https://arm.sputniknews.ru/20250326/es-dzez-voti-tak-ktam-pashinjany-hh-3-nakhagahnerin-87186909.html
Ես ձեզ ոտի տակ կտամ. Փաշինյանը` ՀՀ 3 նախագահներին
Ես ձեզ ոտի տակ կտամ. Փաշինյանը` ՀՀ 3 նախագահներին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը վստահ է` նախկին նախագահներներն են կապիտուլյացիա կառուցել ու անընդհատ փորձում են իր վզին փաթաթել։ 26.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-26T19:54+0400
2025-03-26T19:54+0400
2025-03-26T20:01+0400
նիկոլ փաշինյան
լևոն տեր–պետրոսյան
սերժ սարգսյան
ռոբերտ քոչարյան
նախագահ
հեռուստաբանավեճ
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1f/85321187_0:0:1122:631_1920x0_80_0_0_8326af27779aa308c0cd9140c2ffad74.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Գործող իշխանությունը ՀՀ ինքնիշխան տարածքից ո՛չ առհասարակ, ո՛չ էլ խաղաղության պայմանագրով որևէ հատված չի զիջել Ադրբեջանին։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով ՔՊ–ական Սիսակ Գաբրիելյանի հարցին, թե ինչ կետերից է բաղկացած խաղաղության համաձայնագիրը, ու արդյոք թեկուզ 1% վտանգ կա Հայաստանի համար։Վարչապետն ընդգծեց, որ նախկին նախագահներն իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթում են իր վզին։ Վստահեցրեց` ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի թողած բանակցային բովանդակությունից չի եղել որևէ գործողություն, որ հնարավոր լիներ ձևակերպել այլ կերպ, քան կապիտուլյացիա։Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։Մարտի 21–ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ խաղաղության համաձայնագիր կստորագրի, երբ Հայաստանը «հաղթահարի առկա դժվարությունները»։ Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը պետք է ապահովի «Հայաստանից վտարված ադրբեջանցիների՝ իրենց տները անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը»: Բաքուն պահանջում է նաև «4000 անհայտ կորած ադրբեջանցիների» գտնվելու վայրի մասին տվյալներ և ականապատ տարածքների քարտեզների տրամադրում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1f/85321187_0:0:996:747_1920x0_80_0_0_5787dd3994d007a3a2c3b69c4ee462a2.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, լևոն տեր–պետրոսյան, սերժ սարգսյան, ռոբերտ քոչարյան, նախագահ, հեռուստաբանավեճ, խաղաղության պայմանագիր
նիկոլ փաշինյան, լևոն տեր–պետրոսյան, սերժ սարգսյան, ռոբերտ քոչարյան, նախագահ, հեռուստաբանավեճ, խաղաղության պայմանագիր
Ես ձեզ ոտի տակ կտամ. Փաշինյանը` ՀՀ 3 նախագահներին
19:54 26.03.2025 (Թարմացված է: 20:01 26.03.2025) ՀՀ վարչապետը վստահ է` նախկին նախագահներներն են կապիտուլյացիա կառուցել ու անընդհատ փորձում են իր վզին փաթաթել։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Գործող իշխանությունը ՀՀ ինքնիշխան տարածքից ո՛չ առհասարակ, ո՛չ էլ խաղաղության պայմանագրով որևէ հատված չի զիջել Ադրբեջանին։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով ՔՊ–ական Սիսակ Գաբրիելյանի հարցին, թե ինչ կետերից է բաղկացած խաղաղության համաձայնագիրը, ու արդյոք թեկուզ 1% վտանգ կա Հայաստանի համար։
Վարչապետն ընդգծեց, որ նախկին նախագահներն իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթում են իր վզին։ Վստահեցրեց` ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի թողած բանակցային բովանդակությունից չի եղել որևէ գործողություն, որ հնարավոր լիներ ձևակերպել այլ կերպ, քան կապիտուլյացիա։
«Իրանց (նկատի ունի 3 նախագահներին` Լևոն Տեր–Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին–խմբ.) գործն ինչ ա` իրանց կառուցած կապիտուլյացիան փաթաթեն կոնկրետ իմ վզին։ Դրա համար ասում եմ` գնանք, ուղիղ եթերում բանավիճենք։ Երեք հատ մտքի տիտան ասում են` մենք իրա հետ բանավիճելու բան չունենք։ Արա՛, եթե բան չկա բանավիճելու, վե՛ր ընկեք տեղներդ, ձեններդ կտրե՛ք, եթե բանավիճում եք, եկեք, խոսանք։ Ես ասում եմ` ես չեմ բանավիճի, ես ձեզ պատերով կտամ, և ըտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները կհանեն։ Ես ձեզ ոտի տակ կտամ։ Հերիք ա ներվերներիս հետ խաղաք։ Իրենք դա գիտեն, դրա համար էլ չեն գալիս»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ
Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Մարտի 21–ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ խաղաղության համաձայնագիր կստորագրի, երբ Հայաստանը «հաղթահարի առկա դժվարությունները»։
Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը պետք է ապահովի «Հայաստանից վտարված ադրբեջանցիների՝ իրենց տները անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը»: Բաքուն պահանջում է նաև «4000 անհայտ կորած ադրբեջանցիների» գտնվելու վայրի մասին տվյալներ և ականապատ տարածքների քարտեզների տրամադրում։