https://arm.sputniknews.ru/20250319/avinjany-khvostacav-u-khabec-vardasheni-hanrakacarani-bnakichnery-bvoghvoqi-akcia-en-anum-86911020.html
Ավինյանը խոստացավ ու խաբեց․ Վարդաշենի հանրակացարանի բնակիչները բողոքի ակցիա են անում
Ավինյանը խոստացավ ու խաբեց․ Վարդաշենի հանրակացարանի բնակիչները բողոքի ակցիա են անում
Sputnik Արմենիա
Քարոզարշավի ժամանակ բնակիչներին խոստացել էին, թե նոր բնակարաններով կապահովվեն, բայց մինչև այսօր խնդրին լուծում չի տրվել։ 19.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-19T11:42+0400
2025-03-19T11:42+0400
2025-03-19T11:42+0400
«վարդաշեն» քկհ
բողոքի ակցիա
երևանի քաղաքապետարան
հանրակացարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/13/86910642_0:0:1920:1080_1920x0_80_0_0_bde32fe0d78b3e22810e8eedf31693c5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ Վարդաշեն 6-րդ փողոցի 68Ա հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները բողոքի ակցիա են անում։ Ասում են՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախընտրական հանդիպումների ժամանակ բնակիչներին խոստացել էր, թե ընտրվելուց հետո բնակիչների խնդրին լուծում կտա, կտեղափոխվեն վթարային շենքից, բնակարաններով կապահովվեն։ Քաղաքապետի խոստացած ժամկետն անցել է, սակայն բնակիչների հարցին լուծում չի տրվել։Բնակիչները պահանջում են, որ քաղաքապետն իջնի և խոսի իրենց հետ։ Շեշտում են՝ չեն գնալու, քանի դեռ հարցին լուծում չի տրվել, բողոքի ակցիա կանեն թե՛ քաղաքապետարանի, թե՛ կառավարության դիմաց։ Ասում են՝ անձրևները սկսվել են, բնակարանների ներսում կաթոցներ են, կոյուղաջրերն էլ հերթական անգամ հեղեղելու են տները։ Բնակիչները վրդովված են ավագանու երեկվա նիստից, որի ժամանակ 68Ա շենքին անդրադարձել են, բայց այն համատեքստում, որ հարցին լուծում տալ է պետք։Առաջարկում են քաղաքապետին գալ և իրենց տներում ապրել, շեշտում են՝ սիրով կհյուրընկալեն, թող գա ու տեսնի, թե ինչ է նշանակում այդ պայմաններում ապրել։Նշենք, որ դեռ 2013 թվականից հանրակացարանի շենքի բնակիչները բողոքում են, որ շենքը կորցրել է ամրությունը, պատշգամբներից քարեր են ծեփեր են թափվում, եղել են դեպքեր, երբ քարերը մարդկանց գլխին են ընկել։ Հանրակացարանը կառուցվել է 1965 թվականին։ 2020 թվականին հանրակացարանի պատշգամբներից մեկում քարաթափում էր եղել, որի հետևանքով տուժել էին հանրակացարանի երկու բնակիչ: Դեռ 2021թվականին այս շենքին քանդման ենթակա՝ 4-րդ կարգի վթարայնության եզրակացություն է տրվել։Կացարան` 3 ամսով. որտե՞ղ և ինչպե՞ս են հայտնվում անօթևաններըԲնակիչների հետ հանդիպելու եկավ Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության պետի տեղակալ Կարեն Մարգարյանը։ Զրույցի ժամանակ նա նշեց՝ քանի որ հարցը վերաբերում է ոչ թե մեկ, այլ երկու հանրակացարանների բնակիչների վերաբնակեցմանը, ֆինանսական մեծ միջոցներ են անհրաժեշտ։ Այդ հատկացումները պետք է կառավարությունն անի, ամենօրյա ռեժիմով աշխատում են գործադիրի հետ։ Քանի որ պատասխանը բնակիչներին չբավարարեց, նրանք որոշեցին շարունակել բողոքի ակցիան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/13/86910642_254:0:1694:1080_1920x0_80_0_0_0180953a32f9000bc6c022d2746692eb.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«վարդաշեն» քկհ, բողոքի ակցիա, երևանի քաղաքապետարան, հանրակացարան, видео
«վարդաշեն» քկհ, բողոքի ակցիա, երևանի քաղաքապետարան, հանրակացարան, видео
Ավինյանը խոստացավ ու խաբեց․ Վարդաշենի հանրակացարանի բնակիչները բողոքի ակցիա են անում
Քարոզարշավի ժամանակ բնակիչներին խոստացել էին, թե նոր բնակարաններով կապահովվեն, բայց մինչև այսօր խնդրին լուծում չի տրվել։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ Վարդաշեն 6-րդ փողոցի 68Ա հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները բողոքի ակցիա են անում։ Ասում են՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախընտրական հանդիպումների ժամանակ բնակիչներին խոստացել էր, թե ընտրվելուց հետո բնակիչների խնդրին լուծում կտա, կտեղափոխվեն վթարային շենքից, բնակարաններով կապահովվեն։ Քաղաքապետի խոստացած ժամկետն անցել է, սակայն բնակիչների հարցին լուծում չի տրվել։
Բնակիչները պահանջում են, որ քաղաքապետն իջնի և խոսի իրենց հետ։ Շեշտում են՝ չեն գնալու, քանի դեռ հարցին լուծում չի տրվել, բողոքի ակցիա կանեն թե՛ քաղաքապետարանի, թե՛ կառավարության դիմաց։ Ասում են՝ անձրևները սկսվել են, բնակարանների ներսում կաթոցներ են, կոյուղաջրերն էլ հերթական անգամ հեղեղելու են տները։ Բնակիչները վրդովված են ավագանու երեկվա նիստից, որի ժամանակ 68Ա շենքին անդրադարձել են, բայց այն համատեքստում, որ հարցին լուծում տալ է պետք։
«Դեռ հարցին նոր են ցրցամ տալիս, 1,5 տարի առաջ արդեն պետք է սկսեին»,- ասում է բնակիչներից մեկը։
Առաջարկում են քաղաքապետին գալ և իրենց տներում ապրել, շեշտում են՝ սիրով կհյուրընկալեն, թող գա ու տեսնի, թե ինչ է նշանակում այդ պայմաններում ապրել։
Նշենք, որ դեռ 2013 թվականից հանրակացարանի շենքի բնակիչները բողոքում են, որ շենքը կորցրել է ամրությունը, պատշգամբներից քարեր են ծեփեր են թափվում, եղել են դեպքեր, երբ քարերը մարդկանց գլխին են ընկել։ Հանրակացարանը կառուցվել է 1965 թվականին։ 2020 թվականին հանրակացարանի պատշգամբներից մեկում քարաթափում էր եղել, որի հետևանքով տուժել էին հանրակացարանի երկու բնակիչ: Դեռ 2021թվականին այս շենքին քանդման ենթակա՝ 4-րդ կարգի վթարայնության եզրակացություն է տրվել։
Բնակիչների հետ հանդիպելու եկավ Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության պետի տեղակալ Կարեն Մարգարյանը։ Զրույցի ժամանակ նա նշեց՝ քանի որ հարցը վերաբերում է ոչ թե մեկ, այլ երկու հանրակացարանների բնակիչների վերաբնակեցմանը, ֆինանսական մեծ միջոցներ են անհրաժեշտ։ Այդ հատկացումները պետք է կառավարությունն անի, ամենօրյա ռեժիմով աշխատում են գործադիրի հետ։
Քանի որ պատասխանը բնակիչներին չբավարարեց, նրանք որոշեցին շարունակել բողոքի ակցիան։