https://arm.sputniknews.ru/20250329/azatutjan-hraparakum-vran-teghadrvec-arcakhcineri-iravunqneri-pashtpanutjan-hamar--87297663.html
Ազատության հրապարակում վրան տեղադրվեց արցախցիների իրավունքների պաշտպանության համար
Ազատության հրապարակում վրան տեղադրվեց արցախցիների իրավունքների պաշտպանության համար
Sputnik Արմենիա
Բռնի տեղահանված արցախցիները պահանջում են վերանայել ապրիլի 1-ից «40.000+10.000 դրամ» սոցիալական աջակցությունը դադարեցնելու որոշումը։ 29.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-29T19:44+0400
2025-03-29T19:44+0400
2025-03-29T21:51+0400
տեսանյութեր
տեսանյութ
վրան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1d/87297489_0:0:1280:720_1920x0_80_0_0_5edaf5ac1bdf9347d52161a9f71136c2.jpg.webp
Արցախցիների իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ներկայացուցիչները վրան են տեղադրել Երևանի Ազատության հրապարակում` ծրագրելով այդտեղից համակարգել խմբի աշխատանքները։Նրանք փորձեցին նաև երկրորդ վրանը տեղադրել, սակայն տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները թույլ չտվեցին` ասելով, որ արտոնված է տեղադրել միայն մեկ վրան։Ինչպես հայտնել ենք, Երևանի Ազատության հրապարակում այսօր մեծ հանրահավաք անցկացվեց ի պաշտպանություն արցախցիների իրավունքների պաշտպանության։Հանրահավաքի օրակարգային հիմնական հարցերն էին Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակմանն ուղղված ջանքերը, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանությունը:Նշենք, որ բռնի տեղահանված արցախցիները պահանջում են վերանայել ապրիլի 1-ից «40.000+10.000 դրամ» սոցիալական աջակցությունը դադարեցնելու որոշումը։Սա ստամոքսակռիվ չէ, վերադարձի իրավունքը կարող ենք իրացնել միայն ՀՀ–ում. արցախցի լրագրողԱրցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը հայտարարեց, որ կառավարությունը 2 շաբաթ ժամանակ ունի իր որոշումները փոխելու համար, այլապես կանցնեն ավելի մեծ գործողությունների:Նշենք, որ արցախցիների իրավունքների պաշտպանության հանրահավաքի ավարտին ներկայացվեց պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը: Արցախցիները պահանջում են.
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արցախցիների իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ներկայացուցիչները վրան են տեղադրել Երևանի Ազատության հրապարակում
Sputnik Արմենիա
Արցախցիների իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ներկայացուցիչները վրան են տեղադրել Երևանի Ազատության հրապարակում
2025-03-29T19:44+0400
true
PT0M40S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1d/87297489_161:0:1121:720_1920x0_80_0_0_2bd5cea83674a4a66bff8bfd20c29ec5.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, վրան, видео
տեսանյութեր, տեսանյութ, վրան, видео
Ազատության հրապարակում վրան տեղադրվեց արցախցիների իրավունքների պաշտպանության համար
19:44 29.03.2025 (Թարմացված է: 21:51 29.03.2025) Բռնի տեղահանված արցախցիները պահանջում են վերանայել ապրիլի 1-ից «40.000+10.000 դրամ» սոցիալական աջակցությունը դադարեցնելու որոշումը։
Արցախցիների իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ներկայացուցիչները վրան են տեղադրել Երևանի Ազատության հրապարակում` ծրագրելով այդտեղից համակարգել խմբի աշխատանքները։
Նրանք փորձեցին նաև երկրորդ վրանը տեղադրել, սակայն տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները թույլ չտվեցին` ասելով, որ արտոնված է տեղադրել միայն մեկ վրան։
Ինչպես հայտնել ենք, Երևանի Ազատության հրապարակում այսօր
մեծ հանրահավաք անցկացվեց ի պաշտպանություն արցախցիների իրավունքների պաշտպանության։Հանրահավաքի օրակարգային հիմնական հարցերն էին Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակմանն ուղղված ջանքերը, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանությունը:
Նշենք, որ բռնի տեղահանված արցախցիները պահանջում են վերանայել ապրիլի 1-ից «40.000+10.000 դրամ» սոցիալական աջակցությունը դադարեցնելու որոշումը։
Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը հայտարարեց, որ կառավարությունը 2 շաբաթ ժամանակ ունի իր որոշումները փոխելու համար, այլապես կանցնեն ավելի մեծ գործողությունների:
Նշենք, որ արցախցիների իրավունքների պաշտպանության հանրահավաքի ավարտին ներկայացվեց պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը:
Արցախցիները պահանջում են.
Ապահովել Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի հող և այնտեղ անվտանգ, արժանապատիվ կյանքը:
Ապահովել Հայաստանի և/կամ գործընկեր պետությունների կողմից Միջազգային քրեական դատարան պետական դիմումների ներկայացումը, զերծ մնալ միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատներից հրաժարվելու մոտեցումից։
Խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որևէ քայլից։
Զբաղվել գերիների վերադարձի խնդրով։
Զբաղվել Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության խնդիրներով ։
Հայաստանում արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովել Արցախի ժողովրդի համար` ներառյալ բնակվարձի աջակցության ծրագրի շարունակություն
Ապահովել զբաղվածության արդյունավետ ծրագրերի իրականացում։
Հրաժարվել ՀՀ քաղաքացիության հարկադրման արհեստական քաղաքականությունից։
Վերանայել արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների վերաբերյալ ՀՀ կառավարության հակասահմանադրական որոշումը:
Զերծ մնալ հայ ժողովրդի ներսում և հատկապես արցախցիների հանդեպ նաև իշխանական շրջանակներից վարվող ատելության քարոզից։