https://arm.sputniknews.ru/20250314/mjus-shabatvanic-tumanjan-pvoghvocum-ksharunakven-tsareri-pvokharinman-ashkhatanqnery-kvostanjan-86751328.html
Մյուս շաբաթվանից Թումանյան փողոցում կշարունակվեն ծառերի փոխարինման աշխատանքները․ Կոստանյան
Մյուս շաբաթվանից Թումանյան փողոցում կշարունակվեն ծառերի փոխարինման աշխատանքները․ Կոստանյան
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը հիշեցրեց նաև, որ նախորդ տարի շուրջ 30 կմ ոռոգման ցանց են ստեղծել ու տնկված ծառերի 95 տոկոս կպչողականություն է եղել։ 14.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-14T11:52+0400
2025-03-14T11:52+0400
2025-03-14T14:58+0400
ծառ
երևան
երևանի քաղաքապետարան
ծառահատում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0d/58097193_0:68:1280:788_1920x0_80_0_0_530f0b00930fe0c3b917af5ca6d76d00.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ Երևան քաղաքում առաջիկայում և՛ այգիների, և՛ մի շարք հասցեների հատվածներում նախատեսվում է սկսել ծառերի փոխարինման և լրացման աշխատանքներ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։Նա նաև հիշեցրեց, որ միայն 2024 թվականի ընթացքում շուրջ 30 կմ ոռոգման ցանց են ստեղծել, շուրջ 5000 տարբեր տեսակի ծառեր տնկվել և՛ Կենտրոն, և՛ այլ վարչական շրջաններում։ Շեշտեց՝ ոռոգման ցանցի, ընտրված ծառատեսակների արդյունքում շուրջ 95 տոկոս ծառերի կպչողականություն է եղել։Նշենք, որ նախորդ տարիներին Երևանում իրականացված, այսպես ասած, ծառերի փոխարինման գործընթացը մեծ աղմուկ էր բարձրացրել, քանի որ անգամ մասնագետներն էին պնդում, որ դրանց մեջ կան ծառեր, որոնք հատելու կարիք չկա, մանավանդ, որ նոր տնկածները տարիներ անց են սաղարթախիտ դառնում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0d/58097193_0:0:1280:960_1920x0_80_0_0_b23dbcf3940d7edd045a9448231b1b13.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծառ, երևան, երևանի քաղաքապետարան, ծառահատում
ծառ, երևան, երևանի քաղաքապետարան, ծառահատում
Մյուս շաբաթվանից Թումանյան փողոցում կշարունակվեն ծառերի փոխարինման աշխատանքները․ Կոստանյան
11:52 14.03.2025 (Թարմացված է: 14:58 14.03.2025) Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը հիշեցրեց նաև, որ նախորդ տարի շուրջ 30 կմ ոռոգման ցանց են ստեղծել ու տնկված ծառերի 95 տոկոս կպչողականություն է եղել։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ Երևան քաղաքում առաջիկայում և՛ այգիների, և՛ մի շարք հասցեների հատվածներում նախատեսվում է սկսել ծառերի փոխարինման և լրացման աշխատանքներ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Թե մասնագիտական հանրության, թե քաղաքապետարանի կողմից այս հարցը տարբեր ձևաչափերով քննարկվել է։ Մասնագետները կարծում են, որ Երևանում կան ծառեր, որոնք փոխարինվելու ենթակա են, բայց երբ մենք հայտարարում ենք այդ մասին, շատերը սկսում են խոսել ծառերի սպանդից։ Կարծում եմ, որ այդ մարդիկ շատ դեպքերում չեն պատկերացնում ամբողջ պրոցեսը։ Մյուս շաբաթվանից Թումանյան փողոցում կշարունակվի ծառերի փոխարինման աշխատանքները»,- նշեց Կոստանյանը։
Նա նաև հիշեցրեց, որ միայն 2024 թվականի ընթացքում շուրջ 30 կմ ոռոգման ցանց են ստեղծել, շուրջ 5000 տարբեր տեսակի ծառեր տնկվել և՛ Կենտրոն, և՛ այլ վարչական շրջաններում։ Շեշտեց՝ ոռոգման ցանցի, ընտրված ծառատեսակների արդյունքում շուրջ 95 տոկոս ծառերի կպչողականություն է եղել։
Նշենք, որ նախորդ տարիներին Երևանում իրականացված, այսպես ասած, ծառերի փոխարինման գործընթացը մեծ աղմուկ էր բարձրացրել, քանի որ անգամ մասնագետներն էին պնդում, որ դրանց մեջ կան ծառեր, որոնք հատելու կարիք չկա, մանավանդ, որ նոր տնկածները տարիներ անց են սաղարթախիտ դառնում։