00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2024
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, ինչի մասին են վկայում այդ երկրի գործողությունները:
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ): «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր կարծիքով՝ Հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ չի կատարվել, հատկապես 2021-2022 թվականներին, և դա չէր կարող աննկատ մնալ մեր կողմից։ Մենք սառեցրել ենք մեր մասնակցությունն այդ պայմանագրին։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո», - ասել է նա։
Միաժամանակ Փաշինյանը նշել է, որ օրակարգում չկա Հայաստանում ռուսական ռազմաբազայի գտնվելու հարցը։
Բացի այդ, Հայաստանի վարչապետը հատուկ մտահոգություն է հայտնել «Հայաստանում ռուս դասալիք Դմիտրի Սեդրակովի առևանգման կապակցությամբ»:
«Մենք չենք կարող անօրինական գործողություններ հանդուրժել մեր տարածքում», - ասել է նա՝ զգուշացնելով, որ հետևանքներ կլինեն, եթե Երևանի պահանջներն անպատասխան մնան:
ՀՀ կառավարության ղեկավարը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, ինչի մասին են վկայում այդ երկրի գործողությունները: Նա ուշադրություն է հրավիրել Բաքվի կողմից տարածվող այն նարատիվի վրա, որ Հայաստանը ոչ այլ ինչ է, քան «Արևմտյան Ադրբեջան»:
Նրա խոսքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ թե տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա հիմնված խաղաղության պայմանագրի է ձգտում, այլ ավելի շուտ` Հայաստանի նոր տարածքների գրավման:
Ինչ վերաբերում է Հայաստանին տրվող ֆրանսիական ռազմական օգնությանը, ապա վարչապետը հերքել է Բաքվի մեղադրանքները, թե Փարիզը յուղ է լցնում կրակի վրա, և ընդգծել է, որ Ադրբեջանն ինքը միլիարդավոր եվրոներ է ծախսում սեփական սպառազինության վրա:
Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Հայաստանի շահերից է բխում ՀԱՊԿ-ում լիարժեք խորհրդակցություններին վերադառնալը. Գալուզին
Լրահոս
0