https://arm.sputniknews.ru/20250321/pashinjann-asel-e-te-inchu-e-hamadzajnvel-pajmanagri-erku-vitshaharujc-keterin-87030197.html
Փաշինյանն ասել է, թե ինչու է համաձայնվել պայմանագրի երկու վիճահարույց կետերին
Փաշինյանն ասել է, թե ինչու է համաձայնվել պայմանագրի երկու վիճահարույց կետերին
Sputnik Արմենիա
Նա անդրադարձել է նաև իր գրառումներից հետո բարձրացած աղմուկին, թե ՀՀ վարչապետը պատրաստվում է միակողմանի ստորագրել համաձայնագիրը։ 21.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-21T22:50+0400
2025-03-21T22:50+0400
2025-03-21T23:55+0400
խաղաղության պայմանագիր
նիկոլ փաշինյան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հայաստան
դիտորդ
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/15/87029547_0:45:2467:1433_1920x0_80_0_0_e84859a65b644fa9942ec21fbafde23a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստան հրավիրել է մեր կառավարությունը, ես եմ հրավիրել, և ես շնորհակալ եմ այդ հրավերին արձագանքելու համար. իսկ ինչ նպատակով ենք նրանց հրավիրել Հայաստան. կայունության և ինչ-որ առումով խաղաղության միջոց և գործոն որպես։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրուցյում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով, թե ինչ նպատակով է ՀՀ կառավարությունը Եվրամիության դիտորդների հրավիրել Հայաստան, տեղակայվելու և աշխատելու Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։Այդ համատեքստում անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրին, նշեց.«Եթե մենք այդ համաձայնագրի ստորագրման արդյունքում ստանում ենք մեր սահմաններին խաղաղության և կայունության ավելի ուժեղ գործոն, ավելի հուսալի գործոն, շատ անտրամաբանական կլիներ, եթե մենք երկարաժամկետ ինստիտուցիոնալ խաղաղությունը չնախընտրեինք և նախընտրեինք միջանկյալ գործոնը... Եվ երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, մենք այլևս կունենանք ինստիտուցիոնալ խաղաղություն և կայունություն, և այդ պայմաններում Եվրամիության մեր հարգելի դիտորդներին կարող ենք կամ նեղություն չտալ կամ ավելի պակաս նեղություն տալ»։Դիտարկմանը, որ Ադրբեջանը այսպես թե այնպես երրորդ ուժեր չէր տեղակայում սահմանին, իսկ ահա մենք Եվրամիության դիտորդներ ունենք, որոնցից պետք է հրաժարվենք, վարչապետն ասաց. Անդրադառնալով միջազգային ատյանններից հայցերի հետքաշման խնդրին, Փաշինյանը հարց հնչեցրեց. հայցերն ինչի՞ համար են, ու մանրամասնեց, որ դրանք մեծ հաշվով խաղաղություն ու կայունություն հաստատելու համար են, կամ խաղաղություն ու կայունություն հաստատելու ճանապարհին խնդրահարույց գործոնները հասցեագրելու, լուծելու համար են։Խոսելով իր գրառումներից հետո բարձրացած աղմուկի մասին, թե ՀՀ վարչապետը պատրաստվում է միակողմանի ստորագրել համաձայնագիրը, նա նշեց.Ինչ վերաբերում է փաստաթուղթը չհրապարակելուն` ասաց, որ այն երկու «տեր» ունի` մեկը Հայաստանի, մյուսը Ադրբեջանի կառավարություններն են, ու եթե որևէ մի կողմի այդ թուղթը չստորագրելու պատրվակ է պետք, ապա փաստաթղթի միակողմանի հրապարակումը կարող է այդ պատրվակների նժարին կշիռ ավելացնել։Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/15/87029547_249:0:2218:1477_1920x0_80_0_0_16bb120160a7355a0c7de0a4d7714131.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղության պայմանագիր, նիկոլ փաշինյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան, դիտորդ, եվրամիություն
խաղաղության պայմանագիր, նիկոլ փաշինյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան, դիտորդ, եվրամիություն
Փաշինյանն ասել է, թե ինչու է համաձայնվել պայմանագրի երկու վիճահարույց կետերին
22:50 21.03.2025 (Թարմացված է: 23:55 21.03.2025) Նա անդրադարձել է նաև իր գրառումներից հետո բարձրացած աղմուկին, թե ՀՀ վարչապետը պատրաստվում է միակողմանի ստորագրել համաձայնագիրը։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստան հրավիրել է մեր կառավարությունը, ես եմ հրավիրել, և ես շնորհակալ եմ այդ հրավերին արձագանքելու համար. իսկ ինչ նպատակով ենք նրանց հրավիրել Հայաստան. կայունության և ինչ-որ առումով խաղաղության միջոց և գործոն որպես։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրուցյում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով, թե ինչ նպատակով է ՀՀ կառավարությունը Եվրամիության դիտորդների հրավիրել Հայաստան, տեղակայվելու և աշխատելու Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։
Այդ համատեքստում անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրին, նշեց.
