https://arm.sputniknews.ru/20250330/gjumru-avaganu-teknatsun-ev-mi-sharq-ajl-andzinq-dzerbakalvel-en-hh-hakakvorupcivon-kvomite-87312461.html
Գյումրու ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Գյումրու ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Sputnik Արմենիա
Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանն իր հրատապ ասուլիսի ժամանակ չէր բացառել, որ նրանք ձերբակալվել են «տխրահռչակ շիբինի գործով»։ 30.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-30T17:07+0400
2025-03-30T17:07+0400
2025-03-30T17:09+0400
գյումրի
մարտուն գրիգորյան
տիմ ընտրություններ
ձերբակալություն
հակակոռուպցիոն կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1120/66/11206632_0:6:3072:1734_1920x0_80_0_0_da6d11d2e205ed3fd7e5191f288b3361.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Գյումրիի ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից` հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով: Sputnik Արմենիային այդ մասին տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբան Արսեն Բաբայանը գրել էր, որ «Մեր քաղաքը» դաշինքի ներկայացուցիչ, ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանը և ևս մեկ կին առևանգվել են:Գյումրիի քաղաքապետի` դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանն իր հրատապ ասուլիսի ժամանակ ասել էր, որ չի բացառվում, որ նրանք ձերբակալվել են «տխրահռչակ շիբինի գործով»։ Նա նաև նշել էր, որ Անահիտ Խալաթյանն առողջական խնդիրներ ունի։Նշենք, որ Գյումրու արտահերթ ընտրությունների անցկացման համար գործում է 82 ընտրատեղամաս: Ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 112 հազար 160 բնակիչ։ Գյումրիում գրանցվել է 6 կուսակցություն և 3 դաշինք:Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ Սարիկ Մինասյանը։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1120/66/11206632_341:0:3072:2048_1920x0_80_0_0_b835f24dacdb435555f64c3f910834c9.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, մարտուն գրիգորյան, տիմ ընտրություններ, ձերբակալություն, հակակոռուպցիոն կոմիտե
գյումրի, մարտուն գրիգորյան, տիմ ընտրություններ, ձերբակալություն, հակակոռուպցիոն կոմիտե
Գյումրու ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
17:07 30.03.2025 (Թարմացված է: 17:09 30.03.2025) Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանն իր հրատապ ասուլիսի ժամանակ չէր բացառել, որ նրանք ձերբակալվել են «տխրահռչակ շիբինի գործով»։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Գյումրիի ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից` հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով: Sputnik Արմենիային այդ մասին տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբան Արսեն Բաբայանը գրել էր, որ «Մեր քաղաքը» դաշինքի ներկայացուցիչ, ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանը և ևս մեկ կին առևանգվել են:
Գյումրիի քաղաքապետի` դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանն իր հրատապ ասուլիսի ժամանակ
ասել էր, որ չի բացառվում, որ նրանք ձերբակալվել են «
տխրահռչակ շիբինի գործով»։ Նա նաև նշել էր, որ Անահիտ Խալաթյանն առողջական խնդիրներ ունի։
Նշենք, որ Գյումրու արտահերթ ընտրությունների անցկացման համար գործում է 82 ընտրատեղամաս: Ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 112 հազար 160 բնակիչ։ Գյումրիում գրանցվել է 6 կուսակցություն և 3 դաշինք:
Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին
վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ
Սարիկ Մինասյանը։