00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
13:48
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հուսամ` կկարողանանք ճիշտ մոդել գտնել. փոխնախարարը` ԵՄ դիտորդների հետ աշխատանքի մասին

© Photo : press office of the Parliament of ArmeniaՊարույր Հովհաննիսյան
Պարույր Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2025
Պարույր Հովհաննիսյան
Բաժանորդագրվել
Փոխարտգործնախարարը կասկածում է, որ դիտորդներին կարելի է սահմանին գտնվող 3-րդ ուժ համարել։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննսիյանը կարծում է, որ ապագայում Հայաստանը կկարողանա ճիշտ մոդել գտնել երկրում ԵՄ դիտորդների հետ աշխատելու համար։ Նա այդ մասին ասաց Ազգային ժողովում` պատասխանելով լրագրողների հարցերին։
Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
«Այս մանդատը 2 տարով է։ Իհարկե, եթե հետագայում ունենանք առաջընթաց և ստորագրենք խաղաղության համաձայնագիրը, վավերացնենք, և իսկապես կայուն խաղաղության նշաններ լինեն, ապա մենք կարող ենք քննարկել նոր մանդատ ԵՄ դիտորդների համար։ Պարտադիր չէ սահմանափակվել միայն սահմանագծով»,– ասաց Հովհաննիսյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին` եթե հայ– ադրբեջանական համաձայնագրում 3-րդ երկրներին սահմանից հետ քաշելու պահանջը վերաբերում է երկու երկրին էլ, ապա ի՞նչ պահանջ է դրվել Բաքվի առաջ։
«Խոսքը միայն հետ քաշելու մասին չէ, այլ ապագայում հնարավոր ուժեր ունենալու մասին։ Այդ մասով տարբեր սցենարներ հնարավոր են։ Խոսքն այն մասին է, որ երկուստեք բացառվի երրորդ կողմի ուժերի ներկայությունը սահմանին»,– ասաց փոխարտգործնախարարը` կասկած հայտնելով, որ դիտորդներին կարելի է սահմանին գտնվող 3-րդ ուժ համարել, քանի որ նման դեպքերում խոսքը ռազմական ուժերի մասին է։
Հովհաննիսյանի խոսքով` ԵՄ դիտորդների մանդատը ներառում է նաև վստահության հաստատման միջոցառումների անցկացում։ Ըստ նրա` Բաքվի հետ հարաբերությունների դրական սցենարի դեպքում կարող են ճիշտ մոդելներ գտնվել դիտորդների հետ աշխատանքը շարունակելու համար:
Փոխնախարարը շեշտեց, որ դա դիտորդական առաքելություն է, և տրամաբանությունը հուշում է, որ դիտորդներին սահմանից հեռացնելու պահանջ չպետք է լինի։
Հիշեցնենք` ԵՄ երկարաժամկետ առաքելությունը 2 տարով տեղակայվեց Հայաստանում 2023 թվականի փետրվարի 20-ից և ի սկզբանե բաղկացած էր 100 հոգուց։ 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ - ն հայտարարեց, որ առաքելությունն ընդլայնվում է (209 մարդ նախկին 138-ի փոխարեն)։ 2024 թվականի մարտին ՀՀ ԱԺ-ն ընդունեց «ՀՀ–ի և ԵՄ–ի միջև ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը:
Ըստ համաձայնագրի` դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի: Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից։ Այն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։
Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունն օտար մարմին է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար և սպասարկում է ՆԱՏՕ-ի շահերը։
Լրահոս
0