https://arm.sputniknews.ru/20250329/inchpes-1988-in-ajnpes-el-hima-petq-e-hamazgajin-miasnakan-orakarg-mshakel-ashvot-ghuljan-87287888.html
Պետք է համազգային, միասնական օրակարգ մշակել. Ազատության հրապարակում մեծ հանրահավաք է
Պետք է համազգային, միասնական օրակարգ մշակել. Ազատության հրապարակում մեծ հանրահավաք է
Sputnik Արմենիա
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահի խոսքով` Արցախի բնակիչները մինչ այժմ դիմել են Հայաստանի իշխանություններին առկա բոլոր խնդիրների վերաբերյալ... 29.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-29T15:51+0400
2025-03-29T15:51+0400
2025-03-29T20:32+0400
արցախ
հանրահավաք
աշոտ ղուլյան
տեսանյութեր
տեսանյութ
բռնի տեղահանված
հայաստան
ազատության հրապարակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1d/87288167_0:0:1920:1080_1920x0_80_0_0_6be1c84a04b4501b231ef20396a4b35c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Երևանի Ազատության հրապարակում մեծ հանրահավաք է մեկնարկել ի պաշտպանություն արցախցիների իրավունքների պաշտպանության։ Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը ներկաների հետ հնչեցրեց տերունական աղոթքը, ապա սկսվեցին ելույթները հանրահավաքի օրակարգային հարցերի շուրջ։Նշենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանրահավաքի իրական պատճառը բազմաթիվ սոցիալական և ոչ սոցիալական խնդիրներ են, որոնք հետաքրքրում են Արցախի ժողովրդին։ Սա ստամոքսակռիվ չէ, վերադարձի իրավունքը կարող ենք իրացնել միայն ՀՀ–ում. արցախցի լրագրողՆա վստահ է, որ արցախցիներին այսօր միացել են ոչ միայն Երևանի, այլև ՀՀ մարզերի բնակիչները, որոնք ևս մտահոգված են իրենց բարձրացրած բոլոր խնդիրներով։Նրա խոսքով` Արցախի բնակիչներն իրենց բոլոր խնդիրներով մինչ այժմ դիմել են Հայաստանի իշխանություններին, սակայն հարցերի մեծ մասը չի լուծվել։ Այդ պատճառով հազարավոր արցախցիներ եկել են խոսելու առկա խնդիրների մասին։«Ես շատ մեծ հույս ունեմ, որ հանրահավաքից հետո արցախցիների խնդիրներն ավելի ճիշտ ընկալում և ըմբռնում կստանան»,- ասաց Ղուլյանը։Ազատության հրապարակում վրան տեղադրվեց արցախցիների իրավունքների պաշտպանության համարԻնչ վերաբերում է Արցախ վերադառնալու հարցին` Ղուլյանը դա իրատեսական է համարում, բայց շեշտում է, որ դա միայն իր ասելով չէ. մարդիկ ցեղասպանության սպառնալիքի տակ են ստիպված եղել տեղահանվել իրենց պատմական հայրենիքից։Նա ընդգծեց, որ արցախցիները միշտ երազում են վերադառնալ իրենց հայրենիք։ Իրենք ընկալում են այդ խնդրի ծանրությունն ու բարդությունը, բայց նաև չեն կարող չխոսել վերադարձի մասին, քանի որ դա կնշանակի, որ իրենք համակերպվում են իրենց բաժին հասած դժվարությունների հետ և չեն ցանկանում պայքարել իրենց իրավունքների համար։Նշենք, որ Երևանի Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի օրակարգային հիմնական հարցերն են Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակմանն ուղղված ջանքերը, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանությունը:
ազատության հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
В Ереване стартовал митинг вынужденных переселенцев из Нагорного Карабаха
Sputnik Արմենիա
