00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
17:25
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հուսանք` Վարդանյանին և մյուս գերիներին կտեսնենք հայրենիքում. Թանդիլյանը խոսեց անելիքներից

Բաժանորդագրվել
Մանե Թանդիլյանը նշում է, որ տարբեր ուժերի և նախաձեռնությունների հետ հանդիպումների ու քննարկումների ժամանակ նկատում են` շատերը պատշաճ իրազեկված չեն, թե ինչ է կատարվում իրականում։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. «Ապրելու երկրի» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հույս ունի, որ Բաքվում «դատվող» Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին և մյուս գերիներին հնարավոր կլինի տեսնել սեփական հայրենիքում։ Այս մասին Թանդիլյանն ասաց լրագրողների հետ զրույցում` կառավարության դիմաց գերիների ազատ արձակման պահանջով ակցիայից հետո։
Թանդիլյանը շեշտեց, որ Ռուբեն Վարդանյանի` Բաքվի բանտից ուղարկած ձայնային ուղերձները ուժեղ մարդու, պայքարի և երկարաժամկետ խաղաղության մասին են։ Քաղաքական գործիչը վստահեցրեց` Վարդանյանը խաղաղասեր մարդ է ու իր բարությամբ նա միշտ կարողանում է բացարձակ տարբեր անհամատեղելի իրավիճակներում մարդկանց և երևույթների միջև կամուրջ դառնալ։
«Այս առումով նա ինքն իրեն չի դավաճանել` նա խաղաղասեր է, մեծահոգի ու արժանապատիվ հայ։ Հուսով եմ, որ մենք իրեն և մյուս գերիներին կտեսնենք Բաքվի բանտից դուրս, ու նա կվերադառնա հայրենիք»,– նշեց Թանդիլյանը։
Խոսելով Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի մասին` նա ընդգծեց` հացադուլը դադարեցնելուց հետո Վարդանյանը վերականգնման փուլում է։ Քաղաքական գործիչը հասարակությանը խնդրեց ոչ թե դատից դատ հիշել գերիներին, այլ միշտ օրակարգում պահել նրանց հարցը։
«Ամենօրյա ռեժիմով սոցիալական ցանցերում, մեր խոսույթում, մեր գործողություններում նրանք միշտ պետք է լինեն։ Միայն այդ ձևով կարող ենք հարցը պարտադրել այս կառավարությանը, որպեսզի այն դարձնեն օրակարգային»,– ասաց Թանդիլյանը։
ՀՀ իշխանությունները կարող են ազատել գերիներին, բայց գերադասում են լռել. Մեսրոպ Առաքելյան
Sputnik Արմենիայի հարցին, թե որոնք են լինելու իրենց պայքարի հետագա քայլերը, նա ընդգծեց` տարբեր նախաձեռնությունների, ուժերի հետ հանդիպումներ և խորհրդակցություններ են ունենում։ Այդ քննարկումների ընթացքում նրանք պարզել են, որ շատերը բավականաչափ իրազեկված չեն, թե ինչ է կատարվում, քանի որ ՀՀ իշխանություններն անդադար հակաքարոզ են իրականացնում։
«Շատ նախաձենռություններ և ուժեր նույնիսկ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ են արշավներ իրականացնում։ Իրազեկման միջոցառումներ ենք ուզում անել, հարցը քննարկման դնել միջազգային փաստաբանների միջոցով ու նաև շարունակել դիմել տարբեր կառույցների։ ՄԱԿ–ից այժմ սպասում ենք պատասխան, երբ ստանանք` կհրապարակենք»,– նշեց Թանդիլյանը։
Շեշտեց` պարբերաբար խոսելու են խնդրի մասին` ակնկալելով արդյունքի հասնել։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Լրահոս
0