https://arm.sputniknews.ru/20241212/gjumru-avaganu-liazvorutjunnery-dadarecvecin-artahert-yntrutjunner-klinen-83860744.html
Գյումրու ավագանու լիազորությունները դադարեցվեցին․ արտահերթ ընտրություններ կլինեն
Գյումրու ավագանու լիազորությունները դադարեցվեցին․ արտահերթ ընտրություններ կլինեն
Sputnik Արմենիա
«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի համաձայն՝ արտահերթ ընտրությունները կանցկացվեն մարտին։ 12.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-12T12:03+0400
2024-12-12T12:03+0400
2024-12-12T12:12+0400
ավագանի
գյումրի
ընտրություններ
տիմ ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/2307/11/23071197_0:88:1680:1033_1920x0_80_0_0_55f4c7bf79bdf2fd4d4cb0a04bc4bbb5.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի փետրվարի 20-ից»,- ասված է որոշման մեջ։Նույն որոշման համաձայն՝ Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները դադարեցվեցին։Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օրը նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` արտահերթ ընտրություններ նշանակելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում»:Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով կորոշվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն, որը կլինի նաև ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու ընտրություններում։3 օր Գյումրիում նախնական ընտրություններ էին ընթանում, արդյունքում 253 ձայնով քաղաքապետի պաշտոնակատարն այժմ Սարիկ Մինասյանն է։ Նա ծնվել է 1980թ–ին, Գյումրիում։ Նա անկուսակցական է։ 2018թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով:Հիշեցնենք նաև` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2307/11/23071197_94:0:1587:1120_1920x0_80_0_0_05c6708ba11f1f16922a602b9bade1a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավագանի, գյումրի, ընտրություններ, տիմ ընտրություններ
ավագանի, գյումրի, ընտրություններ, տիմ ընտրություններ
Գյումրու ավագանու լիազորությունները դադարեցվեցին․ արտահերթ ընտրություններ կլինեն
12:03 12.12.2024 (Թարմացված է: 12:12 12.12.2024) «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի համաձայն՝ արտահերթ ընտրությունները կանցկացվեն մարտին։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի փետրվարի 20-ից»,- ասված է որոշման մեջ։
Նույն որոշման համաձայն՝ Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները դադարեցվեցին։
«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օրը նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` արտահերթ ընտրություններ նշանակելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով կորոշվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն, որը կլինի նաև ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու ընտրություններում։
3 օր Գյումրիում նախնական ընտրություններ էին ընթանում, արդյունքում 253 ձայնով քաղաքապետի պաշտոնակատարն այժմ
Սարիկ Մինասյանն է։ Նա ծնվել է 1980թ–ին, Գյումրիում։ Նա անկուսակցական է։ 2018թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով:
Հիշեցնենք նաև` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։