https://arm.sputniknews.ru/20250326/inch-kshahi-hhn-turqiajum-qaghaqakan-iravitshaki-pvopvokhutjunic-turqageti-ditarkumnery-87179140.html
Ի՞նչ կշահի ՀՀ–ն Թուրքիայում քաղաքական իրավիճակի փոփոխությունից. թուրքագետի դիտարկումները
Ի՞նչ կշահի ՀՀ–ն Թուրքիայում քաղաքական իրավիճակի փոփոխությունից. թուրքագետի դիտարկումները
Sputnik Արմենիա
Ովքե՞ր են նախագահ Էրդողանի հակառակորդները, և ի՞նչ սպասել Թուրքիայում հնարավոր իշխանափոխության դեպքում։ Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է թուրքագետ Նելլի... 26.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-26T22:48+0400
2025-03-26T22:48+0400
2025-03-26T22:48+0400
թուրքիա
բողոքի ակցիա
հայաստան
ռեջեփ թայիփ էրդողան
էքրեմ իմամօղլու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1a/87179933_0:0:1600:901_1920x0_80_0_0_c233826d8ec2e9b247c45b48d3fbceed.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Թուրքիայում կատարվող գործընթացները կանխատեսելի և սպասելի էին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Նելլի Մինասյանը` անդրադառնալով բողոքի ակցիաներին, որոնք սկիզբ են առել ի պաշտպանություն Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։Ինչպես հայտնի է, Թուրքիայում մարտի 19-ից զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։ Բողոքի ակցիաներն ակտիվացել են մարտի 23-ին, երբ հայտնի է դարձել, որ դատարանը Իմամօղլուին կալանավորելու որոշում է կայացրել։ Թուրքիայի ՆԳՆ-ի որոշմամբ՝ նա հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից։Իմամօղլուն Էրդողանի հիմնական մրցակիցն է համարվում հնարավոր արտահերթ ընտրություններում։ Քաղաքագետների դիտարկմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այս կերպ փորձում է ձերբազատվել 2028 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակցից։Բողոքի ցույցերի առաջին իսկ օրերին Թուրքիայի իշխանությունը շտապեց հայտարարել, որ շարժումը հրահրվում է արտաքին ուժերի կողմից,և որ սոցիալական կայքերում համաիշխանական կոչեր հրապարակող օգտահաշիվների մի մասն իրականում կառավարվում են արտերկրից։ Թե կոնկրետ որ արտաքին ուժերի մասին էր ակնարկում Թուրքիայի իշխանությունը, հետագա հայտարարություններում այդպես էլ չհստակեցվեց,և այդ թեզն աստիճանաբար մոռացվեց։Էրդողանը մտադիր չէ աչք փակել «փողոցային ահաբեկչության» վրաՆելլի Մինասյանը ևս այս թեզի հետ համաձայն չէ։ Նրա գնահատմամբ` Թուրքիայում կատարվող իրադարձությունների նկատմամբ արտաքին աշխարհի անտարբերությունը վկայում է, որ արտաքին դերակատարների համար Էրդողանն այսօր ամենաձեռնտու տարբերակն է Թուրքիայի իշխանության ղեկին։Խոսելով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Հայաստանում առկա ընկալումների մասին` թուրքագետը խորհուրդ է տալիս դրանց արդյունքում հայ–թուրքական հարաբերություններում որևէ առաջընթացի չսպասել։Էրդողանի իշխանության արտաքին քաղաքական դիրքորոշումներից քեմալականների միակ էական տարբերությունը, նրա խոսքով, վերջիններիպրոարևմտյան լինելն է։6 գրառում մի քանի ժամում․ Էրդողանը սոցցանցերում աննախադեպ ակտիվություն է ցուցաբերել«Միակ դրականը, որ կարող է լինել Հայաստանի համար, դա դեպի Եվրոպա նայող, Եվրոպային ավելի մոտ համարվող Թուրքիան կարող է լինել։ Այդ դեպքում հարևան տարածաշրջաններում` Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, թյուրքական աշխարհում Թուրքիան ավելի սահմանափակ գործողություններով հանդես կգա, և, բնականաբար, այդպիսի Թուրքիան Հայաստանի համար ավելի նախընտրելի կլինի»,– ենթադրում է մասնագետը։Հիշեցնենք` Ստամբուլի դատախազությունն Իմամօղլուին և ավելի քան 100 անձանց կոռուպցիայի և քրդական կազմակերպությունների հետ համագործակցության մեղադրանքներ է առաջադրել: Իրենց համախոհների ձերբակալությունները Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հեղաշրջման փորձ է որակել։Ստամբուլի գլխավոր դատախազությունը պահանջում է ձերբակալել ավելի քան 200 ցուցարարի
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1a/87179933_172:0:1600:1071_1920x0_80_0_0_4d9b9af05ab6c3e23814dd1632815d96.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, բողոքի ակցիա, հայաստան, ռեջեփ թայիփ էրդողան, էքրեմ իմամօղլու
