https://arm.sputniknews.ru/20250325/anyndhat-hvo-chenq-karvogh-larvatsutjuny-pahel-simvonjany-hh--rd-haraberutjunneri-masin-87113065.html
Անընդհատ հո չե՞նք կարող լարվածությունը պահել․ Սիմոնյանը՝ ՀՀ – ՌԴ հարաբերությունների մասին
Անընդհատ հո չե՞նք կարող լարվածությունը պահել․ Սիմոնյանը՝ ՀՀ – ՌԴ հարաբերությունների մասին
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահի խոսքով՝ որոշումները կայացվում են ըստ իրավիճակի, և Հայաստանը երբևիցե չի հայտարարել ինչ-որ երկրի հետ հարաբերությունները խզելու մասին։ 25.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-25T11:50+0400
2025-03-25T11:50+0400
2025-03-25T11:53+0400
ալեն սիմոնյան
հայաստան
ռուսաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/07/34034569_0:52:1052:645_1920x0_80_0_0_8aefe9e0d02fce6b6c6e322535ddeb28.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik․ ՀՀ-ն իր անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանում է, երբ իրեն խաբում են, կամ երբ ինչ-որ բանի հետ համաձայն չէ, բարձրաձայնում է այդ մասին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայ-ռուսական հարաբերություններում փոփոխություններ, ջերմացում կա՞։Արձագանքելով այն հարցին, թե երկու երկրների հարաբերություններում լարվածության նվազում է նկատվում, ԱԺ նախագահը նկատեց. «Հո չե՞նք կարող անընդհատ լարվածության մասին խոսել կամ լարվածությունը պահել»։Սխալ ենք մեզ պահել պատմության ընթացքում ինչ-որ հարցերում, հիմա ճիշտ ենք պահում. ՍիմոնյանՆրա խոսքով՝ որոշումները կայացվում են և խոսույթն էլ ձևավորվում է ըստ իրավիճակի։2020-2024թթ․ տեղի ունեցած իրադարձությունների մասին, ըստ Սիմոնյանի, հայկական կողմի ունեցած դիրքորոշումը նույնն է մնացել։Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հանդեպ վերաբերմունքը վերանայելուն, ԱԺ նախագահն այս պահին դա այնքան էլ իրատեսական չի համարում, կարծում է՝ դեռ «ՀԱՊԿ-ը պետք է ինքն իրեն վերանայի»։Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Փաշինյանն ասաց նաև, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ հետզհետե ավելի դժվար է դառնում, եթե չասենք անհնարին, նրա խոսքերով՝ «անդառնալի կետը» հատվել է։ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ արևմտյան ուժերը դրդել են ՀՀ իշխանություններին սառեցնել իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Ինչպես նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Փաշինյանի խոսքերն այն մասին, թե ՀԱՊԿ-ը «դժբախտության ժամանակ լքել է Հայաստանին», իրականությանը չեն համապատասխանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/07/34034569_60:0:996:702_1920x0_80_0_0_06c860ed97c3d4e61a4fe48fae54d01b.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, հայաստան, ռուսաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ալեն սիմոնյան, հայաստան, ռուսաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Անընդհատ հո չե՞նք կարող լարվածությունը պահել․ Սիմոնյանը՝ ՀՀ – ՌԴ հարաբերությունների մասին
11:50 25.03.2025 (Թարմացված է: 11:53 25.03.2025) ԱԺ նախագահի խոսքով՝ որոշումները կայացվում են ըստ իրավիճակի, և Հայաստանը երբևիցե չի հայտարարել ինչ-որ երկրի հետ հարաբերությունները խզելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik․ ՀՀ-ն իր անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանում է, երբ իրեն խաբում են, կամ երբ ինչ-որ բանի հետ համաձայն չէ, բարձրաձայնում է այդ մասին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայ-ռուսական հարաբերություններում փոփոխություններ, ջերմացում կա՞։
«Երբ իրեն խաբում են, «քցում են», Հայաստանը դա արձանագրում և բարձր ասում է, երբ մի բանի հետ համաձայն չէ, դրա մասին ասում է, երբ ինչ-որ կառույցի վերաբերյալ իր գնահատականն է ունենում, դա ասում է։ Մենք երբևիցե չենք հայտարարել, թե աշխարհի որևէ երկրի հետ պետք է խզենք մեր հարաբերությունները, և նույնը վերաբերում է Ռուսաստանին»,- ասաց Սիմոնյանը։
Արձագանքելով այն հարցին, թե երկու երկրների հարաբերություններում լարվածության նվազում է նկատվում, ԱԺ նախագահը նկատեց. «Հո չե՞նք կարող անընդհատ լարվածության մասին խոսել կամ լարվածությունը պահել»։
Նրա խոսքով՝ որոշումները կայացվում են և խոսույթն էլ ձևավորվում է ըստ իրավիճակի։
2020-2024թթ․ տեղի ունեցած իրադարձությունների մասին, ըստ Սիմոնյանի, հայկական կողմի ունեցած դիրքորոշումը նույնն է մնացել։
«Կար խնդիր, կային հարցադրումներ, որոնք արվել են և շարունակելու են արվել։ Այն գնահատականները, որ կողքից հնչում են՝ ըհը՜ն, վեկտորը փոխեցին, իրականությանը չեն համապատասխանում»,- նշեց Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հանդեպ վերաբերմունքը վերանայելուն, ԱԺ նախագահն այս պահին դա այնքան էլ իրատեսական չի համարում, կարծում է՝ դեռ «ՀԱՊԿ-ը պետք է ինքն իրեն վերանայի»։
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Փաշինյանն ասաց նաև, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ հետզհետե ավելի դժվար է դառնում, եթե չասենք անհնարին, նրա խոսքերով՝ «անդառնալի կետը» հատվել է։
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ արևմտյան ուժերը դրդել են ՀՀ իշխանություններին սառեցնել իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Ինչպես նշել է ՌԴ արտգործնախարար
Սերգեյ Լավրովը, Փաշինյանի խոսքերն այն մասին, թե ՀԱՊԿ-ը «դժբախտության ժամանակ լքել է Հայաստանին», իրականությանը չեն համապատասխանում։