«Եթե մենք այդ համաձայնագրի ստորագրման արդյունքում ստանում ենք մեր սահմաններին խաղաղության և կայունության ավելի ուժեղ գործոն, ավելի հուսալի գործոն, շատ անտրամաբանական կլիներ, եթե մենք երկարաժամկետ ինստիտուցիոնալ խաղաղությունը չնախընտրեինք և նախընտրեինք միջանկյալ գործոնը... Եվ երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, մենք այլևս կունենանք ինստիտուցիոնալ խաղաղություն և կայունություն, և այդ պայմաններում Եվրամիության մեր հարգելի դիտորդներին կարող ենք կամ նեղություն չտալ կամ ավելի պակաս նեղություն տալ»։
Դիտարկմանը, որ Ադրբեջանը այսպես թե այնպես երրորդ ուժեր չէր տեղակայում սահմանին, իսկ ահա մենք Եվրամիության դիտորդներ ունենք, որոնցից պետք է հրաժարվենք, վարչապետն ասաց.
«Տպավորությունը, թե Հայաստանի սահմանի երկայնքում Ադրբեջանի կողմից երրորդ ուժեր չեն եղել... Համենայնդեպս մենք ժամանակ առ ժամանակ տեսել ենք և դիտարկել ենք երրորդ ուժի ներկայացուցիչներ, դրոշներ և այլն»։
Անդրադառնալով միջազգային ատյանններից հայցերի հետքաշման խնդրին, Փաշինյանը հարց հնչեցրեց. հայցերն ինչի՞ համար են, ու մանրամասնեց, որ դրանք մեծ հաշվով խաղաղություն ու կայունություն հաստատելու համար են, կամ խաղաղություն ու կայունություն հաստատելու ճանապարհին խնդրահարույց գործոնները հասցեագրելու, լուծելու համար են։
Խոսելով իր գրառումներից հետո բարձրացած աղմուկի մասին, թե ՀՀ վարչապետը պատրաստվում է միակողմանի ստորագրել համաձայնագիրը, նա նշեց.
«Ճիշտն ասած իմ մտքով չէր անցել Խաղաղության համաձայնագիրը միակողմանի ստորագրել, ես չգիտեմ նույնիսկ դիվանագիտության պատմության մեջ նման նախադեպեր եղել են, թե ոչ, բայց մեր մտքով նման բան չէր անցել։ Ես հանձնարարել եմ ստուգեն` մարդկության պատմության մեջ նման բան եղել է, թե ոչ»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է փաստաթուղթը չհրապարակելուն` ասաց, որ այն երկու «տեր» ունի` մեկը Հայաստանի, մյուսը Ադրբեջանի կառավարություններն են, ու եթե որևէ մի կողմի այդ թուղթը չստորագրելու պատրվակ է պետք, ապա փաստաթղթի միակողմանի հրապարակումը կարող է այդ պատրվակների նժարին կշիռ ավելացնել։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ
Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։