թուրքիա, բողոքի ակցիա, հայաստան, ռեջեփ թայիփ էրդողան, էքրեմ իմամօղլու
Ի՞նչ կշահի ՀՀ–ն Թուրքիայում քաղաքական իրավիճակի փոփոխությունից. թուրքագետի դիտարկումները
Ովքե՞ր են նախագահ Էրդողանի հակառակորդները, և ի՞նչ սպասել Թուրքիայում հնարավոր իշխանափոխության դեպքում։ Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է թուրքագետ Նելլի Մինասյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Թուրքիայում կատարվող գործընթացները կանխատեսելի և սպասելի էին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Նելլի Մինասյանը` անդրադառնալով բողոքի ակցիաներին, որոնք սկիզբ են առել ի պաշտպանություն Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։
Ինչպես հայտնի է, Թուրքիայում մարտի 19-ից զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում Ստամբուլի քաղաքապետ
Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։ Բողոքի ակցիաներն ակտիվացել են մարտի 23-ին, երբ հայտնի է դարձել, որ դատարանը Իմամօղլուին
կալանավորելու որոշում է կայացրել։ Թուրքիայի ՆԳՆ-ի որոշմամբ՝ նա հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից։Իմամօղլուն Էրդողանի հիմնական մրցակիցն է համարվում հնարավոր արտահերթ ընտրություններում։ Քաղաքագետների դիտարկմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այս կերպ փորձում է ձերբազատվել 2028 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակցից։
«Ըստ էության` իշխանությունը երկար ժամանակ նախապատրաստվում էր ընդդիմության, կոնկրետ` Էքրեմ Իմամօղլուի դեմ գործողության։ Ընդդիմությունն էլ նախապատրաստվւմ էր այս գործընթացին։ Այսինքն` սա պահի տակ տեղի ունեցած գործընթաց չէ, այլ շատ լավ նախապատրաստված, ներքին և արտաքին քաղաքական հաշվարկների վրա հիմնված գործընթաց»,– կարծում է թուրքագետ Նելլի Մինասյանը։
Բողոքի ցույցերի առաջին իսկ օրերին Թուրքիայի իշխանությունը շտապեց հայտարարել, որ շարժումը հրահրվում է արտաքին ուժերի կողմից,և որ սոցիալական կայքերում համաիշխանական կոչեր հրապարակող օգտահաշիվների մի մասն իրականում կառավարվում են արտերկրից։ Թե կոնկրետ որ արտաքին ուժերի մասին էր ակնարկում Թուրքիայի իշխանությունը, հետագա հայտարարություններում այդպես էլ չհստակեցվեց,և այդ թեզն աստիճանաբար մոռացվեց։
Նելլի Մինասյանը ևս այս թեզի հետ համաձայն չէ։ Նրա գնահատմամբ` Թուրքիայում կատարվող իրադարձությունների նկատմամբ արտաքին աշխարհի անտարբերությունը վկայում է, որ արտաքին դերակատարների համար Էրդողանն այսօր ամենաձեռնտու տարբերակն է Թուրքիայի իշխանության ղեկին։
Խոսելով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Հայաստանում առկա ընկալումների մասին` թուրքագետը խորհուրդ է տալիս դրանց արդյունքում հայ–թուրքական հարաբերություններում որևէ առաջընթացի չսպասել։
«Էրդողանի հակառակորդները քեմալականներն են, որոնք նույն ազգայնականներն են, ովքեր էլ ձևավորել են Հայաստանի երրորդ հանրապետության նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը։ Մնացած բոլոր ուժերը, որ եկել են իշխանության, այդ թվում` Էրդողանը, ուղղակի շարունակել են այդ նույն ընդհանուր պետական քաղաքական կուրսը»,– նշում է մեր զրուցակիցը։
Էրդողանի իշխանության արտաքին քաղաքական դիրքորոշումներից քեմալականների միակ էական տարբերությունը, նրա խոսքով, վերջիններիպրոարևմտյան լինելն է։
«Միակ դրականը, որ կարող է լինել Հայաստանի համար, դա դեպի Եվրոպա նայող, Եվրոպային ավելի մոտ համարվող Թուրքիան կարող է լինել։ Այդ դեպքում հարևան տարածաշրջաններում` Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, թյուրքական աշխարհում Թուրքիան ավելի սահմանափակ գործողություններով հանդես կգա, և, բնականաբար, այդպիսի Թուրքիան Հայաստանի համար ավելի նախընտրելի կլինի»,– ենթադրում է մասնագետը։
Հիշեցնենք` Ստամբուլի դատախազությունն Իմամօղլուին և ավելի քան 100 անձանց կոռուպցիայի և քրդական կազմակերպությունների հետ համագործակցության մեղադրանքներ է առաջադրել: Իրենց համախոհների ձերբակալությունները Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հեղաշրջման փորձ է որակել։