https://arm.sputniknews.ru/20250327/tsitsagheli-e-erb-pvordzum-en-vakhecnel-martun-grigvorjanin-mamijanjan-87216578.html
Ծիծաղելի է, երբ փորձում են վախեցնել Մարտուն Գրիգորյանին. Մամիջանյան
Ծիծաղելի է, երբ փորձում են վախեցնել Մարտուն Գրիգորյանին. Մամիջանյան
Sputnik Արմենիա
Ըստ Մամիջանյանի` ի հեճուկս ՔՊ–ի անցկացրած սոցհարցումների` Գյումրին բոլոր առումներով մերժում է նրանց, ու դա նկատելի է ամենուր։ 27.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-27T14:28+0400
2025-03-27T14:28+0400
2025-03-27T14:48+0400
հայկ մամիջանյան
«պատիվ ունեմ» դաշինք
գյումրի
ընտրություններ
տիմ ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1a/84338242_0:1:1280:721_1920x0_80_0_0_5bb449cca0711b2d38699c401d65a12c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդու և հոր ձերբակալությունները կապված են «շիբինի գործի» հետ։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։Այսօր առավոտյան լրատվամիջոցները գրեցին, որ իրավապահները խուզարկություններ են իրականացվում Գրիգորյանի տանը։ Նա մանրամասնել է, որ մարտի սկզբին` որպես պատգամավոր, փողոցներ է «շիբինապատել», ինչը փորձում են ներկայացնել որպես ընտրակաշառք։Նրա խոսքով` իշխանությունները փորձում են վախեցնել Մարտուն Գրիգորյանին, ինչը ծիծաղել է, ու նա դժվար թե նման բաներից վախենա։«Ուզում եմ դիմել Սարիկ Մինասյանին` ընտրություններից հետո շարունակելու ես ապրել այդ նույն քաղաքում, իսկ գյումրեցիները միշտ հայտնի են եղել իրենց պատվախնդրությամբ։ Երևանից մարդ բերելով ու քո համաքաղաքացիներին բռնել տալով` ուզում ես դառնալ համայնքի ղեկավա՞ր։ Չգիտեմ` ինչպես է նա հետո Գյումրիում քայլելու»,– նշեց Մամիջանյանը։Ըստ նրա` ի հեճուկս ՔՊ–ի անցկացրած սոցհարցումների` Գյումրին բոլոր առումներով մերժում է նրանց, ու դա նկատելի է ամենուր։ «Մայր Հայաստանի» Գյումրու գրասենյակում խուզարկություններ են. հարուցվել են քրեական գործերԻնչ վերաբերում է խուզարկություններին, ապա պատգամավորը դա անվանեց «բեսպրեդել»։«Քանի, որ «Վերջին զանգ» այս տարի չի լինելու, որոշել են նման բաներ բեմադրել։ Այս շոուները վերջին զանգի սցենարիստների հավաքածուն է»,– եզրափակեց նա։Հիշեցնենք, որ Հայաստանի մեծությամբ 2–րդ քաղաքում ընտրությունները տեղի կունենան մարտի 30–ին:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1a/84338242_143:0:1280:853_1920x0_80_0_0_1f8be1c7cb0cc6fb0b45c9285260a253.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ մամիջանյան, «պատիվ ունեմ» դաշինք, գյումրի, ընտրություններ, տիմ ընտրություններ
հայկ մամիջանյան, «պատիվ ունեմ» դաշինք, գյումրի, ընտրություններ, տիմ ընտրություններ
Ծիծաղելի է, երբ փորձում են վախեցնել Մարտուն Գրիգորյանին. Մամիջանյան
14:28 27.03.2025 (Թարմացված է: 14:48 27.03.2025) Ըստ Մամիջանյանի` ի հեճուկս ՔՊ–ի անցկացրած սոցհարցումների` Գյումրին բոլոր առումներով մերժում է նրանց, ու դա նկատելի է ամենուր։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդու և հոր ձերբակալությունները կապված են «շիբինի գործի» հետ։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Այսօր առավոտյան լրատվամիջոցները գրեցին, որ իրավապահները խուզարկություններ են իրականացվում Գրիգորյանի տանը։ Նա մանրամասնել է, որ մարտի սկզբին` որպես պատգամավոր, փողոցներ է «շիբինապատել», ինչը փորձում են ներկայացնել որպես ընտրակաշառք։
«Այս պահին ընթանում են ռեպրեսիաներ, ինչպես բնորոշ են Փաշինյանին ու ՔՊ–ին։ Բառացիորեն նույնը, ինչ արել է Գյումրիի քաղաքապետի` ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը, այսինքն` շիբինապատել է մեկ–երկու փողոց, նույն բանի համար այս պահին ուզում են ձերբակալել Մարտու Գրիգորյանի որդուն ու հորը։ Ուզում եմ ֆիքսենք` դեմոկրատիա են երգում, թե ինչ, սակայն հենց այս պահին «Պատիվ ունեմ» խմբակցության երկու պատգամավորների` Տարոն Մարգարյանի և Մարտուն Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է ռեպրեսիա»,- հայտարարեց Մամիջանյանը։
Նրա խոսքով` իշխանությունները փորձում են վախեցնել Մարտուն Գրիգորյանին, ինչը ծիծաղել է, ու նա դժվար թե նման բաներից վախենա։
«Ուզում եմ դիմել Սարիկ Մինասյանին` ընտրություններից հետո շարունակելու ես ապրել այդ նույն քաղաքում, իսկ գյումրեցիները միշտ հայտնի են եղել իրենց պատվախնդրությամբ։ Երևանից մարդ բերելով ու քո համաքաղաքացիներին բռնել տալով` ուզում ես դառնալ համայնքի ղեկավա՞ր։ Չգիտեմ` ինչպես է նա հետո Գյումրիում քայլելու»,– նշեց Մամիջանյանը։
Ըստ նրա` ի հեճուկս ՔՊ–ի անցկացրած սոցհարցումների` Գյումրին բոլոր առումներով մերժում է նրանց, ու դա նկատելի է ամենուր։
Ինչ վերաբերում է խուզարկություններին, ապա պատգամավորը դա անվանեց «բեսպրեդել»։
«Քանի, որ «Վերջին զանգ» այս տարի չի լինելու, որոշել են նման բաներ բեմադրել։ Այս շոուները վերջին զանգի սցենարիստների հավաքածուն է»,– եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի մեծությամբ 2–րդ քաղաքում ընտրությունները տեղի կունենան մարտի 30–ին: