00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
14:38
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:01
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Геноцид советского народа
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Что стало главным оружием нацистского геноцида?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միխայիլ Եֆրեմովը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել

Բաժանորդագրվել
Միխայիլ Եֆրեմովը ակտիվորեն մասնակցել է գաղութի հասարակական և կրթական կյանքին, ինը անգամ խրախուսվել է վարչակազմի կողմից։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Բելգորոդի մարզի Ալեքսեևսկի շրջանային դատարանը բավարարել է Մոսկվայում մահացու ավտովթարի համար դատապարտված դերասան Միխայիլ Եֆրեմովին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Լսումների ընթացքում ուղղիչ հիմնարկի ներկայացուցիչը հայտնել է, որ Եֆրեմովն աշխատել է որպես կարի տեղամասի պահեստապետ և փայտամշակման տեղամասի օժանդակ բանվոր՝ իր պարտականությունները բարեխիղճ կատարելով: Պատիժը կրելու ընթացքում նա 2023 թվականի ապրիլին ունեցել է մեկ չարամիտ խախտում՝ կապված արգելված իր հանդիսացող հեռախոսի օգտագործման հետ։ Տեղի են ունեցել նաև երեք աննշան խախտումներ՝ առանց թույլտվության գտնվելն օբյեկտում, հագուստի վրակարի բացակայությունը և անձնական իրերի ցուցակի անհամապատասխանությունը: Բոլոր տույժերը մարվել են։
Դերասան Միխայիլ Եֆրեմովի որդին ընկել է պատուհանից
Ներկայացուցչի խոսքով՝ այլ դատապարտյալների հետ Եֆրեմովը կոնֆլիկտներ չի ունեցել։ Նա ակտիվորեն մասնակցել է գաղութի հասարակական և կրթական կյանքին, ինը անգամ խրախուսվել է վարչակազմի կողմից, դարձել դատապարտյալների շրջանում անցկացված՝ Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի հիման վրա համառուսաստանյան մրցույթի հաղթող, ստացել է մի շարք այլ մրցանակներ:
Եֆրեմովի փաստաբան Յուրի Պադալկոն ընդգծել է, որ իր պաշտպանյալը կամավոր բավարարել է տուժողների պահանջները, որոնք վերաբերում են բարոյական վնասին և այլ ծախսերին:
Դատախազության ներկայացուցիչն իր հերթին նշել է, որ պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդությունը ենթակա է բավարարման, սակայն երեք տարի ժամկետով մեքենա վարելու իրավունքից զրկելու պատիժը պետք է պահպանվի:
«Անկեղծորեն զղջում եմ կատարած հանցագործության համար, մեկ անգամ ևս հայցում, խորին ցավակցությունս հայտնում տուժածներին և խնդրում ներել ինձ: Բոլոր հայցերն իմ կողմից փոխհատուցվել են։ Պատիժը կրելու ընթացքում չի եղել մի օր, որ ես չմտածեմ իմ արարքի մասին։ Ես հասկացել եմ, որ ինքնահավանությունը, ամենաթողությունը և հարբեցողությունը ինձ հասցրել են օրինաչափ և արժանի պատժի։ Իմ գլխավոր թշնամին ալկոհոլն է, և ես այն իմ կյանքում այլևս չի լինելու», - նիստի ընթացքում ասել է Եֆրեմովը։
2020 թվականի հունիսի 8-ի երեկոյան ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Եֆրեմովը Մոսկվայի կենտրոնում Jeep Grand Cherokee-ի ղեկին կրկնակի շարունակական հատում է կատարել և բախվել Lada ֆուրգոնին, որի վարորդը՝ առցանց խանութի առաքիչ Սերգեյ Զախարովը, հետագայում մահացել է հիվանդանոցում: Եֆրեմովը 7,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Բելգորոդի գաղութում։
Լրահոս
0