00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
10:51
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
28 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա ստամոքսակռիվ չէ, վերադարձի իրավունքը կարող ենք իրացնել միայն ՀՀ–ում. արցախցի լրագրող

© SputnikՏաթևիկ Խաչատրյան
Տաթևիկ Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2025
Բաժանորդագրվել
Արցախցիների խոսքով` այսօր իրենք չեն կարողանում աշխատաշուկայում իրենց տեղը գտնել, զբաղվածության ծրագիրը չի աշխատում, մարդիկ միայն միջինից ցածր վարձատրվող աշխատանքներ են կարողանում գտնել։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Արցախիներն իրենց հայրենիք վերադարձի իրավունքը կարող են իրացնել միայն Հայաստանում, մինչդեռ մարդկանց փորձում են համոզել, որ արցախցիների պայքարը ստամոքսակռիվ է։ Այս մասին Երևանի Ազատության հրապարակում ի պաշտպանություն արցախցիների իրավունքների մեկնարկած մեծ հանրահավաքի ժամանակ ասաց Արցախից բռնի տեղահանված Տաթևիկ Խաչատրյանը, որը մասնագիտությամբ լրագրող է։
Ինչպես հայտնել ենք, Երևանի Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի օրակարգային հիմնական հարցերն են Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակմանն ուղղված ջանքերը, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանությունը:
«Մենք երազում ենք վերադառնալ մեր փոքր հայրենիք ` Արցախ, սակայն այսօր մեզնից փորձում են խլել այդ իրավունքը... Մեզ փորձում են համոզել, որ սա ստամոքսակռիվ է, մարդկանց մեջ տարբեր տեսակի թեզեր են լցնում, այնինչ սա ստամոքսակռիվ չէ։ Եթե 40+10 սոցիալական աջակցության ծրագիրը դադարում է, մարդիկ հայտնվում են դրսում, ի՞նչ պետք է անեն, ստիպված են լինելու մեծ մասն արտագաղթել։ Իսկ ինչպե՞ս կարելի է պայմանական Ռոստովից կամ Պորտուգալիայից պայքարել դեպի Արցախ վերադարձի իրավունքի համար։ Այդ իրավունքը մենք կարող ենք իրացնել միայն մեր մայր Հայաստանում»,–ասաց Խաչատրյանը։
Նա ընդգծեց, որ այսօր արցախցիները չեն կարողանում աշխատաշուկայում իրենց տեղը գտնել։ Ուսուցիչը ծանր ֆիզիկական աշխատանք է կատարում, ռազմական հարուստ գիտելիք ունեցողը ստիպված տաքսի է քշում, տպավորություն է, որ Հայաստանն այդ կադրերով իր սահմանները պաշտպանելու կարիք չունի։
Ազատության հրապարակում վրան տեղադրվեց արցախցիների իրավունքների պաշտպանության համար
Խաչատրյանի խոսքով` զբաղվածության ծրագիրը չի աշխատում, մարդիկ միայն միջինից ցածր վարձատրվող աշխատանքներ են կարողանում գտնել։
«Երբ ասում եք, որ դադաեցնում եք 40+10 սոցիալական աջակցության ծրագիրը, դուք մտածո՞ւմ եք 55 և բարձր տարիքի մարդկանց մասին, որոնք աշխատաշուկայում մրցունակ չեն։ Երբ ԱԺ ամբիոնից հայտարարում եք, որ կրճատում եք, որպեսզի գնան, աշխատեն, արդյոք կարծում եք, որ հնարավոր է 50 000 դրամ աշխատավարձով վճարել բնակվարձ և ապահովել նորմալ կենսապայմաններ։ Եթե այդպես է, եկեք տեղերով փոխվենք, մենք ձեր ապարտամենտներում ձեր աշխատավարձերով ապրենք, դուք էլ ստացեք 40+10-ը»,–ասաց նա։
Փաստաբան Դավիթ Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ այժմ էլ կա 40+10 աջակցության անհրաժեշտությունը այնպես, ինչպես կար 2023, 2024 թվականներին։ Ոչինչ չի փոխվել։ Մարդիկ շարունակում են վարձով ապրել և մի կերպ գոյատևել։
Նա նշեց, որ չնայած իշխանությունների խոստումներին` արցախցիների նույնիսկ 0,1%-ին բնակարան չի հատկացվել։ Իսկ ծրագիրն արդեն մեկ տարի է, ինչ գործում է։
Փաստաբանը ուշադրություն հրավիրեց նաև քաղաքացիության խնդրի վրա։ Նրա խոսքով` չնայած իշխանությունների հայտարարություններին` բոլոր արցախցիները Հայաստանի քաղաքացիներ են։
Պետք է համազգային, միասնական օրակարգ մշակել. Ազատության հրապարակում մեծ հանրահավաք է
Համաձայն «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ քաղաքացի են համարվում բոլոր նրանք, ովքեր երկրում ստացել են անձնագիր և նույնականացման քարտ։ Սակայն ինչ-որ մեկի որոշմամբ նրանք հանկարծակի դարձան փախստականներ ու քաղաքացիություն չունեցողներ։
Հովհաննիսյանը նաև անդրադարձավ այն խնդրին, որ արցախցիներից շատերը չեն կարողանում կենսաթոշակ ստանալ, քանի որ պետք է ներկայացնեն սոցվճարի մասին տեղեկանք։
«Բայց տեղահանվածները չունեն այդ հնարավորությունը, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարկային մարմինն այլևս գոյություն չունի։ Բայցի այդ, արխիվների մեծ մասը հնարավոր չի եղել բերել Հայաստան։ Հայաստանի կառավարությունը պետք է փոփոխություններ կատարի կառավարության համապատասխան որոշման մեջ և սահմանի, որ Արցախից տեղահանվածների համար աշխատանքային գրքույկը բավարար է»,- նշեց Հովհաննիսյանը։
Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանն էլ հայտարարեց, որ կառավարությունը 2 շաբաթ ժամանակ ունի իր որոշումները փոխելու համար։
Նա նշեց, որ կա հետագա քայլերի 2 տարբերակ, և մեկը դա է, հակառակ դեպքում արցախցիները կրկին հավաքվելու են Ազատութան հրապարակում։
Եվ ունեն 2-րդ տարբերակ, որի դեպքում նախաձեռնող խումբը մնալու է Ազատության հրապարակում, ձևավորելու է շտաբ, անցնելու են ավելի մեծ գործողությունների։
Նշենք, որ բռնի տեղահանված արցախցիները պահանջում են վերանայել ապրիլի 1-ից «40.000+10.000 դրամ» սոցիալական աջակցությունը դադարեցնելու որոշումը։
Լրահոս
0