00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այդ ծառերն ապրել են իրենց կյանքը». Կասկադից հետո հատվում են Սայաթ-Նովայի ծառերը

Բաժանորդագրվել
Քաղաքապետարանից թեպետ չեն հերքում, որ կարող էին լինել որոշ առողջ ծառեր, սակայն էսթետիկ առումով ճիշտ չեն համարել այն պահպանելը։
Այսօր վաղ առավոտից քաղաքապետարանը փակել է Սայաթ –Նովա պողոտան և հատել է արտաքինից առողջ թվացող շուրջ 60 հաստաբուն ծառ։Կասկադի հարակից տարածքի ծառահատումներից հետո հերթը հասել է Սայաթ–Նովա պողոտայի հատվածի ծառերին։
Մարտի 23-ին Երևանի կենտրոնում, մասնավորապես Կասկադում, բազմաթիվ ծառեր էին հատվում, որոնք, ըստ քաղաքապետարանի այլևս կենսունակություն չունեցող և դեֆորմացված ծառեր էին։ Թեպետ փորձագետները դրա վերաբերյալ այլ տեսակետ ունեին։
© Sputnik / Karine HarutyunyanԿասկադից հետո հատվում են Սայաթ-Նովայի ծառերը
НКО Озеленение и охрана окружающей среды вырубает старые и сажает новые деревья на проспекте Саят-Нова (13 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2023
Կասկադից հետո հատվում են Սայաթ-Նովայի ծառերը
Սայաթ–Նովա պողոտայի ծառերի հատումը ևս քաղաքապետարանից նույն կերպ են պատճառաբանում` նշելով, որ ծառերն ապրել են իրենց կյանքը։
«Այս պահին Սայաթ–Նովա պողոտայում իրականացվում է կենսունակությունը կորցրած Թեղի տեսակի ծառատեսակների փոխարինումը ավելի ֆունկցիոնալ սոսի տեսակի ծառատեսակներով, որոնց կյանքը բավականին երկար մի քանի հարյուր տարի է ի տարբերություն թեղիի, որի կյանքը 60-80 տարի է։ Թեղի տեսակի ծառերը սաղարթ անգամ չունեն և սաղարթ չեն ձևավորում»,–լրագրողների հետ զրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
Կասկադից հետո հատվում են Սայաթ-Նովայի ծառերը
Երևանում ծառահատումները շարունակվում են - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2023
Կասկադից հետո հատվում են Սայաթ-Նովայի ծառերը
Քաղաքապետարանի ներկայացուցիչը վստահեցնում է, որ այս ծառերը հատելը և նորերը տնկելը բնակիչների առողջության համար է արվում, քանի որ այդ ծառերից «շիրա է թափվում և ստվեր չի ստեղծվում»։
Իսկ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ,կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արծվի Գրիգորյանը հաստատում է, որ հատված ծառերի մեջ եղել են առողջ ծառեր, որոնք թվաքանակով քիչ են եղել, սակայն էսթետիկ առումով նպատակահարմար չեն գտել դրանք պահպանել։
«Եթե անգամ մեկ–երկու ծառ լինեին դրանց մեջ, որոնք առողջ լինեին, դա թողնելը սխալ կլիներ։ Պատկերացնում եք` այս ամբողջ փողոցում տնկվեր գնդաձև սոսիներ, երկու հատ ուրիշ սաղարթով ծառ լիներ։ Պետք է միատարրությունը ապահովվի, դա կանաչապատման կանոններից մեկն է»,–ասաց Գրիգորյանը։
© Sputnik / Asatur YesayantsԿասկադից հետո հատվում են Սայաթ-Նովայի ծառերը
НКО Озеленение и охрана окружающей среды вырубает старые и сажает новые деревья на проспекте Саят-Нова (13 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2023
Կասկադից հետո հատվում են Սայաթ-Նովայի ծառերը
Նա հայտնեց, որ հատված շուրջ 60 ծառի փոխարեն տնկվել է 50-55 սոսի։
Ինչ վերաբերում է ծառահատումների վերաբերյալ փորձագիտական դաշտից հնչող քննադատություններին` քաղաքապետարանի ներկայացուցիչները ընդգծում են, որ որևէ լուրջ բուսաբանի կարծիք չեն լսել, որը քննադատել է գործողությունները։
Իսկ սոսի ծառատեսակի ընտրության վրա կանգնել են, քանի որ Մաշտոցի և Սայաթ– Նովա պողոտաները սոսի տեսակի ծառատեսակով են հարուստ։
© Sputnik / Asatur YesayantsԿասկադից հետո հատվում են Սայաթ-Նովայի ծառերը
НКО Озеленение и охрана окружающей среды вырубает старые и сажает новые деревья на проспекте Саят-Нова (13 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2023
Կասկադից հետո հատվում են Սայաթ-Նովայի ծառերը
Նշենք, որ Երևանի մի շարք փողոցներում ծառերի վրա փակցված են «Ծառը ենթակա է հատման և փոխարինման» գրությամբ ծանուցման թերթիկներ։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ը ավելի վաղ հայտարարել էր, որ կատարվելու են կենսունակության ավարտին մոտ գտնվող, կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերի փոխարինում առավել արժեքավոր, ֆունկցիոնալ, գեղատեսիլ ծառերով։ Մեկնարկային աշխատանքների սկսելուց հետո հանրային լայն դժգոհություն էր առաջացել քաղաքացիների և մի շարք փորձագետների մոտ։ Մասնավորապես նրանց մոտ կասկածելի է թվացել փոխարինվող ծառատեսակների արդյունավետությունն և հատվող ծառերի ոչ կենսունակ լինելը։
Հաջորդ ծառահատումը նախատեսվում է Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում։
Սակուրան չի կարող մրցել հացենու հետ. ըստ մասնագետի` կանաչապատումը 90-ականների մակարդակին է
Լրահոս
0