00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
12:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Поле битвы: история
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Что прокладывает путь к большой войне?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստամբուլի գլխավոր դատախազությունը պահանջում է ձերբակալել ավելի քան 200 ցուցարարի

© AP Photo / Emrah GurelԲողոքի ակցիաներ Թուրքիայում
Բողոքի ակցիաներ Թուրքիայում - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2025
Բաժանորդագրվել
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի պաշտոնազրկումից և կալանավորումից հետո Թուրքիայում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ստամբուլի գլխավոր դատախազությունը պահանջել է կալանավորել Էքրեմ Իմամօղլուին աջակցող բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված ավելի քան 200 ցուցարարի։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Ստամբուլում բերման ենթարկված 206 ցուցարարներ կալանքի միջնորդությամբ տեղափոխվել են միջազգային քրեական դատարանի հերթապահ բաժին»,- ասվում է հաղորդագրությունում։
Մարտի 24-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարեց, որ երկրում բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 1130 քաղաքացի է բերման ենթարկվել։ Ոստիկանները առգրավել են կացիններ, մուրճեր, դանակներ, ծծմբաթթու։ Իսկ արդեն մարտի 25-ին նախարարը հայտնել է Ստամբուլում ավելի քան 40 մարդու կալանավորման մասին։
Հիշեցնենք` Թուրքիայի խոշոր քաղաքներում մարտի 19-ից զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում` ի պաշտպանություն Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։
Թուրքիայում բողոքի ակցիաներից հետո ավելի քան 300 մարդ է ձերբակալվել
Բողոքի ակցիաներն ակտիվացել են մարտի 23-ին, երբ հայտնի է դարձել, որ դատարանը կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալված Իմամօղլուին կալանավորելու որոշում է կայացրել։ Թուրքիայի ՆԳՆ-ի որոշմամբ՝ նա հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից։
Երեկ կայացել է նաև Ժողովրդահանրապետական կուսակցության փրայմերիզը՝ ապագա նախագահական ընտրություններում միասնական թեկնածու ընտրելու համար: Կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը հայտնել է, որ կուսակցության թեկնածու Իմամօղլուի օգտին քվեարկել է 14,8 մլն մարդ: Նա ընդգծել է` իրենց անցկացրած փրայմերիզը կասկածի տակ է դնում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լեգիտիմությունը, ուստի երկրում պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն։
Հավելենք, որ Իմամօղլուն համարվում է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը։ Թուրքիայի սահմանադրությունը թույլ է տալիս նախագահի թեկնածու առաջադրվել միայն բարձրագույն կրթություն ունեցող անձանց, մինչդեռ Ստամբուլի համալսարանն ավելի վաղ չեղարկել էր Իմամօղլուի դիպլոմը։
Էրդողանը մտադիր չէ աչք փակել «փողոցային ահաբեկչության» վրա
Լրահոս
0