https://arm.sputniknews.ru/20250328/vstah-em-martun-grigvorjani-hajrn-azat-kardzakvi-meghadranqy-tsitsagheli-e-pastaban-87245986.html
Վստահ եմ` Մարտուն Գրիգորյանի հայրն ազատ կարձակվի, մեղադրանքը ծիծաղելի է. փաստաբան
Վստահ եմ` Մարտուն Գրիգորյանի հայրն ազատ կարձակվի, մեղադրանքը ծիծաղելի է. փաստաբան
Sputnik Արմենիա
Վաղ առավոտյան, հակակոռուպցիոն դատարանը մերժել է «Մեր քաղաքը» դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու միջնորդությունը։ 28.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-28T11:57+0400
2025-03-28T11:57+0400
2025-03-28T12:30+0400
մարտուն գրիգորյան
տիմ ընտրություններ
գյումրի
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1544/60/15446074_0:45:1600:945_1920x0_80_0_0_3f244d69301783f06468c92db49da60c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հույս ունի, որ Գյումրու «Մեր քաղաքը» դաշինքի անդամների նկատմամբ կիրառված ձերբակալություններն ու վարչական հսկողությունները կվերացվեն։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։Նշենք, որ Հարությունյանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հոր` Կամո Գրիգորյանի, ինչպես նաև դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանի փաստաբանն է։Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 27-ին առավոտյան լրատվամիջոցները գրեցին, որ իրավապահները խուզարկություններ են իրականացվում Մարտուն Գրիգորյանի տանը։ Նույն օրը Գրիգորյանի հայրը և որդին ձերբակալվեցին։Մարտի 28-ին` վաղ առավոտյան, հակակոռուպցիոն դատարանը մերժել է Սուրեն Գասպարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու` քննչական մարմնի միջնորդությունը: Նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից։Նա շեշտեց, որ նախկինում էլ ընտրություններից առաջ նմանատիպ դեպքեր են եղել Վանաձորում, Վարդենիսում և այլ բնակավայրերում։Գյումրիում ընտրակաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել․ Հակակառուպցիոն կոմիտեԽոսելով վարչական հսկողություն սահմանելու մասին` Հարությունյանը նշեց, որ օրինակ Մարտուն Գրիգորյանի աջակիցներից մեկի նկատմամբ ցանկանում են այդ հսկողությունը կիրառել` արգելելով առհասարակ շփվել որևէ մեկի հետ` բացառությամբ փաստաբանի և ընտանիքի անդամների։ Փաստաբանը շեշտեց, որ դա տնային կալանքին հավասարազոր է, քանի որ անձը նույնիսկ խանութում չէր կարող աշխատակցի հետ խոսել կամ դրսում որևէ մեկին բարևել, ինչն անտրամաբանական է։Բաբայանը շեշտեց, որ «Մեր քաղաքը» դաշինքից 4 անձ ձերբակալված է` Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին, ու ևս 2 անձ։ Կամո Գրիգորյանի երկրորդ փաստաբան Արսեն Բաբայանն էլ ընդգծեց, որ իրենց պաշտպանյալը քարոզչության հետ որևէ կապ չունի, հետևաբար ներկայացված մեղադրանքը շինծու է։Ընդգծեց` ձերբակալման որոշման մեջ որևէ փաստական տվյալ չկա։ Այժմ ընթանում է Գրիգորյանի գործով նիստը, պետք է նյութեր ներկայացվեն փաստաբաններին, ըստ որի էլ կհասկանան հետագա քայլերը։Հիշեցնենք, որ Գյումրում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն մարտի 30-ին: Մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք։ Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս: Ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 112 հազար 160 բնակիչ։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1544/60/15446074_88:0:1512:1068_1920x0_80_0_0_773776bd255e4bca14ca181faf3db35e.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարտուն գրիգորյան, տիմ ընտրություններ, գյումրի, ձերբակալություն
մարտուն գրիգորյան, տիմ ընտրություններ, գյումրի, ձերբակալություն
Վստահ եմ` Մարտուն Գրիգորյանի հայրն ազատ կարձակվի, մեղադրանքը ծիծաղելի է. փաստաբան
11:57 28.03.2025 (Թարմացված է: 12:30 28.03.2025) Վաղ առավոտյան, հակակոռուպցիոն դատարանը մերժել է «Մեր քաղաքը» դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հույս ունի, որ Գյումրու «Մեր քաղաքը» դաշինքի անդամների նկատմամբ կիրառված ձերբակալություններն ու վարչական հսկողությունները կվերացվեն։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ Հարությունյանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հոր` Կամո Գրիգորյանի, ինչպես նաև դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանի փաստաբանն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 27-ին առավոտյան լրատվամիջոցները գրեցին, որ իրավապահները խուզարկություններ են իրականացվում Մարտուն Գրիգորյանի տանը։ Նույն օրը Գրիգորյանի հայրը և որդին
ձերբակալվեցին։
Մարտի 28-ին` վաղ առավոտյան, հակակոռուպցիոն դատարանը մերժել է Սուրեն Գասպարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու` քննչական մարմնի միջնորդությունը: Նա
ազատ է արձակվել դատարանի դահլիճից։
«Դրական ակնկալիք ունենք։ Հուսամ, որ կհաջողվի ու ազատ կարձակվեն բոլոր ձերբակալվածները, ինչպես դա եղավ գիշերվա նիստի ժամանակ։ Սա ընտրությունների շեմին շինծու և արհեստական գործ է, որով գործով վարչախումբը ցանկանում է ճնշել, բայց չի հաջողվի։ Վստահ եմ, որ կարճ ժամանակ անց Մարտուն Գրիգորյանի հայրն էլ ազատության մեջ կլինի, նրան կալանավորելու հիմք չկա, մեղադրանքը ծիծաղելի է»,– ասաց փաստաբանը։
Նա շեշտեց, որ նախկինում էլ ընտրություններից առաջ նմանատիպ դեպքեր են եղել Վանաձորում, Վարդենիսում և այլ բնակավայրերում։
Խոսելով վարչական հսկողություն սահմանելու մասին` Հարությունյանը նշեց, որ օրինակ Մարտուն Գրիգորյանի աջակիցներից մեկի նկատմամբ ցանկանում են այդ հսկողությունը կիրառել` արգելելով առհասարակ շփվել որևէ մեկի հետ` բացառությամբ փաստաբանի և ընտանիքի անդամների։ Փաստաբանը շեշտեց, որ դա տնային կալանքին հավասարազոր է, քանի որ անձը նույնիսկ խանութում չէր կարող աշխատակցի հետ խոսել կամ դրսում որևէ մեկին բարևել, ինչն անտրամաբանական է։
«Քննիչի միջնորդությունը բավարարելը կնշանակի քաղաքական և կենսական այլ իրավունքների սահմանափակում։ Քննիչին հարցրի` այդ անձն ինչպես պետք է ընտրություններին քվեարկության գնա, ինձ ասաց, որ կարող են բերել, տանը քվեարկի։ Սա անտրամաբանական է»,– ասաց Հարությունյանը։
Բաբայանը շեշտեց, որ «Մեր քաղաքը» դաշինքից 4 անձ ձերբակալված է` Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին, ու ևս 2 անձ։
Կամո Գրիգորյանի երկրորդ փաստաբան Արսեն Բաբայանն էլ ընդգծեց, որ իրենց պաշտպանյալը քարոզչության հետ որևէ կապ չունի, հետևաբար ներկայացված մեղադրանքը շինծու է։
Ընդգծեց` ձերբակալման որոշման մեջ որևէ փաստական տվյալ չկա։ Այժմ ընթանում է Գրիգորյանի գործով նիստը, պետք է նյութեր ներկայացվեն փաստաբաններին, ըստ որի էլ կհասկանան հետագա քայլերը։
Հիշեցնենք, որ Գյումրում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն մարտի 30-ին: Մասնակցելու
հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք։ Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս: Ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 112 հազար 160 բնակիչ։