https://arm.sputniknews.ru/20230630/derasan-mikhajil-efremvovi-vordin-ynkel-e-patuhanic-aghbjur-61991542.html
Դերասան Միխայիլ Եֆրեմովի որդին ընկել է պատուհանից. աղբյուր
Դերասան Միխայիլ Եֆրեմովի որդին ընկել է պատուհանից. աղբյուր
Sputnik Արմենիա
Տուժածը շտապօգնության բժիշկներին ասել է, որ պատահաբար է ընկել։ 30.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-30T16:38+0400
2023-06-30T16:38+0400
2023-06-30T16:39+0400
ռուսաստան
միխայիլ եֆրեմով
որդի
մոսկվա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1e/61987982_0:24:2048:1176_1920x0_80_0_0_fb88df0fbf7a1c9335a9a3e55bbb0652.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Մահացու վրաերթի համար դատապարտված դերասան Միխայիլ Եֆրեմովի որդին` Նիկոլայը, Մոսկվայում ընկել է պատուհանից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրազեկ աղբյուրին։Զրուցակիցը նշել է, որ իրավապահները երեկ են միջադեպի մասին հաղորդում ստացել բուժհաստատությունից ։Հիշեցնենք` Միխայիլ Եֆրեմովի նկատմամբ հարուցված քրեական գործն առնչվում է Մոսկվայի կենտրոնում` Սադովոյե կոլցոյում, 2020 թվականի հունիսի 8-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին։ Քննության վարկածով` դերասանը «Jeep Grand Cherokee»–ով դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել «Լադայի»։ «Լադայի» վարորդը` առաքիչ Սերգեյ Զախարովը, ժամեր անց հիվանդանոցում մահացել է։ Վթարի ժամանակ դերասանը ոչ սթափ վիճակում է եղել։Պրեսնենսկի դատարանը դերասան Միխայիլ Եֆրեմովին մեղավոր է ճանաչել մահվան ելքով ավտովթարի համար և դատապարտել 8 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում, այնուհետև Մոսկվայի քաղաքային դատարանը կրճատել է ժամկետը մինչև 7.5 տարի: Եֆրեմովը պատիժը կրում է Բելգորոդի գաղութում։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1e/61987982_0:0:2048:1536_1920x0_80_0_0_ac4b7da72a1a81de6775e7580cd48b9d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, միխայիլ եֆրեմով, որդի, մոսկվա
ռուսաստան, միխայիլ եֆրեմով, որդի, մոսկվա
Դերասան Միխայիլ Եֆրեմովի որդին ընկել է պատուհանից. աղբյուր
16:38 30.06.2023 (Թարմացված է: 16:39 30.06.2023) Տուժածը շտապօգնության բժիշկներին ասել է, որ պատահաբար է ընկել։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Մահացու վրաերթի համար դատապարտված դերասան
Միխայիլ Եֆրեմովի որդին` Նիկոլայը, Մոսկվայում ընկել է պատուհանից։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրազեկ աղբյուրին։
Զրուցակիցը նշել է, որ իրավապահները երեկ են միջադեպի մասին հաղորդում ստացել բուժհաստատությունից ։
«Տուժած Նիկոլայ Եֆրեմովը շտապօգնության աշխատակիցներին հայտնել է, որ պատահաբար է ընկել պատուհանից», – ասել է աղբյուրը` մանրամասներ չնշելով տղամարդու վիճակի մասին։
Հիշեցնենք` Միխայիլ Եֆրեմովի նկատմամբ հարուցված քրեական գործն առնչվում է Մոսկվայի կենտրոնում` Սադովոյե կոլցոյում, 2020 թվականի հունիսի 8-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին։ Քննության վարկածով` դերասանը «Jeep Grand Cherokee»–ով դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել «Լադայի»։ «Լադայի» վարորդը` առաքիչ Սերգեյ Զախարովը, ժամեր անց հիվանդանոցում մահացել է։ Վթարի ժամանակ դերասանը ոչ սթափ վիճակում է եղել։
Պրեսնենսկի դատարանը դերասան Միխայիլ Եֆրեմովին մեղավոր է ճանաչել մահվան ելքով ավտովթարի համար և դատապարտել 8 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում, այնուհետև Մոսկվայի քաղաքային դատարանը կրճատել է ժամկետը մինչև 7.5 տարի: Եֆրեմովը պատիժը կրում է Բելգորոդի գաղութում։