В Ереване стартовал митинг вынужденных переселенцев из Нагорного Карабаха
2025-03-29T15:51+0400
true
PT1M10S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1d/87288167_240:0:1680:1080_1920x0_80_0_0_fc175bf994eccb8803dd021c8d6f3e81.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հանրահավաք, աշոտ ղուլյան, տեսանյութեր, տեսանյութ, видео, բռնի տեղահանված, հայաստան, ազատության հրապարակ
արցախ, հանրահավաք, աշոտ ղուլյան, տեսանյութեր, տեսանյութ, видео, բռնի տեղահանված, հայաստան, ազատության հրապարակ
Պետք է համազգային, միասնական օրակարգ մշակել. Ազատության հրապարակում մեծ հանրահավաք է
15:51 29.03.2025 (Թարմացված է: 20:32 29.03.2025) Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահի խոսքով` Արցախի բնակիչները մինչ այժմ դիմել են Հայաստանի իշխանություններին առկա բոլոր խնդիրների վերաբերյալ, սակայն պատշաճ արձագանք չեն ստացել։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Երևանի Ազատության հրապարակում մեծ հանրահավաք է մեկնարկել ի պաշտպանություն արցախցիների իրավունքների պաշտպանության։ Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը ներկաների հետ հնչեցրեց տերունական աղոթքը, ապա սկսվեցին ելույթները հանրահավաքի օրակարգային հարցերի շուրջ։
Նշենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանրահավաքի իրական պատճառը բազմաթիվ սոցիալական և ոչ սոցիալական խնդիրներ են, որոնք հետաքրքրում են Արցախի ժողովրդին։
Նա վստահ է, որ արցախցիներին այսօր միացել են ոչ միայն Երևանի, այլև ՀՀ մարզերի բնակիչները, որոնք ևս մտահոգված են իրենց բարձրացրած բոլոր խնդիրներով։
«Ինչպես 1988-ին, այնպես էլ հիմա, մենք կարիք ունենք այդ համազգային, միասնական ազգային օրակարգի մշակմանը, քանի որ բոլոր այն արդյունքները, որոնք ձեռք են բերվել մինչ այժմ, բնականաբար չեն կարող գոհացուցիչ լինել»,- ասաց Ղուլյանը։
Նրա խոսքով` Արցախի բնակիչներն իրենց բոլոր խնդիրներով մինչ այժմ դիմել են Հայաստանի իշխանություններին, սակայն հարցերի մեծ մասը չի լուծվել։ Այդ պատճառով հազարավոր արցախցիներ եկել են խոսելու առկա խնդիրների մասին։
«Ես շատ մեծ հույս ունեմ, որ հանրահավաքից հետո արցախցիների խնդիրներն ավելի ճիշտ ընկալում և ըմբռնում կստանան»,- ասաց Ղուլյանը։
Ինչ վերաբերում է Արցախ վերադառնալու հարցին` Ղուլյանը դա իրատեսական է համարում, բայց շեշտում է, որ դա միայն իր ասելով չէ. մարդիկ ցեղասպանության սպառնալիքի տակ են ստիպված եղել տեղահանվել իրենց պատմական հայրենիքից։
Նա ընդգծեց, որ արցախցիները միշտ երազում են վերադառնալ իրենց հայրենիք։ Իրենք ընկալում են այդ խնդրի ծանրությունն ու բարդությունը, բայց նաև չեն կարող չխոսել վերադարձի մասին, քանի որ դա կնշանակի, որ իրենք համակերպվում են իրենց բաժին հասած դժվարությունների հետ և չեն ցանկանում պայքարել իրենց իրավունքների համար։
«Պետք է ոչ միայն խոսենք, այլև գործենք մեր իրավունքների պաշտպանության համար, և ճիշտ կլինի, որ Հայաստանի իշխանությունները ևս միանան այս պայքարին»,- ասաց Ղուլյանը։
Նշենք, որ Երևանի Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի օրակարգային հիմնական հարցերն են Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակմանն ուղղված ջանքերը, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանությունը: