https://arm.sputniknews.ru/20250327/gjumrium-yntrakasharqi-gvortsvov-8-andz-e-dzerbakalvel-hakakarupcivon-kvomite-87233987.html
Գյումրիում ընտրակաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել․ Հակակառուպցիոն կոմիտե
Գյումրիում ընտրակաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել․ Հակակառուպցիոն կոմիտե
Sputnik Արմենիա
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են բնակիչների անձնագրային տվյալներ և ձեռագիր նշումներով ցուցակներ, 3 անձ խոստովանական ցուցմունք է տվել։ 27.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-27T21:42+0400
2025-03-27T21:42+0400
2025-03-27T21:53+0400
հայաստան
գյումրի
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1331/06/13310620_0:120:1280:840_1920x0_80_0_0_9447169008fec8ae3ffebacd67101c18.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik․ Գյումրիում 8 անձ է ձերբակալվել ընտրակաշառքի գործով։ Տեղեկությունը հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն՝ նշելով, որ ձերբակալվածների թվում են Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ու համակիրներ:Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել ընտրություններում առաջադրված երկու կուսակցությունների գրասենյակներում և մի շարք անձանց բնակարաններում։ Նշվում է, որ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, այդ թվում՝ քաղաքացիների անձնագրային տվյալներ ու ձեռագիր նշումներով ցուցակներ:Կոմիտեից հայտնում են, որ ձերբակալվածներից 3-ը տվել են խոստովանական ցուցմունքներ և աջակցել նախաքննական մարմնին: Ձերբակալվածներից 2-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։«Մնացած 6-ի նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ այնպիսի սահմանափակումների կիրառմամբ, որպիսիք կապահովեն ընտրական գործընթացում և նախաքննության փուլում վերջիններիս պատշաճ վարքագիծը»,- նշված է հաղորդագրության մեջ:Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահ մարմիններն այսօր ստուգումներ են իրականացրել Գյումրիում` ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում, դաշինքի ներկայացուցիչ Էմմա Գրիգորյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ վարույթ է նախաձեռնվել առաջիկա ընտրությունների հետ կապված ընտրակաշառք տալու մի քանի դեպքերի վերաբերյալ: Հրապարակվել է խոսակցության ձայնագրությունը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին։Հիշեցնենք, որ Գյումրում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն մարտի 30-ին: Մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք։ Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս: Ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 112 հազար 160 բնակիչ։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1331/06/13310620_0:0:1280:960_1920x0_80_0_0_31e26d1f09c1676513c60aa7918c0f5a.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, ձերբակալություն
հայաստան, գյումրի, ձերբակալություն
Գյումրիում ընտրակաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել․ Հակակառուպցիոն կոմիտե
21:42 27.03.2025 (Թարմացված է: 21:53 27.03.2025) Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են բնակիչների անձնագրային տվյալներ և ձեռագիր նշումներով ցուցակներ, 3 անձ խոստովանական ցուցմունք է տվել։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik․ Գյումրիում 8 անձ է ձերբակալվել ընտրակաշառքի գործով։ Տեղեկությունը հայտնում է
Հակակոռուպցիոն կոմիտեն՝ նշելով, որ ձերբակալվածների թվում են Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ու համակիրներ:
«Հիշյալ բոլոր անձինք ձերբակալվել են ընտրակաշառք տալու, ստանալու, խմբով ընտրակաշառք տալու նախապատրաստության, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով»,- հայտնում են կոմիտեից։
Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել ընտրություններում առաջադրված երկու կուսակցությունների գրասենյակներում և մի շարք անձանց բնակարաններում։ Նշվում է, որ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, այդ թվում՝ քաղաքացիների անձնագրային տվյալներ ու ձեռագիր նշումներով ցուցակներ:
Կոմիտեից հայտնում են, որ ձերբակալվածներից 3-ը տվել են խոստովանական ցուցմունքներ և աջակցել նախաքննական մարմնին: Ձերբակալվածներից 2-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
«Մնացած 6-ի նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ այնպիսի սահմանափակումների կիրառմամբ, որպիսիք կապահովեն ընտրական գործընթացում և նախաքննության փուլում վերջիններիս պատշաճ վարքագիծը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահ մարմիններն այսօր
ստուգումներ են իրականացրել Գյումրիում` ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում, դաշինքի ներկայացուցիչ Էմմա Գրիգորյանին
տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ վարույթ է նախաձեռնվել առաջիկա ընտրությունների հետ կապված ընտրակաշառք տալու մի քանի դեպքերի վերաբերյալ: Հրապարակվել է խոսակցության ձայնագրությունը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
ձերբակալվել են «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին։
Հիշեցնենք, որ Գյումրում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն մարտի 30-ին: Մասնակցելու
հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք։ Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս: Ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 112 հազար 160 բնակիչ։