https://arm.sputniknews.ru/20250321/baqun-chi-patrastvum-khaghaghutjan-pajmanagir-stvoragrel-adrbejani-agnn-pajmanner-e-nshel--87005049.html
Բաքուն չի պատրաստվում խաղաղության պայմանագիր ստորագրել. Ադրբեջանի ԱԳՆ–ն պայմաններ է նշել
Բաքուն չի պատրաստվում խաղաղության պայմանագիր ստորագրել. Ադրբեջանի ԱԳՆ–ն պայմաններ է նշել
Sputnik Արմենիա
Ադրբեջանը շարունակում է պահանջել Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, «ադրբեջանցիների վերադարձ իրենց տները» և ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմալուծում: 21.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-21T16:44+0400
2025-03-21T16:44+0400
2025-03-21T16:45+0400
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ադրբեջանցի
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
սահման
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/934/51/9345147_0:155:2000:1280_1920x0_80_0_0_4c907af46447a9c416cb6328d47c072d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաքուն Երևանի հետ խաղաղության համաձայնագիր կստորագրի, երբ Հայաստանը «հաղթահարի առկա դժվարությունները»:ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիայի իր պաշտոնակցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հաղորդակցությունների ապաշրջափակման և սպառազինությունների վերահսկման վերաբերյալ Հայաստանի առաջարկներին Ադրբեջանը կառուցողական պատասխան չի տվել: Բացի այդ, չնայած խաղաղության համաձայնագիր ստորագրելու Հայաստանի պատրաստակամությանը, վերջին օրերին Բաքուն կեղծ մեղադրանքներ է հնչեցնում հրադադարի խախտման վերաբերյալ։Ադրբեջանի ԱԳՆ-ն ի պատասխան հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրմանը խոչընդոտող խնդիրները վերացնելու փոխարեն «հայկական կողմը զբաղվում է մանիպուլյացիաներով՝ փորձելով Ադրբեջանը ներկայացնել որպես խաղաղությամբ չշահագրգռված երկիր»:Ադրբեջանը պնդում է, որ հենց իր կողմից ձեռնարկված միջոցներն են թույլ տվել ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները: Ադրբեջանի հարձակման հավանականության մասին փաստերն այս պահին բացակայում են. Գրիգորյան«Բայց դա ոչ մի դեպքում չի նշանակում, թե մենք անտեսելու ենք Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող հավակնությունները, ինչպես նաև Հայաստանի գործողությունները՝ ուղղված հակամարտության մնացուկ հանդիսացող Մինսկի խումբը և ԵԱՀԿ համապատասխան կառույցները պաշտպանելուն։ Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ երբ Հայաստանը կհաղթահարի առկա դժվարությունները, պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։Բաքվում նաև նշել են, որ պատրաստվում են դատել «ռազմական հանցագործությունների և էթնիկ զտումների մեջ մեղադրվող» հայ գերիներին, քանի որ դա իրենց «անօտարելի իրավունքն է»:Բացի այդ, Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը պետք է ապահովի «Հայաստանից վտարված ադրբեջանցիների՝ իրենց տները անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը»: Բաքուն պահանջում է նաև «4000 անհայտ կորած ադրբեջանցիների» գտնվելու վայրի մասին տվյալներ և ականապատ տարածքների քարտեզների տրամադրում։Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։ Չնայած դրան, Ադրբեջանը մարտի 16-ից ի վեր արդեն 13 անգամ հայտարարել է, թե իբր ՀՀ զինուժը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ–ն հերքել է Բաքվի բոլոր հաղորդագրությունները։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/934/51/9345147_293:0:2000:1280_1920x0_80_0_0_a8f693016e05eb796ad2863faf5c54a3.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանցի, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, սահման, արտաքին գործերի նախարարություն (ագն)
հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանցի, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, սահման, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Բաքուն չի պատրաստվում խաղաղության պայմանագիր ստորագրել. Ադրբեջանի ԱԳՆ–ն պայմաններ է նշել
16:44 21.03.2025 (Թարմացված է: 16:45 21.03.2025) Ադրբեջանը շարունակում է պահանջել Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, «ադրբեջանցիների վերադարձ իրենց տները» և ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմալուծում:
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաքուն Երևանի հետ խաղաղության համաձայնագիր կստորագրի, երբ Հայաստանը «հաղթահարի առկա դժվարությունները»:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիայի իր պաշտոնակցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հաղորդակցությունների ապաշրջափակման և սպառազինությունների վերահսկման վերաբերյալ Հայաստանի առաջարկներին Ադրբեջանը կառուցողական պատասխան չի տվել: Բացի այդ, չնայած խաղաղության համաձայնագիր ստորագրելու Հայաստանի պատրաստակամությանը, վերջին օրերին Բաքուն կեղծ մեղադրանքներ է հնչեցնում հրադադարի խախտման վերաբերյալ։
«Եթե խաղաղությունը պետք է իրականություն դառնա, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն ստեղծելու վստահության և երկխոսության մթնոլորտ։ Չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, այդ թվում՝ գերիների և պահվող անձանց ազատ արձակումը, այս համատեքստում կարող է զգալիորեն թեթևացնել իրավիճակը», - ասել է Միրզոյանը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ի պատասխան հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրմանը խոչընդոտող խնդիրները վերացնելու փոխարեն «հայկական կողմը զբաղվում է մանիպուլյացիաներով՝ փորձելով Ադրբեջանը ներկայացնել որպես խաղաղությամբ չշահագրգռված երկիր»:
Ադրբեջանը պնդում է, որ հենց իր կողմից ձեռնարկված միջոցներն են թույլ տվել ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները:
«Բայց դա ոչ մի դեպքում չի նշանակում, թե մենք անտեսելու ենք Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող հավակնությունները, ինչպես նաև Հայաստանի գործողությունները՝ ուղղված հակամարտության մնացուկ հանդիսացող Մինսկի խումբը և ԵԱՀԿ համապատասխան կառույցները պաշտպանելուն։ Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ երբ Հայաստանը կհաղթահարի առկա դժվարությունները, պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Բաքվում նաև նշել են, որ պատրաստվում են դատել «ռազմական հանցագործությունների և էթնիկ զտումների մեջ մեղադրվող» հայ գերիներին, քանի որ դա իրենց «անօտարելի իրավունքն է»:
Բացի այդ, Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը պետք է ապահովի «Հայաստանից վտարված ադրբեջանցիների՝ իրենց տները անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը»: Բաքուն պահանջում է նաև «4000 անհայտ կորած ադրբեջանցիների» գտնվելու վայրի մասին տվյալներ և ականապատ տարածքների քարտեզների տրամադրում։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ
Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Չնայած դրան, Ադրբեջանը մարտի 16-ից ի վեր արդեն
13 անգամ հայտարարել է, թե իբր ՀՀ զինուժը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ–ն հերքել է Բաքվի բոլոր հաղորդագրությունները։