Արզնու «ուրվականներից» մեկը․ ինչպես թիվ 3 առողջարանից տարան հնարավորն ու անհնարը
Արզնու «ուրվականներից» մեկը․ ինչպես թիվ 3 առողջարանից տարան հնարավորն ու անհնարը
Sputnik Արմենիա
Հայաստանի տարբեր բնակավայրերում հարյուրավոր լքված, մոռացված, ավերակների վերածված շինություններ կան, որոնցից շատերը ճարտարապետական յուրահատուկ հորինվածք ունեն։... 23.03.2025, Sputnik Արմենիա
Հանքային ջրերով հայտնի հանգստավայր Արզնիում խորհրդային ժամանակներում բազմաթիվ առողջարաններ են կառուցվել։ Դրանցից մեկին՝ թիվ 3 առողջարանին հասնելու համար պետք է ոտքով անցնել Արզնու ձորի արահետներից մեկով։ Ճանապարհին այլ հետաքրքիր կառույցներ էլ կտեսնեք, հանքային ջրերի աղբյուրներ, որոնք տարբերվում են աղի խտությամբ։Այս մեկն էլ, ասում են` ամենահայտնի աղբյուրն է՝ ամենահամով ջրով, որն այսօր սեփականշնորհված տարածքում է, բայց անտեր մնացած։Աղբյուրի մոտից արդեն տեսանելի է թիվ 3 առողջարանի շենքը։Այն կառուցվել է 1984 թվականին, ճարտարապետը խորհրդային ճարտարապետական մոդեռնիզմի հայտնի ներկայացուցիչներից մեկն է՝ Մարտին Միքայելյանը, ում նախագծով նաև Ջերմուկի հայտնի «Կուռզալն» էր կառուցվել։Միքայելյանը հայտնի է տարածքի ամեն միլիմետրը ֆունկցիոնալությամբ նախագծելու վարպետությամբ։ Դա նաև այստեղ է տեսանելի։Այս ավերակների վերածվածը երբեմնի կինոդահլիճն է։ Տեղացիները հիշում են, թե ինչպես էին գալիս հատկապես հնդկական կինոներ դիտելու։ Կինոյի մասին հիշեցնողն այսօր այս ու այն կողմ նետված կինոժապավեններն են։Թիվ 3 առողջարանը ոչ թե պարզապես շենք, այլ մի ամբողջական համալիր է եղել՝ կառուցված բարձր մոդեռնիզիմի ոճով։ Ունեցել է ջրավազան, լողավազան, սրճարան, ռեստորան։ Սա, օրինակ, երբեմնի շրջանաձև, երկհարկանի ռեստորան-սրճարանն է։13-հարկանի կառույցը նախատեսված է եղել 400 հյուրի համար։ Այստեղ ամեն բան այնպիսի դաժանությամբ է ջարդուփշուր արվել, որ անգամ դժվար է սենյակներն իրարից տարբերակել, երբեմն նախասրահների պատերին տեսանելի են հրաշքով փրկված նկարներ, երբեմն էլ՝ սենյակների պաստառների հետքերն են երևում։ Տարել են այն, ինչ հնարավոր է ու անգամ անհնարը՝ վարդակներ, աստիճանաքարեր` ամեն ինչ․․․Տանիքում տեսանելի են ճոպանուղու հետքերը, որով հյուրերը կարող էին հասնել հարևան բարձունքի առողջարանը։90-ականներից առողջարանը մասնավորեցվել է ու, շատ այլ կառույցների նման, տեր ունենալով հանդերձ,անտեր մնացել։Ի դեպ, ըստ հորինվածքի Հրազդանի կիրճում առողջարանային մի ամբողջ գոտի պիտի կառուցվեր՝ 2500 հյուրի համար, սակայն ավարտին հասցվեց միայն թիվ 3 առողջարանը։
Հայաստանի տարբեր բնակավայրերում հարյուրավոր լքված, մոռացված, ավերակների վերածված շինություններ կան, որոնցից շատերը ճարտարապետական յուրահատուկ հորինվածք ունեն։ Այս անգամ հերթական լքվածի ու մոռացվածի հետքերով հասանք Արզնի։
Հանքային ջրերով հայտնի հանգստավայր Արզնիում խորհրդային ժամանակներում բազմաթիվ առողջարաններ են կառուցվել։ Դրանցից մեկին՝ թիվ 3 առողջարանին հասնելու համար պետք է ոտքով անցնել Արզնու ձորի արահետներից մեկով։ Ճանապարհին այլ հետաքրքիր կառույցներ էլ կտեսնեք, հանքային ջրերի աղբյուրներ, որոնք տարբերվում են աղի խտությամբ։
Այս մեկն էլ, ասում են` ամենահայտնի աղբյուրն է՝ ամենահամով ջրով, որն այսօր սեփականշնորհված տարածքում է, բայց անտեր մնացած։
Աղբյուրի մոտից արդեն տեսանելի է թիվ 3 առողջարանի շենքը։
Այն կառուցվել է 1984 թվականին, ճարտարապետը խորհրդային ճարտարապետական մոդեռնիզմի հայտնի ներկայացուցիչներից մեկն է՝ Մարտին Միքայելյանը, ում նախագծով նաև Ջերմուկի հայտնի «Կուռզալն» էր կառուցվել։
Այս ավերակների վերածվածը երբեմնի կինոդահլիճն է։ Տեղացիները հիշում են, թե ինչպես էին գալիս հատկապես հնդկական կինոներ դիտելու։ Կինոյի մասին հիշեցնողն այսօր այս ու այն կողմ նետված կինոժապավեններն են։
Թիվ 3 առողջարանը ոչ թե պարզապես շենք, այլ մի ամբողջական համալիր է եղել՝ կառուցված բարձր մոդեռնիզիմի ոճով։ Ունեցել է ջրավազան, լողավազան, սրճարան, ռեստորան։ Սա, օրինակ, երբեմնի շրջանաձև, երկհարկանի ռեստորան-սրճարանն է։
Ռեստորան–սրճարանը տարիներ առաջ. արխիվային լուսանկար
13-հարկանի կառույցը նախատեսված է եղել 400 հյուրի համար։ Այստեղ ամեն բան այնպիսի դաժանությամբ է ջարդուփշուր արվել, որ անգամ դժվար է սենյակներն իրարից տարբերակել, երբեմն նախասրահների պատերին տեսանելի են հրաշքով փրկված նկարներ, երբեմն էլ՝ սենյակների պաստառների հետքերն են երևում։ Տարել են այն, ինչ հնարավոր է ու անգամ անհնարը՝ վարդակներ, աստիճանաքարեր` ամեն ինչ․․․