00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
13:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախցիներն իրենց խնդիրներին լուծում են պահանջում. բողոքի ակցիա կառավարության մոտ

© Photo : Screenshot / 24newsԲողոքի ակցիա կառավարության մոտ
Բողոքի ակցիա կառավարության մոտ - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2025
Բաժանորդագրվել
Արցախի ԱԺ պատգամավորը լուծման 2 տարբերակ առաջարկեց։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող 40+10 հազար դրամի աջակցության ծրագիրը պետք է շարունակական լինի այնքան ժամանակ, մինչև որ բնակապահովման ծրագիրը հասանելի լինի բոլոր ացախցիներին: Այս մասին ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունը կրճատել է արցախցիներին տրամադրվող պետական աջակցությունը, որպեսզի նրանք արագ և ինտենսիվ ներառվեն աջակցության երկարաժամկետ ծրագրերում։ Նա ընդգծել էր, որ ի սկզբանե հայտարարվել է, որ ծրագրերը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքի տրամաբանության մեջ են, և 40+10–ը կարճաժամկետ ծրագիր էր։
Ապրիլի 1-ից այդ աջակցությունը կստանան բացառապես թոշակառուները, անչափահասները և հաշմանդամները։
Պատգամավորի տեղեկություններով` երեկվա դրությամբ ծրագրից ընդամենը 50 մարդ է օգտվել:
«Բնակապահովման հարցը աշխատելով հնարավոր չէ լուծել: Այսօր ասում են, որ արցախցիներն ուզում են Երևանում կամ երևանամերձ հատվածներում ապրել: Դա ամբողջ Հայաստանում գոյություն ունեցող խնդիրների ամբողջությունն է, ինչու, որովհետև հիմնական աշխատանքային միջավայրը հենց Երևանում է, և նոր տեղափոխված մարդը, որը հմտություններ չունի, դեռ պետք է հարմարվի, աշխատանք գտնի այնտեղ, որտեղ այդ աշխատանքը մաքսիմալ ավելի շատ է», -նշեց Աղաբեկյանը:
Նրա խոսքով՝ վերջին օրերին կրկին արցախցիների հանդեպ ատելության ալիք է բարձրացել։
Ընդգծեց, որ իշխանության կողմից գեներացվող ատելությունն ուղիղ է, լկտիաբար, ընդհուպ մինչև այն աստիճանի, որ իշխանական պատգամավորի կողմից է դա արվում։
«Դրա մեխը Արսեն Թորոսյանը տվեց, նա ազգային ատելություն է քարոզում։ Որևէ մեկի նկատմամբ քրեական գործ հարուցվե՞լ է արցախցիների հանդեպ ատելության խոսք տարածելու համար: Իհարկե ոչ, ավելին, ես համոզված եմ, որ այն մարդիկ, ովքեր այդ գործով զբաղված են, մի բան էլ խրախուսվում են, որովհետև իրենք դրանով քաղաքական դիվիդենտներ են շահում»,- նշեց Աղաբեկյանը:
Անդրադառնալով արցախցիներին տրվող օգնությանը՝ Աղաբեկյանը նշեց, որ իշխանությունները պետք է միջազգային հումանիտար ֆորում իրականացնեն, ֆինանսական միջոցներ գեներացնեն, որպեսզի բռնի տեղահանված արցախցիների խնդիրները լուծեն:
«Ինչքան էլ որ նման ակցիաներով հինգ հազար, տասը հազար հոգի է հավաքվում, մեկ է ՝ կոնկրետ գործողություններ են պետք։ Ոնց որ ինքն է մեր կյանքը սևացնում, այնպես էլ մենք իր կյանքը կսևացնենք, այնպես անենք, որ գետնի վրա իր որոշումները չկարողանա իրացնել»,- ասաց Աղաբեկյանը:
Նշենք, որ մարտի 29-ին Ազատության հրապարակում բազմամարդ հավաք անցկացրած արցախցիները մեկ շաբաթ ժամանակ են տվել իշխանությանը իրենց սոցիալական հարցերի և հատկապես՝ Արցախ վերադարձի խնդրով զբաղվելու համար:
Ենթադրվում է, որ արցախցիները շաբաթ օրն անցնելու են կոնկրետ գործողությունների, եթե իշխանությունը մինչ այդ լուծումների տարբերակներ չներկայացնի:
Լրահոս
0