bc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ռուսական ռուբլու վերջին արժևորումը շուկայի խաղացողները հիմնականում պայմանավորում են ռուս–ուկրաինական պատերազմի հնարավորինս արագ հանգուցալուծմամբ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։Ըստ նրա` փոխարենը նվազել է դոլարի փոխարժեքը ոչ միայն ռուբլու, այլև եվրոյի նկատմամբ, որը որոշակիորեն արժևորվել է։Դրամի նկատմամբ ռուբլու փոխարժեքի այսօրվա տատանումները կարգավորվել են. ԿԲ նախագահ«Երբ նայում ես շուկայի խաղացողների մեկնաբանությունները եվրոյի վարքագծի վերաբերյալ, հասկանում ես, որ այն հիմնականում պայմանավորված է ամերիկյան ակտիվների նկատմամբ ունեցած որոշակի տատանողականությամբ։ Շուկայի խաղացողները փորձում են հասկանալ, թե ԱՄՆ ներկայիս ադմինիստրացիան ինչ է ուզում անել տարիֆային քաղաքականության, տնտեսական հարաբերությունների միջոցով։ Կարծում եմ` շուկան դեռևս խարխափում է` հասկանալու համար զարգացման ուղեգիծը»,– ընդգծեց ԿԲ նախագահը։Այդ իսկ պատճառով, ըստ նրա, հիմա բիզնեսը փորձում է ներդրումները որոշակիորեն զսպել, մինչև հասկանա հնարավոր զարգացումները։Հիշեցնենք, որ ռուբլու փոխարժեքը այս պահին կազմում 4.74 դրամ, տատանումը կազմել է +0.16։ Եվրոյի փոխաժեքն այս պահին 426 դրամ է, տատանումը` +1.94։Հայկական և ռուսական ընկերությունների միջև ռուբլով հաշվարկների մասնաբաժինը հասել է 90 %-ի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39317991_0:0:1423:1067_1920x0_80_0_0_4c6448e0ae912f81f34f733e91c2ba53.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբլի, տարադրամի փոխարժեք, եվրո, դրամ, դոլար
ռուբլի, տարադրամի փոխարժեք, եվրո, դրամ, դոլար
Ռուբլին արժևորվում է. ԿԲ նախագահը գիտի այդ «սենտիմենտի» պատճառները
15:18 18.03.2025 (Թարմացված է: 15:24 18.03.2025) ԿԲ նախագահի խոսքով` դոլարի փոխարժեքն է սկսել նվազել ոչ միայն ռուբլու, այլև եվրոյի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ռուսական ռուբլու վերջին արժևորումը շուկայի խաղացողները հիմնականում պայմանավորում են ռուս–ուկրաինական պատերազմի հնարավորինս արագ հանգուցալուծմամբ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Ռուսական ռուբլու վերջին արժևորման մեջ սենտիմենտը բավականին կարևոր դեր ունի. շուկայում տեսնում են ռուս–ուկրաինական պատերազմի հնարավորինս արագ հանգուցալուծում, կոնֆլիկտի սառեցում, հետագայում նաև բանակցություններ։ Դա միանշանակ դրական ազդեցություն է ունենում ռուբլու փոխարժեքի վրա, մանավանդ այսօր էլ տեղի է ունենալու Պուտին–Թրամփ հեռախոսազրույցը։ Կարծում եմ` դրան ընդառաջ որոշակի սպասումներ կան ձևավորված նաև շուկայի խաղացողների մոտ, ինչը դրական ազդեցություն է ունենում ընդհանուր ռուսական ակտիվների գների վրա»,– ասաց Գալստյանը։
Ըստ նրա` փոխարենը նվազել է դոլարի փոխարժեքը ոչ միայն ռուբլու, այլև եվրոյի նկատմամբ, որը որոշակիորեն արժևորվել է։
«Երբ նայում ես շուկայի խաղացողների մեկնաբանությունները եվրոյի վարքագծի վերաբերյալ, հասկանում ես, որ այն հիմնականում պայմանավորված է ամերիկյան ակտիվների նկատմամբ ունեցած որոշակի տատանողականությամբ։ Շուկայի խաղացողները փորձում են հասկանալ, թե ԱՄՆ ներկայիս ադմինիստրացիան ինչ է ուզում անել տարիֆային քաղաքականության, տնտեսական հարաբերությունների միջոցով։ Կարծում եմ` շուկան դեռևս խարխափում է` հասկանալու համար զարգացման ուղեգիծը»,– ընդգծեց ԿԲ նախագահը։
Այդ իսկ պատճառով, ըստ նրա, հիմա բիզնեսը փորձում է ներդրումները որոշակիորեն զսպել, մինչև հասկանա հնարավոր զարգացումները։
Հիշեցնենք, որ ռուբլու փոխարժեքը այս պահին կազմում 4.74 դրամ, տատանումը կազմել է +0.16։ Եվրոյի փոխաժեքն այս պահին 426 դրամ է, տատանումը` +1.94։