00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
01:19
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
18:17
42 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:16
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Исторический ликбез
Крутой разворот: как война повлияла на образ героя Отечества
15:04
23 ր
Исторический ликбез
Суворов и Великая Отечественная война
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդաշենցիները բողոքի ակցիան շարունակում են կառավարության դիմաց. պահանջը նույնն է

© Sputnik / Aram NersesyanՈստիկաններ
Ոստիկաններ - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2025
Բաժանորդագրվել
Վարդաշենցիները ցանկանում են հանդիպել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Վարդաշեն թաղամասի հանրակացարանների 2 վթարային շենքերի բնակիչներն իրենց բողոքի ակցիան շարունակում են կառավարության շենքի մոտ։
Նշենք, որ Վարդաշեն թաղամասի հանրակացարանային շենքերը 4-րդ կարգի վթարային են, կոյուղու խողովակներն էլ վնասված են, կեղտաջրերը լցվում են շենքի նկուղ և առաջին հարկեր։ Քանի որ խնդիրը տևական ժամանակ է` լուծում չի ստանում, ինչպես նախորդ շաբաթ, այդպես էլ այսօր, վարդաշենցիները վաղ առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Ակցիայից մի քանի ժամ անց 2 շենքից 3-ական անձ հանդիպման գնացին Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանի հետ, չնայած, որ սկզբում պահանջում էին հանդիպում քաղաքապետ Տիգրան Ավինյանի կամ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հետ։
«Մեզ հանդիպման ժամանակ ասել են` պետք է համբերենք։ Ասացի, որ գնում ենք կառավարություն ու այնտեղ էլ մեր բողոքի ձայնը բարձրացնենք։ Ասացին, որ առաջիկա 2 ամսում մեզ պատասխան կտան, թե ինչ են որոշել ու ինչ են անելու»,– ասաց բնակիչներից մեկը։
Արդեն կառավարության դիմաց բնակիչները հայտնեցին, որ պահանջում են հանդիպում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։
Վարդաշենցիներն ընդգծեցին, որ իրենք պարտադիր պահանջում են հստակ ժամկետներ նշել ու իրենց հարցերին տալ գրավոր պատասխան, որպեսզի ամեն ինչ իրավական հիմք ունենա։
Ոստիկաններն այժմ քննարկումներ են իրականացնում կառավարությունում` հասկանալու, թե ով է պատրաստ հանդիպել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ նույնպես վարդաշենցիները քաղաքապետարանի մոտ էին ու կրկին պահանջում էին հանդիպում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հետ։ Վերջիններն ընտրությունների ժամանակ խոստացել էին լուծել նրանց բնակարանային խնդիրները։
Լրահոս
0